Եգիպտոսի
վերջին թագուհին, Հուլիոս Կեսարի սիրուհին, ապա նաև կինը, ով ինքնասպան է եղել Եգիպտոսի
գրավումից հետո: Նրա կերպարն արտացոլվել է արվեստում` Բ. Շոույի և Շեքսպիրի ստեղծագործություններում,
Տիեպոլոյի և Ռուբենսի կտավներում….
Կլեոպատրան
թերևս աշխարհի ամենաառասպելային կանանցից մեկն է, որի մասին հայտնի է շատ բան և հայտնի
չէ ոչինչ….Կլեոպատրան ծագում էր Պտոլոմեյի հունական տոհմից: Վերջինս եղել է Ալեքսանդր
Մակեդոնացու ընկերը, նրա մահից հետո հիմնել է Ալեքսանդրիայի գրադարանը: Կլեոպատրան
սովորել է այս գրադարանում, կրթվել հայտնի մարդկանց մոտ` դառնալով ժամանակի իմաստուն
կանանցից մեկը: Նա տիրապետում էր մարդկանց հմայելու արվեստին, սակայն քանի որ իշխանությունը
Եգիպտոսում պատկանում էր տղամարդկանց, Կլեոպատրան ամեն ինչի հասնում էր սիրո միջոցով:
Նա իշխանություն ստացավ երիտասարդ հասակում: 16 տարեկանում ամուսնացավ իր 13 տարեկան
եղբոր հետ, ով հիվանդ էր և ոչ գիտակ: Պտոլոմեյ Xlll-ի փոխարեն երկիրը կառավարել է սկսում
Կլեոպատրան: Նա կապեր է հաստատում Հռոմի կայսեր որդու` Գնեոսի հետ, քանի որ Եգիպտոսի
միակ հզոր թշնամին այդ ժամանակ Հռոմն էր: Սակայն մինչ նա հարաբերություններ էր հարթում
Գնեոսի հետ, Հռոմում գահ է բարձրանում Գայոս Հուլիոս Կեսարը: Խառը իրավիճակից կարողանում
է օգուտ քաղել Կլեոպատրայի ամուսնու դայակը` ներքինի Պուրինը, ով Ալեքսանդրիայում լուրեր
է տարածում, թե Կլեոպատրան դավաճանել է Եգիպտոսին և շուտով հռոմեական զորքերը կնվածեն
երկիրը: Թագուհին ստիպված էր փախչել Սիրիա: Այս նույն ժամանակ Եգիպտոս է փախչում Գնեոս
Պոմպեոսը, ով ընկնում է Պուրինի թակարդը: Վերջինս նրա գլուխն է ուղարկում Կեսարին…
Ռուբենս-Կլեոպատրա |
Կեսարը ցանկանում
էր տեսնել հզոր թագուհուն, նա հրավիրում է Կլեոպատրային իր մոտ, սակայն ներքինին հրավերը
թագուհուն չի փոխանցում: Սակայն Կլեոպատրան
ինքն է գալիս հաղթողի մոտ. տեղի է ունենում այն, ինչից վախենում էր Պուրինը…Կեսարը
չի կարողանում դիմադրել Կլեոպատրայի հմայքին…
Առավոտյան
Կեսարը Պտոլոմեյին հրամայում է հաշտվել քրոջ հետ և կիսել իշխանությունը, եգիպտացիներին
խորհուրդ է տալիս չվիճել իրենց հզոր թշնամու` Հռոմի հետ: Որոշ ժամանակ անց Պտոլոմեյը
մահանում է, Կլեոպատրան ամուսնանում է մյուս եղբոր` Պտոլոմեյ XlV-ի հետ. Եգիպտոսն այժմ
նրա ոտքերի տակ էր…Մեկ տարի անց ծնվում է նրա և Կեսարի որդին` Պտոլոմեյ-Կեսարիոնը:
Ամեն ինչ հիանալի էր, Կլեոպատրան այժմ ավելի շատ բան կարող էր պահանջել, սակայն Ք.ա.
44թ. մարտի 15-ին սպանվում է Կեսարը, և նա դարձյալ ստիպված է լինում փախչել: Հռոմում
սկսված պատերազմը տևում է երկու տարի, Կլեոպատրան
խորամանկորեն օգնում է երկու կողմերին: Շուտով մահանում է նրա 2-րդ ամուսինը ևս, ով
չդիմանալով նվաստացումներին և դավաճանությանը` թույն է խմում: Պատերազմն ավարտվում
է Կեսարացիների հաղթանակով, և գահ է բարձրանում Մարկոս Անտոնիոսը: Կլեոպատրան կրկին
անցնում է գործի, գրավում է Անտոնիոսի սիրտը, ստանում իշխանություն, որդուն դարձնում
Հռոմի թագաժառանգ:
Անտոնիոսի և Կլեոպատրայի սիրո պատմության մասին շատ երկեր են գրվել:
Գրականությունը ողողված է նրանց հարաբերություններով: Նրսանց սիրո պես
հզոր էր նաև երկուսի համատեղ զորքը, սակայն 31թ. Ակցիումի ճակատամարտում նրանք
տանուլ են տալիս: Կեսարի խորթ որդին` Օկտավիանոսը, կանգնում է Կլեոպատրայի ճան ապարհին:
Թագուհին փորձում է մատնել Անտոնիոսին, բայց արդեն չի ստացվում: Օկտավիանոսը որոշել
էր Կլեոպատրային ոսկե շղթաներով կապել և ման բերել Հռոմի փողոցներով: Ելք չկար, մնում
էր միայն պատվով հեռանալ…Մեծ թագուհին հագնում է իր շքեղ հանդերձները, ուտում օձի կծած
միրգը և մահանում թույնից: Երկու հավատարիմ սպասուհիները գերադասում են մեռնել տիրուհու
ոտքերի մոտ:
Կլեոպատրային
թաղում են Անտոնիոսի կողքին: Օկտավիանոսը Եգիպտոսից հանում է Անտոնիոսի արձանները,
սակայն ձեռք չի տալիս Կլեոպատրայի մարմարե քանդակներին… Կեսարիոնը մահապատժի է ենթարկվում`
որպես իշխանության հավակնորդ: Եգիպտուհու երկրային ճակատագիրն այսքանով ավարտվում է,
և իր ճամփան է դեպի անմահություն սկսում լեգենդը, որն ավանդված է տասնյակ արվեստի գործերում…
Դե եսիմ` Գ.Ն.