Փոլլոքի «Մեկ. համար 31» (One: Number
31, 1950) կտավի վրա աշխատելիս վերականգնող խումբը կտել է մեկ այլ նկարի շերտ, որը երկար տարիների ընթացքում ոչ ոք չի նկատել: Կտավը գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA): Ռեստավրատորները կտավի վրա գտել են հատվածներ, որոնք բոլորովին էլ արված չեն Փոլլոքի "ցփնելու" տեխնիկայով:
|
Ջեքսոն Փոլլոք- "Մեկ. համար 31" |
Գիտնականները ներկերի միկրոսկոպիկ զննումից հետո հայտնաբերել են արհեստական յուղային տարերի առկայություն, ինչը բոլորովին չի վերագրվում այս նկարչի ստեղծագործական ոճին: Ռեստավրատորները մտածել են, որ նկարի վրա հետքերը հայտնվել են թանգարանում կախելուց հետո, սակայն MoMA-ի արխիվը նայելուց հետո տեսնում են, որ նկարն իսկզբանե այդպես է եղել: տեղի է ունենում մեկ անակնկալ հայտագործություն ևս. Պորտլենդում կայացած ցուցահանդեսի ժամանակ կտավը զուրկ է եղել ավելորդ ներկերից...սա ապացուցում էին ցուցահանդեսից պահված լուսանկարները: Ամենայն հավանականությամբ, նկարի վրա հետքերն հայտնվել են 1962-1968թթ. ընթացքում: 62-ին ցուցահնդեսն է եել, 68-ին նկարը բերել է MoMA: Թե ով է արել այսպիսի բան, հայտնի չէ. հնարավոր է համահեղինակը փորձել է նկարի արդեն ճաքճքված մհատվածները ծածծկել` ավելի թանկ գնով վաճառելու համար:
Վերականգնող խումբը նկարից հեռացրել է նոր դրված ներկերը, սակայն կտավն այժմ նախնական թարմ տեսքը չունի: