Կար-չկար, մի մարդ կար, որ կյանքի՝ իրեն վախեցրած փոթորիկներից դեռ վաղ
երիտասարդության տարիներին ապաստան էր գտել գրքերում։ Նրա տան սենյակները
լեփ-լեցուն էին գրքերով, և գրքերից բացի նա ուրիշ ոչ ոքի հետ չէր շփվում։
Նա, որ համակված էր ճշմարտության ու գեղեցիկի նկատմամբ կրքով, շատ ավելի
ճիշտ էր համարում մարդկության ազնվականական մտքի հետ շփումը, քան իրեն
հանձնելը պատահական դեպքերի ու պատահական մարդկանց քմահաճույքին, որոնց հետ
կյանքն այսպես թե այնպես առնչում է մարդուն։
Նրա բոլոր գրքերը գրված էին հին հեղինակների` հույն ու հռոմեացի
բանաստեղծների ու իմաստունների կողմից, որոնց լեզուն նա սիրում էր, և ում
աշխարհը նրան թվում էր այնքան խելացի ու ներդաշնակ, որ երբեմն դժվար էր
հասկանում, թե մարդկությունն ինչու է վաղուց թողել վերամբարձ ճանապարհները՝
դրանք փոխարինելով բազմաթիվ մոլորություններով։ Չէ՞ որ հները գիտելիքների
բոլոր ասպարեզներում և բանարվեստում հասել են բարձունքների։ Հետագա
սերունդները քիչ նոր բան են տվել, թերևս միայն Գյոթեն։ Ու եթե
մարդկությունն այնուամենայնիվ ինչ-ինչ առաջընթացի հասել է, ապա միայն այն
ասպարեզներում, որոնք հետաքրքիր չէին մեր գրքային մարդուն և թվում էին նրան
վտանգավոր ու ավելորդ, օրինակ՝ մեքենաների ու պատերազմական զենքի
արտադրությունը, ինչպես նաև կենդանին անկենդան, բնությունը թվեր ու փող
դարձնելը։
Ընթերցասերն ապրում էր չափավոր, անայլայլ կյանքով։ Նա զբոսնում էր իր
պստլիկ այգում՝ շուրթերին Թեոկրիտի բանաստեղծությունները, հավաքում էր
մեծերի ասույթները, պայծառացման հրաշագեղ ճանապարհին հետևում դրանց,
հատկապես Պլատոնի ասածներին։ Երբեմն զգում էր, որ իր կյանքը սահմանափակ ու
աղքատիկ է, բայց հներից գիտեր, որ մարդու երջանկությունը զանազանության
առատության մեջ չէ, և որ խելոք մարդը երանության է հասնում հավատարմությամբ
ու ինքնասահմանափակմամբ։ Եվ ահա, այդ անայլայլ կյանքն ընդհատվեց՝ հարևան
պետություն գրքեր բերելու ուղևորության ժամանակ։ Մի երեկո Ընթերցասերսերն
անցկացրեց թատրոնում։ Շեքսպիրի դրամաներից էին խաղում. նա դա շատ լավ գիտեր
դեռ դպրոցական նստարանից, բայց այնպես գիտեր, ինչպես ընդհանրապես որևէ բան
իմանում են դպրոցում։ Մթնում թաղված մեծ տարածքում նստած՝ նա ինչ-որ
ճնշվածություն ու նյարդայնություն զգաց, քանի որ չէր սիրում մարդկանց մեծ
կուտակումներ։ Բայց շուտով այդ դրամայի հոգևոր կանչին իր մեջ արձագանք
զգաց, տարվեց։
Նա հասկանում էր, որ բեմականացումն ու դերասանական կատարումները միջակ
են. թեև ամենևին թատերասեր չէր, բոլոր խոչընդոտները հաղթահարելով` նա
տարբերում էր, կարծես տարբերում էր ինչ-որ լույս, զգում էր ինչ-որ ուժ ու
հզոր հմայք, ինչպիսին մինչ այժմ չէր տեսել։ Հենց վարագույրն իջավ, արբեցած
դուրս վազեց թատրոնից։ Շարունակեց ճամփորդությունն ու հետը տուն բերեց այդ
անգլիացի պոետի բոլոր գործերը։ Ընթերցասերի աշխարհն առաջին անգամ ճեղքվածք
տվեց, և այդտեղից դեպի անտիկ անդորրություն լույսն ու օդը ներխուժեցին։ Իսկ
գուցե դա արդեն կա՞ր նրա մեջ և հիմա արթնացել ու տագնապած թևերն էր
թափահարում։ Ի՛նչ արտասովոր էր ու թարմ։ Ստեղծագործողը, ի դեպ՝ վաղուց
հանգուցյալ, թվում էր՝ ոչ մի իդեալի չի դավանել, եթե նույնիսկ դավանել է,
ապա միանգամայն տարբեր անտիկ հույներից։ Երևում է՝ Շեքսպիրը մարդկությունը
դիտելէ ոչ թե որպես միայնության մեջ պայծառացողի տաճար, այլ ապագա մի ծով,
որով տանում է իրենց իսկ անազատությամբ օրհնված, սեփական ճակատագրից
արբեցած, խեղդվող ու պայքարող մարդկանց։ Այս մարդիկ շարժվում են
աստղաբույլերի պես՝ ամեն մեկը՝ նախօրոք սահմանված ճանապարհով, ամեն մեկը՝
տարված իր՝ ոչնչով չթեթևացած սեփական ծանրությամբ, անվարան առաջ գնալով
նույնիսկ այն դեպքում, երբ ճանապարհը տանում է դեպի տապալում մահվան
անդունդում։
Բայց հենց ընթերցասերը, ասես կրքոտ գինարբուքից, նորից սթափվեց ու,
հիշելով նախկին կյանքը, վերադարձավ սովորական գրքերին, զգաց, որ հույների
ու հռոմեացիների ճաշակն այժմ այլ է՝ մի տեսակ անհամ, ձանձրացնող, ինչ-որ
օտար։ Նա փորձեց ժամանակակից գրքեր կարդալ։ Բայց դրանք էլ չհավանեց.
Դրանցում, ինչպես նրան թվաց, ամեն ինչ հանգեցվում էր աննշան, մանր բաների, և
շարադրանքն էլ, կարծես, տարվում էր անլուրջ։ Ու Ընթերցասերին էլ չէր լքում
նոր, հզոր հմայքների ու ցնցումների քաղցը։ Փնտրողը գտնում է։ Հաջորդ
գիրքը, որ նա գտավ, Համսուն անունով նորվեգական գրողինն էր։ Տարօրինակ
գրողի տարօրինակ գիրք։ Թվում էր՝ Համսունն անընդհատ (նա դեռ կենդանի էր)
միայնակ թափառում է աշխարհով մեկ՝ բուռն գոյակերպ վարելով, առանց ղեկի
նավարկելով, առանց Աստծուն հոգում ունենալու, կիսալկստված, կիսատանջված, մի
զգացմունքի մշտական որոնման մեջ, որը նա երբեմն կարծես թե ստանում է միայն
մի ակնթարթ, ինչպես սրտի ներդաշնակությունը շրջապատող աշխարհի հետ։
Մի անգամ՝ երեկոյան մոտ, երբ այնքան էր կարդացել, որ աչքերում բութ ցավ ու ծակոցներ էր զգում (նա արդեն երիտասարդ չէր), Ընթերցասերն ընկղմվեց մտքերի մեջ։ Բարձր գրադարակներից մեկի վրա աչք էր շոյում վաղուց այնտեղ զետեղած հունական ոսկետառ կարգախոսը, որ բարբառում էր՝ «Ծանի՛ր զքեզ»։ Հիմա սա իրեն էր մեխել Ընթերցասերի ուշադրությունը, քանի որ վերջինս իրեն չէր ճանաչում. Վաղուց արդեն ոչինչ չգիտեր իր մասին։ Հիշողության հազիվ նկատելի հետքերով նա մտովի վերադարձավ անցյալ և ջանասիրաբար սկսեց փնտրել այն ժամանակները, երբ իրեն հիացնում էին Հորացիուսի քնարն ու երջանկացնում էին Պինդարի հիմները։ Կարդալով անտիկ հեղինակների՝ նա իր մեջ ճանաչում էր այն, ինչ կոչվում է մարդկայնություն, գրողների հետ նա և՛ հերոս էր դառնում, և՛ տիրակալ, և՛ իմաստուն։ Նա օրենքներ էր հրապարակում և չեղյալ հայտարարում։ Նա՝ մի մարդ, որ դուրս էր եկել նախագո բնության անբաժանելիությունից դեպի ճառագող լույսը, բարձրագույն արժանապատվության կրողն էր։ Հիմա այդ բոլորը տակնուվրա է եղել, ցրվել, կարծես երբեք էլ չի եղել, ու հիմա ինքը ոչ միայն կարդում է ավազակային ու սիրային պատմություններ ու դրանցից հաճույք ստանում, չէ, նա իրեն զգում է և՛ համա- սիրեկան, և՛ համա-մարդասպան, և՛ համա-ցավակից, և՛ համա-մեղսավոր, և՛ համա-ծաղրող։ Նա ընկել է մեղքի, հանցագործության ու խեղճության անդունդը, կենդանական վայրենի բնազդի և զգայական կրքերի անդունդը, վախից ու հաճույքից դողալով՝ նա փորփրում էր անբարոն ու արգելվածը։
Նրա մտածումներն անպտուղ դուրս եկան։ Շուտով նա նորից, ինչպես տենդից զառանցողը, սուզվեց տարօրինակ գրքերի մեջ։ Կաթիլ առ կաթիլ նա ներծծում էր Օսկար Ուայլդի բարոյազուրկ պատմությունների դողէրոցքային մթնոլորտը, թափառում Ֆլոբերի աստվածորոնողական ողբալիորեն անհավատ ճանապարհներով, կարդում նոր ու նորագույն գրողների բանաստեղծություններն ու դրամաները, որնք կարծես ոչ թե կենաց, այլ մահու պատերազմ էին հայտարարել ամենայն ներդաշնակին, ամենայն հունականին ու դասականին, քարոզում էին անհնազանդություն ու անկարգություն, պաշտում էին այլանդակությունը և ծիծաղում սարսափելիի վրա։ Եվ Ընթերցասերը հանկարծ հասկացավ, որ նրանք նույնպես ինչ-որ տեղ ճիշտ են, այսինքն՝ մարդու մեջ կա, պիտի ինչ-որ բան լինի, որ նա ծիծաղում է կյանքի արյունոտ քաոսից։ Հետո լարումն ընկավ, ու Ընթերցասերին պատեց հոգնածությունը։ Նա զգում էր, որ հիվանդ է, ծեր ու խաբված։ Մի անգամ երազում տեսավ իր վիճակը։ Չարչարվում էր բարձր գրքերի պատի վրա։

Պատն աճում էր, և դրանից բացի էլ ոչինչ չէր տեսնում. Նրա խնդիրը աշխարհի
բոլոր գրքերից հսկայական շենք սարքելն էր։ Հանկարծ պատի մի մասը շարժվեց,
գրքերն սկսեցին շարքի միջից դուրս սահել և ընկնել անդունդը։ Լայն բացված
անցքերից ներս խուժեց ահարկու մի լույս, և գրապատի մյուս կողմում նա մի
սարսափելի բան տեսավ։ Գոլորշիապատ օդում անտանելի քաոս է` կենդանի
արարածներից ու առարկաներից, մարդկանցից ու լանդշաֆտներից շիլա։ Տեսավ
մեռնող ու ծնվող երեխաներ ու կենդանիներ, օձեր ու զինվորներ, վառվող
քաղաքներ ու խորտակվող նավեր։ Լսեց ողբ ու վայրի հրճվանք։ Արյուն էր
հեղվում, հոսում էր գինին, անամոթ ու շլացուցիչ հրդեհվում էին մարխերը…
Սարսափած վեր ցատկեց անկողնուց՝ սրտում ճնշող ծանրություն զգալով, երկար
քարացած կանգնած իր խուլ սենյակում՝ լուսնի լույսի տակ, նայում էր
պատուհանից երևացող ծառերին և սեղանիկին դրված գրքին. հանկարծ պայծառացավ։
Ինքը խաբված է. խաբված է բոլոր առումներով։ Կարդալով, թերթելով էջ էջի
հետևից՝ ինքն ապրել է թղթային կյանքով, իսկ դրանից դուրս՝ գրքե այդ նողկալի
պատի հետևում, եռացել է իսկական կյանքը։ Սրտեր են վառվել, կրքեր են եփվել,
արյուն ու գինի են թափվել, հաղթարշավել են չարն ու սերը։ Եվ այս ամենը
իրեն չի վերաբերել, ողջը կատարվել է ուրիշների հետ, իսկ ինքը զգացել է
միայն մատների տակով սահող թղթե էջերի ստվերները։ Էլ չվերադարձավ անկողին։
Արագ հագնվելով՝ սուրաց քաղաք։ Թափառեց լուսամփոփներով լուսավորված
հարյուրավոր փողոցներով, ներս նայեց հազարավոր կույր պատուհաններից, ականջ
դրեց հարյուրավոր կողպած դռներին։
Նշմարվում էր առավոտը։ Նախորդ օրվանից հարբածի նման համարյա ուշագնաց՝ նա թափառում էր արևածագի սառը լույսի մեջ։ Քաղաքն արթնանում էր։ Դիմացից գալիս էր նիհար, հիվանդոտ տեսքով, գունատ դեմքով մի աղջիկ։ Մարդը ծնկեց աղջկա առաջ, և աղջիկը նրան իր հետ տարավ։

Նստել էր աղջկա փոքրիկ սենյակում՝ խղճուկ մահճակալին, որի վրա կախված էր
մեծ, ճապոնական մի հովհար՝ փոշոտ ու սարդոստայնով պատած։ Նստել ու նայում
էր՝ ինչպես է նա խաղում իր թալերների հետ։ Հետո նորից բռնեց նրա ձեռքն ու
խնդրեց.
-Խնդրում եմ, ինձ մենակ մի՛ թող։ Օգնի՛ր ինձ։ Ես ծեր եմ, քեզնից բացի
ուրիշ հարազատ չունեմ։ Մնա՛ ինձ հետ։ Երևի հիվանդությունից ու մահից բացի
էլ սպասելիք չունեմ, բայց գոնե դրանք ուզում եմ ինքս ապրել, ուզում եմ՝
գոնե ինքնուրույն տանջվեմ ու մեռնեմ, իմ ողջ էությամբ եմ ուզում, միս ու
արյունով։ Ինչ չքնաղ ես դու։ Հո չե՞մ ցավեցնում, որ սեղմում եմ քեզ։ Չէ՞։
Ի՛նչ բարի ես։
Պատկերացրու՝ իմ ամբողջ կյանքում ես թաղված եմ եղել, թղթերի մեջ կենդանի
թաղված։ Գիտե՞ս՝ դա ինչ բան է։ Չէ՞։ Ավելի լավ։ Օ՜, դեռ ապրելու ենք,
ապրելու ենք։ Արևն արդեն դո՞ւրս է եկել։ Ես առաջին անգամ եմ արև տեսնում։
Աղջիկը ժպտաց։ Նա շոյում էր մարդու անհանգիստ ձեռքերն ու լսում նրան։
Չէր հասկանում՝ ինչ է ասում, ու լուսաբացի երևութականության մեջ շատ նիհար
ու դժբախտ էր թվում։ Նա նույնպես ողջ գիշերն անցկացրել էր փողոցում։
- Հա, – ասաց աղջիկը ժպտալով,-հա, կօգնեմ քեզ։ Հանգստացիր, ես անպայման քեզ կօգնեմ։
- Հա, – ասաց աղջիկը ժպտալով,-հա, կօգնեմ քեզ։ Հանգստացիր, ես անպայման քեզ կօգնեմ։
Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
աղբյուրը` http://haso63.wordpress.com/