«Չկա արվեստ կան արվեստի ճյուղեր»:
Մայքլ Ֆրիդ
Ըստ Ֆրիդի` մեծատառով արվեստ գոյություն չունի, որովհետև արվեստը սուբյեկտիվ չէ, փոխարենը կան արվեստի ճյուղեր/քանդակ, գեղանկար, ճարտարապետություն/, իսկ դա ենթադրում է, որ այս քայլով մենք արվեստը դարձնում ենք զգայելի, արվեստը իջեցնում ենք աչքի մակարդակ, արդյունքում գալիս ենք վերը նշված մտքին, որ չկա արվեստ կան արվեստի ճյուղեր….
Դիտողը աչքը դարձնում է գերակա, աչքը այս ըմբռնման հիմքում է ընկած: Գերմանական դասական փիլիսոփայության տիտաններից մեկի բնորոշմամբ` «Զգայելի ընկալումը ստեղծագործական պրոցես է»: Ըստ Կանտի` ընկալողը սուբյեկտ է, որն ակտիվորեն մասնակցում է ընկալմանը: Աչք, որը առարկայի հետ ակտիվ զգացմունքային կապի մեջ է մտնում ու ընկալում այն: Ուրեմն, եթե արվեստի առարկաները իրենք ստեղծագործական պրոցեսի առարկաներ են, երբ նայում ենք արվեստի գործին մենք ստեղծագործաբար ընկալում ենք մի առարկա, որ ստեղծագործական ընկալման հետևանք է: Գալիս ենք այն մտքին, որ արվեստի գործը արվեստագետի աշխարհայացքն է: Երբ աչքը նայում է արվեստի գործին, ինքը նայում է ինքն իրեն, այս երկուսը նույն չափման մեջ են:
Ֆրիդի արվեստաբանության հիմքում միտք-զգացմունք բաժանում կա: Մարքսը կասեր` միտք-զգացմունք բաժանումը ձևավորվում է պատմականորեն… պատմությունը տվյալ դեպքում մինչև ներկան անցած ճանապարհն է, որն այսօր շեշտում է արվեստի ճյուղերի փոխկապակցվածությունը, ամբողջացնում դրանք մեկ ընդհանուր անվան`«արվեստի» տակ:
Ֆրիդի արվեստաբանության հիմքում միտք-զգացմունք բաժանում կա: Մարքսը կասեր` միտք-զգացմունք բաժանումը ձևավորվում է պատմականորեն… պատմությունը տվյալ դեպքում մինչև ներկան անցած ճանապարհն է, որն այսօր շեշտում է արվեստի ճյուղերի փոխկապակցվածությունը, ամբողջացնում դրանք մեկ ընդհանուր անվան`«արվեստի» տակ:
Լիլիթ Գալոյան
Արվեստի գրեթե բոլոր ճյուղերը գոյություն ունեն դեռ անհիշելի ժամանակներից: Դրանց մասին աղբյուրները
շատ են, սակայն ուղղակիորեն չեն հղում արվեստի ներկայիս տեսակներին: Նկարչությունը
նախնադարում արտահայտվում էր ժայռապատկերների միջոցով, քանդակագործությունը` հիմնականում
կենցաղային իրեր պատրաստելիս, պարն ու երգը` հմայական և պաշտամունքային ծիսակատարությունների
ժամանակ: Զարգանալով, ձևափոխվելով և նոր իմաստ ու կիրառում ստանալով` այս երևույթները
հասել են մեզ` չփոխելով սակայն իրենց հիմնական գաղափարը` արվեստը գեղեցկացնում է կյանքը`
առօրյան հանելով միապաղաղությունից: Առանց
արվեստի կյանքն արդեն անհնար է, արվեստն ամենուր է, ամեն քայլափոխի, յուրաքանչյուրի
մեջ…Այսօր հաճախ են կազմակերպվում ցուցահանդեսներ, համերգներ, տարբեր միջոցառումներ,
սակայն ի՞նչ է պատահում, երբ հանդիպում են արվեստի ճյուղերը…..Հենց այս հարցին էին
փորձել պատասխանել Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի և Կոնսերվատորիայի
ուսանողները, Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները, ովքեր իրենց կտավները,
քանդակներ, երաժշտական ու պարային կատարումները համատեղել էին մեկ ընդհանուր խորագրի
տակ, որն է` «Երբ հանդիպում են արվեստի ճյուղերը»:
Միջոցառումն անցկացվում է երաժշտության
համաշխարհային օրվա շրջանակներում /կազմակերպիչ` Եղյա Անսուրյան/: Նախագիծը լինելու
է նաև Ավ. Իսահակյանի, ապա Ասլամազյան քույրերի թանգարաններում: Ակցիան շարունակվելու
է մինչև հունիսի 23-ը, այն ունի ուսուցողական բնույթ, նպատակ է հետապնդում նմանատիպ
միջոցառումները դարձնել շարունակական, քանի որ Գյումրիին արվեստ է պետք, ավելին` արվեստն
է փոխում Գյումրու առօրյան, արվեստն է դարձնում քաղաքը ճանաչելի:
Գոհար Նավասարդյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին