Показаны сообщения с ярлыком Կանայք արվեստում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կանայք արվեստում. Показать все сообщения

среда, 19 июня 2013 г.

Էդիթ Պիաֆ /1915-1963/



Նա ծնվեց, ինչպես սոխակը,
Նա ապրեց, ինչպես սոխակը,
Եվ նա կմեռնի, ինչպես սոխակը….



Նա երգում էր այս տողերը Փարիզի փողոցներում, գունատ էր, թափթփված արտաքինով, մեծ վերարկուով: «Պիաֆ» մականունը նա ստացավ բավականին փոքր հասակում: Քաղաքային խոսակցական լեզվով «պիաֆ» նշանակում էր «սոխակ»: Որքան էլ հետագայում մեծ ճանաչում գտավ Էդիթ Գասսիոնը, միշտ մնաց որպես սոխակ, ով իր նուրբ ձայնով գերում էր բոլորին… 
Էդիթը ծնվել է փողոցում….նա սիրում էր պատմել այն պատմությունը, թե ինչպես մայրը չի հասցրել հասնել հիվանդանոց և ինքը լույս աշխարհ է եկել փողոցում, նաև մեծացել այդ միջավայրում, քանի որ Լուի Գասսիոնը ակրոբատ էր, և փոքրիկ աղջիկը ստիպված էր հավաքել ներկայացումների համար տրվող գումարները: Մի անգամ վեցամյա Էդիթը ներկայացումից հետո երգում է, մանրադրամները անմիջապես լցնում են գլխարկը և այսուհետ ակրոբատային համարները համալրվում են ևս մեկ կատարմամբ` փոքրիկ Էդիթի երգով: Աղջիկը երեք տարի ապրել է տատիկի ղեկավարած հասարակաց տանը, որտեղ ախրող բարի մորաքույրները սիրում էին Էդիթին, բարեհամբույր էին, խնամում էին նրան: Դպրոցից Էդիթը դուրս է մնում, քանի որ այնտեղ իմանում են նրա «մորաքույրների» մասին: Այս իրադարձությամբ էլ սկսվում է Էդիթի փողոցային կյանքը: 15 տարեկանում նա որոշում է ինքնուրույն կյանք վարել, ծանոթանում է Լուի Լեպլեի հետ, որի կաբարեում սկսում է երգել և որի շնորհիվ էլ ստանում է «Պիաֆ» կեղծանունը: Շուտով սակայն Լեպլեն սպանվում է, սկսվում են Էդիթի դաժան օրերը: Փորձություններ հաղթահարելուց հետո նա ծանոթանում է Ասսո Ռայմոնի հետ: Արդեն ուներ մի աղջիկ, որը շուտով մահանում է…
Ասսոն է Պիաֆին ծանոթացնում երգահան Մարգերիտ Մոնոի հետ, ում շնորհիվ Էդիթը դառնալու է սիրված երգչուհի: Նրա միջոցով Պիաֆը ելույթ է ունենում Փարիզի «ABC» դահլիճում. սա առաջին մեծ ելույթն էր, որը պսակվում է հաջողությամբ և ճանապարհ հարթում ապագա հանճարի համար: Հաջորդ օրը Պիաֆի մասին գրում են բոլոր ամսագրերը…. «Երեկ Ֆրանսիայի «ABC»-ի բեմում ծնվեց մեծ երգչուհի»: Այս օրվանից հետո Էդիթի առջև բացվում է փառքի ճանապարհը: Ասսոյի հետ սակայն Էդիթը խզում է կապերը: ԱՍում են` միակ տղամարդը, ում նա սիրում էր, բռնցքամարտիկ Մարսել Սերդանն էր, ով ավտովթարի զոհ էր դարձել: վելի ուշ ծանոթանում է Իվ Մոնտանի հետ, որին օգնում է ընտրել հարմար բեմական կերպար, սակայն նրանից ևս բաժանվում է: Նրանց անունները վերջին անգամ միասին գրվում են «Անանուն աստղ» ֆիլմի աֆիշի վրա, որտեղ գլխավոր դերակատարը Էդիթն էր:  Պիաֆի երկրորդ ամուսինը Թեո Սարապոն էր, ում ձեռքերում էլ մեծ երգչուհին մահանալու է:
Երգչուհին մեծ շրջապատ ուներ, նա ընկերություն էր անում Մառլեն Դիտրիխի հետ, հպարտ էր, որ ծանոթ է Չապլինի հետ: Էդիթը հյուրընկալ էր, բարի, պայքարող…Այսպիսին էլ մնաց Պիաֆը` մի փողոցային աղջիկ, որը չվարժվեց  հարմարավետ կյանքին, փնտրեց ու գտավ դժվարություններ, բայց և միաժամանակ հայտնի դարձավ բոլորին…

Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

суббота, 1 июня 2013 г.

Կլեոպատրա /69 Ք.ա.-30 Ք.հ./



Եգիպտոսի վերջին թագուհին, Հուլիոս Կեսարի սիրուհին, ապա նաև կինը, ով ինքնասպան է եղել Եգիպտոսի գրավումից հետո: Նրա կերպարն արտացոլվել է արվեստում` Բ. Շոույի և Շեքսպիրի ստեղծագործություններում, Տիեպոլոյի և Ռուբենսի կտավներում….
 Կլեոպատրան թերևս աշխարհի ամենաառասպելային կանանցից մեկն է, որի մասին հայտնի է շատ բան և հայտնի չէ ոչինչ….Կլեոպատրան ծագում էր Պտոլոմեյի հունական տոհմից: Վերջինս եղել է Ալեքսանդր Մակեդոնացու ընկերը, նրա մահից հետո հիմնել է Ալեքսանդրիայի գրադարանը: Կլեոպատրան սովորել է այս գրադարանում, կրթվել հայտնի մարդկանց մոտ` դառնալով ժամանակի իմաստուն կանանցից մեկը: Նա տիրապետում էր մարդկանց հմայելու արվեստին, սակայն քանի որ իշխանությունը Եգիպտոսում պատկանում էր տղամարդկանց, Կլեոպատրան ամեն ինչի հասնում էր սիրո միջոցով: Նա իշխանություն ստացավ երիտասարդ հասակում: 16 տարեկանում ամուսնացավ իր 13 տարեկան եղբոր հետ, ով հիվանդ էր և ոչ գիտակ: Պտոլոմեյ Xlll-ի փոխարեն երկիրը կառավարել է սկսում Կլեոպատրան: Նա կապեր է հաստատում Հռոմի կայսեր որդու` Գնեոսի հետ, քանի որ Եգիպտոսի միակ հզոր թշնամին այդ ժամանակ Հռոմն էր: Սակայն մինչ նա հարաբերություններ էր հարթում Գնեոսի հետ, Հռոմում գահ է բարձրանում Գայոս Հուլիոս Կեսարը: Խառը իրավիճակից կարողանում է օգուտ քաղել Կլեոպատրայի ամուսնու դայակը` ներքինի Պուրինը, ով Ալեքսանդրիայում լուրեր է տարածում, թե Կլեոպատրան դավաճանել է Եգիպտոսին և շուտով հռոմեական զորքերը կնվածեն երկիրը: Թագուհին ստիպված էր փախչել Սիրիա: Այս նույն ժամանակ Եգիպտոս է փախչում Գնեոս Պոմպեոսը, ով ընկնում է Պուրինի թակարդը: Վերջինս նրա գլուխն է ուղարկում Կեսարին…

Ռուբենս-Կլեոպատրա
Կեսարը ցանկանում էր տեսնել հզոր թագուհուն, նա հրավիրում է Կլեոպատրային իր մոտ, սակայն ներքինին հրավերը թագուհուն չի փոխանցում: Սակայն   Կլեոպատրան ինքն է գալիս հաղթողի մոտ. տեղի է ունենում այն, ինչից վախենում էր Պուրինը…Կեսարը չի կարողանում դիմադրել Կլեոպատրայի հմայքին…
Առավոտյան Կեսարը Պտոլոմեյին հրամայում է հաշտվել քրոջ հետ և կիսել իշխանությունը, եգիպտացիներին խորհուրդ է տալիս չվիճել իրենց հզոր թշնամու` Հռոմի հետ: Որոշ ժամանակ անց Պտոլոմեյը մահանում է, Կլեոպատրան ամուսնանում է մյուս եղբոր` Պտոլոմեյ XlV-ի հետ. Եգիպտոսն այժմ նրա ոտքերի տակ էր…Մեկ տարի անց ծնվում է նրա և Կեսարի որդին` Պտոլոմեյ-Կեսարիոնը: Ամեն ինչ հիանալի էր, Կլեոպատրան այժմ ավելի շատ բան կարող էր պահանջել, սակայն Ք.ա. 44թ. մարտի 15-ին սպանվում է Կեսարը, և նա դարձյալ ստիպված է լինում փախչել: Հռոմում սկսված պատերազմը տևում  է երկու տարի, Կլեոպատրան խորամանկորեն օգնում է երկու կողմերին: Շուտով մահանում է նրա 2-րդ ամուսինը ևս, ով չդիմանալով նվաստացումներին և դավաճանությանը` թույն է խմում: Պատերազմն ավարտվում է Կեսարացիների հաղթանակով, և գահ է բարձրանում Մարկոս Անտոնիոսը: Կլեոպատրան կրկին անցնում է գործի, գրավում է Անտոնիոսի սիրտը, ստանում իշխանություն, որդուն դարձնում Հռոմի թագաժառանգ: 
 
Կլեոպատրայի պահպանված քանդակներից
Անտոնիոսի և Կլեոպատրայի սիրո պատմության մասին շատ երկեր են գրվել: Գրականությունը ողողված է նրանց հարաբերություններով: Նրսանց սիրո  պես    հզոր էր նաև երկուսի համատեղ զորքը, սակայն 31թ. Ակցիումի ճակատամարտում նրանք տանուլ են տալիս: Կեսարի խորթ որդին` Օկտավիանոսը, կանգնում է Կլեոպատրայի ճան ապարհին: Թագուհին փորձում է մատնել Անտոնիոսին, բայց արդեն չի ստացվում: Օկտավիանոսը որոշել էր Կլեոպատրային ոսկե շղթաներով կապել և ման բերել Հռոմի փողոցներով: Ելք չկար, մնում էր միայն պատվով հեռանալ…Մեծ թագուհին հագնում է իր շքեղ հանդերձները, ուտում օձի կծած միրգը և մահանում թույնից: Երկու հավատարիմ սպասուհիները գերադասում են մեռնել տիրուհու ոտքերի մոտ:
Կլեոպատրային թաղում են Անտոնիոսի կողքին: Օկտավիանոսը Եգիպտոսից հանում է Անտոնիոսի արձանները, սակայն ձեռք չի տալիս Կլեոպատրայի մարմարե քանդակներին… Կեսարիոնը մահապատժի է ենթարկվում` որպես իշխանության հավակնորդ: Եգիպտուհու երկրային ճակատագիրն այսքանով ավարտվում է, և իր ճամփան է դեպի անմահություն սկսում լեգենդը, որն ավանդված է տասնյակ արվեստի գործերում…   
      
Դե եսիմ` Գ.Ն.