Հունվարին Ալբրեխտ Դյուրերի գծանկարների հավաքածուն Նյու Յորքի Christie's աճուրդի
տանը վաճառվեց 6 մլն դոլարով։ Լոտերի հիմնական մասը կազմեցին Դյուրերի
գծանկարները մասնավոր հավաքածուից, որի սեփականատերը ցանկացել էր անանուն
մնալ։ 62 գծանկարից կազմված լոտի սկզբնական արժեքը 4,6 մլն դոլար էր։
Ամենաթանկ գծանկարը եղել է 1515-ով թվագրված «Ռնգեղջյուրը»։ Սկզբնական
արժեքը 100-150 հազար դոլար է եղել, սակայն գծանկարը վաճառվել է 866,5
հազար դոլարով։ Սա Դյուրերի աշխատանքների ռեկորդային գին է։ Հետաքրքիր է,
որ մեկ այլ գծանկար՝ «Ասպետը, մահը եւ սատանան», որը գնահատվել է 700 հազար
դոլար, հանվեց վաճառքից, քանի որ ոչ ոք գնելու ցանկություն չի ունեցել։
Комментариев нет:
Отправить комментарий