суббота, 14 февраля 2015 г.

Օգյուստ Ռենուար /1841–1919/


Օգյուստ Ռենուար` իմպրեսսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչերից մեկը, ում թողած ժառանգությունը կազմում է  գրեթե 6000 նկար: Նրա կենսուրախ և լուսավոր արվեստում գերակշռում են դիմանկարները և թեմատիկ կոմպոզիցիաները:
Օկտավ Միրբոն նկարչի մասին գրել է` “Ռենուարը նկարում է և շնչում,  նկարչությունը դարձել է նրա տեսողությունը: Ռենուարի ձեռքը նրա համար է, որ նկարի այն երջանկությունը, որը զգում է հայացքը”:
Օգյուստ Ռենուար. Ծովի ափին
Պիեռ Օգյուստ Ռենուարը ծնվել է 1841 թվականի փետրվարի 25-ին Լիմոժում: Նա Ռենուարների ընտանիքի վերջին` 5-րդ զավակն էր: Դեռ փոքրուց Ռենուարը շրջապատում հայտնի էր որպես կենսուրախ, բարեհամբույր և խելացի երեխա: Վաղ հասակից նա նկարում էր, միաժամանակ երգում երգչախմբում: Ռենուարի ուսուցիչը համոզված էր, որ տաղանդավոր տղան հայտնի կոմպոզիտոր է դառնալու:
Օգյուստ Ռենուար. Ընթերցող աղջիկը
13 տարեկանից, նա սկսում է աշխատել որպես նկարչի օգնական: “Իմ աշխատանքը կայանում էր ծաղկեփնջերի ետևի ֆոնը ներկելու մեջ, այդ բոլոր ծաղկեփնջերը նախատեսված էին արևելք ուղարկվելու համար: Երբ ես մի քիչ ինքնավստահություն ձեռք բերեցի, սկսեցի ֆիգուրներ նկարել”- հետագայում նշում է նկարիչը: Զարմանալի չէ, որ այդ տարիներին պատանին իր ուսուցչի արվեստանոցում ուներՌուբենսմականունը: Որպես նկարչի օգնական նա աշխատել է 4 տարի, բայց դա էլ չէր բավարարում նրա հետաքրքրությունները: Ռենուարը ասում է, որ ընդմիջման ժամանակ նա միշտ վազում էր Լուվր և այնքան էր տարվում ցուցադրությամբ, որ մոռանում էր ետ վերադառնալու մասին: 1857 թվականին, առանց դիմանկարի գիտելիքներ ունենալու, Ռենուարը ստեղծում է իր առաջին դիմանկարը` “ Տատիկի դիմանկարը”: 
Օգյուստ Ռենուար. Սրճարան Մուլեն դե լա Գալետում

1862 թվականին նա սկսում է հաճախել Գլեյրի արվեստանոց, որտեղ ծանոթանում է Մոնեի, Սիսլեյի, Պիսսարոյի, Սեզանի և այլ հայտնի նկարիչների հետ: Ֆոնտանեբլո անտառում Ռենուարը նկարում է շատ բնանկարներ` Կուռբեի տեխնիկայով: Կուռբեի ազդեցությունը զգացվում է նաևԴիանանկարում (1863թ):  Ճամփորդության ընթացքում Ռենուարը հանդիպում է Լիզ Տրեոին, ով դառնում է նրա սիրելի բնորդուհին: “Լիզը անձրևանոցով” (1868թ.) նկարը, մեծ աղմուկ է բարձրացնում սալոնում: Ըստ Սալոնի` մի թերություն կար նկարում` Լիզի ֆիգուրը սխալ էր տեղադրված: Դյուրանտին այս առիթով շատ բարկացած ասել է`  Մի՞թե դուք կարծում եք, որ Ռենուարը կմոռանա իրեն հասվցած վիրավորանքը: Նա նկարել է մի նկար, որը եթե չկոչեմ կատարյալ, ապա լավագույդ դեպքում արտակարգ է: Կինը երևում է ողջ հասակով, անձրևանոցով պաշտպանվելով արևի ճառահայթներից: Հողը երևում է փափուկ, ծառը` թավշե, որի ստվերում էլ կանգնած է կինը: Իրապես, Ռենուարը շատ համարձակ քայլ է արել”:
Օգյուստ Ռենուար. Հովարով աղջիկը
1960-ականների վերջին Ռենուարը սկսում է համատեղ աշխատել Էդուարդ Մանեի հետ, նրանք երկուսն էլ մեծ ցանկություն ունեին  բնորդներին նկարել բացօթյա միջավայրում`պլեներային եղանակով: Այդ միտքը բերում է նրանց դեպի ծովափ, որտեղ ընթացքող աշխույժ ու գունավոր կյանքը այն էր, ինչ հարկավոր էր նկարիչներին: Ի տարբերություն Մանեի` Ռենուարի նկարներում երբեք չի բացակայում մարդկային կերպարը: Շնորհիվ Դյուրան-Րյուելի հետ ընկերության, ում ածխատանքը նպաստեց Ռենուարի նկարների վաճառքին, նկարիչը կարողացավ գնել մեծ արվեստանոց և Փարիզում հաջողությամբ ներկայանալ Մերժված նկարիչների Սալոնում /1873թ./: Աստիճանաբար փոփոխություններ են կատարվում հեղինակի նկարելաոճում: Ռենուարը սկսում է նկարել փոքրիկ վրձնահարվածներով, կողք կողքի դրանք դասավորելով: Այս փոփոխությանը զուգընթաց` նկարչի ստեղծագործություններում սկսում են շատանալ մերկ բնորդների պատկերները: Նկարիչը երբեք չէր հերքում իր սերը դեպի մերկ բնորդները:    
Անձրևանոց
 Փարիզում նկարչի ամենամտերիմ անձիք էին Սիսլեյը, իմպրեսսիոնիստ նկարչուհի Բերտա Մորիզոն, որոնց հետ միասին Ռենուարը 1875 թվականին որոշում է Դրուո հյուրանոցում   ցուցահանդեսվաճառք կազմակերպել, որի ժամանակ մեծ հաջողություններ է ունենում: Ամենաբարձր գնով վաճառված աշխատանքըՊոն Նեֆնկարն էր:   Այս թվականներին նկարիչը ստեղծում է իր ամենահայտնի աշխատանքները  «Մերկ կինը» (1876), «Մուլեն դե լա Գալլետ» (1876), «Նավաստիների նախաճաշը» (1881), և իհարկե դերասանուհի Ժաննա Սամարիի երկու դիմանկարները:
Ժաննա Սամարիի դիմանկարը
Նավաստիների նախաճաշընկարում առաջին անգամ հայտվեց երիտասարդ Ալիսա Շարիգան` նկարչի ապագա կինը:  Այս աշխատանքը արևով ողողված, կեսուրախ մարդկային խմբի պատկերման հերթական փորձն է, որի համար Ռենուարին բնորդել էին իր իսկ ընկերները:
1879 թվականին ստեղծվեց նկարչի ամենաինքնատիպ նկարներից մեկը` “Մադամ Շարպատիեն երեխաների հետ”: Կաստանիարին այս նկարի մասին գրել` “Սա Ռենուարի ամենահետաքրքիր աշխատանքներց մեկն է, երանգավորումը խիստ բազմազան է: Նկարչի վրձինը կյանքով է լցրել անգամ նկարում պատկերված ամենասովորական առարկաները: Նկարը ազատ է և ապրում է, այն խոսուն է”: Այս աշխատանքը վաճառվեց 90.000 ֆրանկով:
Օգյուստ Ռենուար. Նավաստիների նախաճաշը
 Ռենուարի արվեստում յուրահատուկ տեղ են զբաղեցնում մերկ կանանց պատկերները, որոնցից ամեն մեկը հմայիչ է յուրովի: Դրանցից մեկն էՄերկ կինը, թախտի վրակտավը: Մետաքսե նուրբ սիպտակ կտորների մեջ նստած է կինը: Նրա մարմինը շատ հեռու է ակադեմիական գեղեցիկի մասին պատկերացումներից, քանի որ նկարում, կարելի է ասել, պատկերված է գեր կին, ով պարուրված է երիտասարդությամբ, կյանքով: Այս կինը կարծես նկարչի գեղեցիկի մասին պատկերացումների մարմնավորումը լինի: Նկարիչը չի ձգտել արտահայտել իր բնորդուհու ներաշխարհը, կինը մեզ է ներկայանում իր բնական, պարզ գեղեցկությամբ: Նրա  հայացքում միայն ներդաշնակություն  է տիրում, շրթունքները վառ կարմիր են, վարդագույն այտերը բուրում են թարմությամբ:

Օգյուստ Ռենուար. Իռեն Կոեն դ'Անվերի դիմանկարը
  Յուրահատուկ տրամադրությամբ է համակված ՌենուարիԱնձրևանոցներ” /1881-1886թթ./ նկարը, որտեղ տեսնում ենք մի խումբ սևազգեստ մարդկաց` անձրևանոցները ձեռքին, և պարզ չէ` անձրևը նոր է սկսվում, թե դադարում է: Բայց նկարում անմիջապես աչքի է զարնում փոքրիկ աղջկա կերպարը, որը, ծաղկեփնջով զանբյուղը ձեռքին, նայում է դիտորդին և ժպտում լուսավոր հայացքով:
Այլ հոգեբանական տրամադրություն էՏղան և կատուն  նկարում: Մթության մեջ թիունքի ռակուրսից պատկերված է մի մերկ տղա, որի միայն գլուխն է դեպի դիտորդը թեքված, տղայի ձեռքերի մեջ մի կատու է պատկերված: Ազդեցիկ է մերկ տղայի կերպարը, ով անորոշ հայացքը ուղղել է դեպի սենյակի մի անկյունը:
Օգյուստ Ռենուար. Կնոջ դիմանկար
 1898 թվականին Ռենուարը առանձնատուն է գնում Էսսուայում` կնոջ հայրենիքում: Մի տարի հետո սկսվում են ռեվմատիզմի ծանր ցնցումները, որոնց պատճառով նա տեղափոխվում է հարավ: Չնայած ծանր հիվանդությանը` Ռենուարը շարունակում էր նկարել, անգամ սկսում է զբաղվել քանդակագործությամբ: 1910 թվականից սկսած` նկարիչը կարողանում էր տեղաշարժվել միայն ձեռնափայտերի օգնությամբ, երկու տարի հետո նրա ձեռքերն ու ոտքերը դադարում են աշխատել: Բայց նա շարունակում է նկարել` վրձինը բռնելով  երկու առողջ մատներով: Ամեն օր, գրեթե շարժվել չկարողացող նկարիչը նստում էր մոլբերտի առջև` հարմարվելով այնպես, որ ձախ ձեռքով կարողանա փոքր-ինչ օգնել աջին, և ասում էր.
-  Ոչ, չկա ոչ մի օր առանց աշխատանքի:
-  Ինչու եք դուք այդքան համառ:
Ամբողջությամբ իր կտավով տարված լինելով` Ռենուարը պատասխանում է.
-  Չկա ավելի մեծ հաճույքբացի այդ նկարելը կարծես իմ պարտքը լինի:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий