пятница, 14 июня 2013 г.

Հովհաննես Պապ-ուհի (?-857)


Իրականում Հովհաննես Պապ-ուհու /Папесса Иоанна/ գոյությունը մեծ կասկածի տակ է առնված և այդպես միշտ է լինելու, սակայն աշխարհի հայտնի կանանց շարքին նրան չդասել անարդարացի կլիներ, քանզի ժամանակին նրա մասին խոսում էին աշխարհի բոլոր կողմերում….Եթե այս մասին խոսվել է, ապա ոչինչ պատահական չի լինում, և այո, մի կնոջ վստահված էր աշխարհում ամենամեծ պատասխանատվությունը` լինել ժողովրդի հոգևոր ղեկավար…
Պապերի պաշտոնական խրոնոլոգիան միանշանակ ժխտում է կին Հռոմի Պապի գոյությունը, սակայն ծիծաղելի կլիներ, եթե նշվեր նույնիսկ նրա անունը. սա խայտառակություն էր կաթոլիկ եկեղեցու համար, ուստի մնում է գաղտնի մինչ օրս….
Առաջին անգամ կին Հռոմի Պապի մասին լուրեր տարածվեցին 1276թ., երբ Ադրիան 5–րդը Հովհաննես 20-րդի փոխարեն ընդունեց Հովհաննես 21-րդ անունը: Ըստ խոսակցությունների` «անհետացած պապը» սպանվել էր հակառակորդների կողմից կամ ավելի վատ` կին էր եղել, ուստի ջ թաքցվում էր: Հովհաննես 21-րդը որոշում է վերականգնել խախտված ժամանակագրությունը: Կին Պապի մասին ասեկոսեները տարածվում են աներևակայելի արագությամբ…Մեզ են հասել նրանից որոշ կենսագրական տեղեկություններ: Իրականում նրա անունը Ագնեսա էր, ծնվել էր միսիոների ընտանիքում, ում Անգլիայից ուղարկել էին տարբեր երկրներում քրիստոնեություն քարոզելու: Աղջիկը փոքր հասակում կորցնում է մորը և հոր հետ ստիպված լինում ճանապարհորդել: Ճակատագրի բերումով դեռ փոքր հասակից ստիպված է լինում տղայի պես հագնվել, 8 տարեկանից արդեն ինքնուրույն վարում էր քարոզները, իսկ հոր մահից հետո վերջնականապես որպես հանդերձ ընտրում է տղամարդու կոստյումն ու մտնում մեծ կյանք: Եվրոպայում շրջելիս Ագնեսան հայտնվում է վանականների մենաստանում` Հովհաննես Լանգլուա անվան տակ….անուն, որն աղջիկը պահպանելու է ողջ կյանքի ընթացքում: Վանական համալիրում Ագնեսան սիրահարվում է վանականներից մեկին, նրանց կապը շուտով բացահայտվում է և զույգերը ստիպված են լինում փախչել: Փախուստը բերում է նոր փորձություններ և տիտղոսներ: Ագնեսան չի հրաժարվում տղամարդու կոստյումից, մտնում է բարձր խավի մարդկանց շրջապատ, մասնակցում բանավեճերի և քննարակումների, ստանում ճանաչում: Ընկերոջ մահից հետո, երբ ավարտում է Աթենքի փիլիսոփայության դպրոցը, որոծում է մեկնել քրիստոնեության  մայրաքաղաք Հռոմը նվաճելու….
«Հավերժական քաղաքում» Ագնեսայից շատ ջանքեր չեն պահանջվում, կարճ ժամանակում նա դառնում է Հռոմի նոտարը, ապա քարտուղար, ֆինանսների գծով ղեկավար: Հովհաննես Լանգլուան Լևոն 4-րդի աջ ձեռքն էր….Ասում են` մահից առաջ Լևոն 4-րդը կարդինալներին է ներկայացրել իր միակ հետևորդին` Հովհաննեսին. կոնկլավը միաձայն քվեարկել է «Պապուհու» օգտին….
Միջնադարյան աղբյուրները հաղորդում են, որ Հովհաննես 8-րդի ընտրվելուն պես մի շարք աղետներ են սկսվել. Իտալիայում երկրաշարժեր են եղել, Ֆրանսիայում` հրդեհներ, համաճարակներ… Հովհաննեսը երկար չի կառավարել, սակայն նրա կառավարման տարիները եղել են հումանիզմի, առանց դաժանությունների ու ինկվիզիցիայի, նոր ձեռքբերումների և արդարադատության տարիներ:
Կեղծիքը երևի երբեք էլ չբացահայտվեր, եթե տեղի չունենար անկարելին ու անհավատալին…..Հռոմի Պապը հղի էր….
Ասում են` մի անգամ Պապի բժշկելու համար մի ընկնավորի են բերել: Երբ Ագնեսան հարցրել է նրան, թե երբ է հիվանդությունն անցնելու, ընկնավորը պատասխանել է. «Այն բանից հետո, երբ դու` հայրերի հայր, ցույց կտաս հոգևորականությանը և մարդկությանը «կին պապից» ծնված երեխային…»: 

Ագնեսայի հղիությունը գնալով տեսանելի էր դառնում, սիրեկանը հայտարարում է, թե Պապը հիվանդ է և հանգստի կարիք ունի: Ժողովուրդը համբերությամբ սպասում է Պապի ապաքինմանը, սակայն ինը ամիս անց հանկարծ ըմբոստանում է, հանդիպում պահանջում Հովհաննեսի հետ: Պապը այլ ելք չուներ, դժվարությամբ դուրս է գալիս հանրության առաջ…857 թվականի նոյեմբերի 20-ն էր, հանգիստ ու արևոտ մի օր: Հռոմեացիները սպասում էին Պապի ելույթին: Հանկած սկսվում են երկունքի ցավերը, եղանակը ևս փոխվում է, ամպերը կուտակվում են….րոպեներ անց ամբոխը հավաքվում է կյանքի վերջին պահերն ապրող Պապի և պատմության մեջ առաջին Պապից ծնված երեխայի դիակի շուրջը….Երկար ժամանակ Ագնեսայի մահվան վայրում զանգակատուն էր կանգնած, սակայն հոգևորականությունը ամեն կերպ փորձում էր քանդել ինքնակոչ Պապի հիշատակին նվիրված կառույցը….կարճ ժամանակահատվածում անհետանում է նաև Հովհաննես 8-րդի տապանաքարը…
Ինքնակոչ դժբախտի ճակատագիրը հուզել է Ալ. Պուշկինին: Գրողի 1834-35թթ. սևագրերից երևում է, որ փորձ է արվել «Папесса Иоанна»  վերնագրով ստեղծագործություն գրելու: Հայտնի չէ, դա կլիներ պոեմ, վեպ, թե պարզապես բանաստեղծություն, սակայն այն, որ Պապ-ուհու մասին գոնե գրավոր աղբյուր կլիներ, փաստ է: Սևագրերը սևագրեր էլ մնացին….ԵՎ հետաքրքիր է` ինչու է համաշխարհային գրականությունը  ողողված ամենատարբեր ազգային պատկանելության հանցագործների, հերետիկոսների, ինկվիզիտորների մասին տեղեկություններով, դրանց շուրջ ստեղծված արվեստի գործերով, սակայն կին-Պապը չի ոգեշնչել և ոչ մի ստեղծագործողի, կարծես նրա անվան վրա տաբու է դրված և միշտ այդպես է լինելու…..


Հ.Գ. Սույն հոդվածը չունի կրոնական ոչ մի հիմք, առավել ևս չի արտահայտում հեղինակի կրոնական հայացքնորը: Նպատակը նման իրադարձության մասին հանրությանը իրազեկելն է` անկախ ինֆորմացիայի ստույգ կամ ոչ ռեալ լինելուց:
Կրոնական հիմքեր նման պատմությունները բնականաբար չեն ունենում…


Դե եսիմ` Գ.Ն.