воскресенье, 6 декабря 2015 г.

Ժամանակակից արվեստի նոր թանգարան Լոս-Անջելեսում

The Broad Museum-ը Էդիթի և Էլի Բրոդի մասնավոր թանգարանն է, որը բացվել է օրերս Լոս-Անջելեսում: Կանայք արվեստի սիրահարներ ու նվիրյալներ են: Նրանք որոշել են իրենց ունեցած գումարը ներդնելով սիրելի զբաղմունքի մեջ՝ քաղաքի իրականությունում ավելացնել ևս մեկ մշակութային կենտրոն՝ ամերիկացիներին պարգևելով նոր գեղագիտական հաճույք: Շինությունն ամբողջությամբ կառուցված է երկաթբետոնով ու մետաղյա կարկասով:

Լոս Անջելեսը լուսավոր քաղաք է: Diller Scofidio + Renfro ընկերության ճարտարապետները որոշել են առավելագույնս օգտագործել այս փաստը: Շենքը կառուցված է այնպես, որ օրվա լուսավոր ժամերին լուսավորությունը ստանում է արևի լույսից:

The Broad Museum-ն ունի շուրջ 2000 ցուցանմուշ. բազմազան քանդակներ, նկարներ, ինստալյացիաներ, լուսանկարներ ու վիդեո-արտեր, որոնք ներկայացնում են ժամանակակից արվեստի լայն ու ընդգրկուն տեսականին: Թանգարանում են այնպիսի հայտնի արվեստագետների գործերը, ինչպիսիք են Կարա Ուոքերը, Ջասպեր Ջոնսը, Ռոյ Լիխտենշտեյնը, Էնդի Ուորհոլը, Ջեֆ Կունսը, Ռոբերտ Ռաուշենբերգը, Բարբարա Քրյուգերը, Ջոն Բալդեսսարին և այլք:



Դե եսիմ՝ Գ.Ն.