XIX
դարավերջի և XX դարասկզբի յուրահատուկ, ինքնատիպ նկարիչ Միխայիլ Վրուբելը, ով
ինքնուս էր, վարպետորեն դրսևորել է իրեն մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և այլ բնագավառներում:
Միխայիլ Ալեքսանդրի Վրուբելը ծնվել է 1856 թվականի մարտի 17-ին Օմսկում: Նրա
մայրը մահացել է, երբ
ինքն ընդամենը 3 տարեկան էր: նկարչի ընտանիքը հաճախ էր մի
քաղաքից մյուսը տեղափոխվում: 5-6 տարեկան հասակից փոքրիկ Վրուբելը սկսում է նկարել
և 8 տարեկանում, երբ նրանք Պետերբուրգում էին, Վրուբելի հայրը տանում է նկարչական դպրոց: Իսկ մյուս
տարի, երբ
նրանց ընտանիքը տեղափոխվում է Սարատով, Վրուբելի համար նկարչության ուսուցիչ են վարձում:
“Մի անգամ Սարատով էին բերել
Միքելանջելլոյի “Ահեղ
Դատաստանը” որմնանկարի կրկնօրինակը,- պատմում է Վրուբելի քույրը` Աննան,- հայրս, իմանալով այդ մասին, տարավ եղբորս որմնանանկարը տեսնելու: Եղբայրս պնդում էր կրկին ու կրկին
գնալ որմնանկարը նայելու, և մի օր էլ կրկնօրինակեց այն` իր բոլոր մանրամասներով”:
Ուսման տարիները Վրուբելը մեծ մասամբ անցկացնում է Օդեսսայում: Նրա քրոջ հավաստմամբ մենք տեղեկանում ենք, որ
Վրուբելը այդ տարիներին զբաղված էր Անտիկ և Միջնադարյան պատմությունների ուսումնասիրություններով, միաժամանակ նա սովորում էր լատիներեն, կարդում էր Օվիդիոսի, Հորացիոսի և այլոց
ստեղծագործությունները:
1874
թվականին Վրուբելը ընդունվում է Պետերբուրգի ինստիտուտ, որտեղ ևս շարունակում է նկարել: Այս
ժամանակաշրջանից հայտնի են նրա
մի քանի նկարները` “ Վրուբելը իր
դասընկեր Վալուևի հետ” (1877թ.), “Մարգարիտա”(1877
թ.) որը
Գյոթեի “Ֆաուստը” պիեսի նկարազարդում էր: Բայց
միայն վերջին կուրսերում է նկարիչը սկսում ստաբիլ հաճախել նկարչության դասընթացների: Նրա
ուսուցինչն էր` Պ. Չիստյակովը: Ամեն
ինչ կրկին դադարում է, երբ
Միխայիլը սկսում է զինվորական ծառայությունը: Եվ վերջապես 1800թ. Վրուբելը դառնում է Նկարչական ակադեմիայի ուսանող: Մեծ
երախտագիտությամբ է խոսում
Վրուբելը իր ուսուցիչ Չեստյակովի մասին. “Երբ
ես սկսեցի սովորել նրա մոտ, ինձ շատ դուր եկան նրա հայացքները, որոնք հատուկ էին նաև
ինձ, և որոնք ես ունեի
ինձ շրջապատող աշխարհի հանդեպ”,- ասում է նկարիչը, և նաև նշում, որ
անդադար ցանկություն ուներ շփվելու իր ուսուցչի հետ, որպեսզի վերցներ նրանից խորհուրդներ և լսեր
ուսուցչի քննադատությունները:
Ակադեմիայի տարիներին Վրուբելը շատ է ինքնուրույն աշխատում: Նա սիրում
էր աշխատել ջրաներկով: Վրուբելը շատ է փորձեր կատարել ներկերի հետ, այդ պատճառով էլ նրա կտավների մեծ մասը քայքայվել է, բայց այն ինչ պահպանվել է նկարչի ժառանգությունից, շատ լավ պատկերացում է տալիս նրա հանճարի մասին: Նրա աշխատասիրությունը ապշեցուցիչ է, միայն
մի գիշերվա ընթացքում նկարիչը ստեղծում է 100 ֆիգուրից բաղկացած կոմպոզիցիա` “Օրփեոսը դժոխքում” վերնագրով:
Միխայիլը շատ
մտերիմ էր իր
երկու համակուրսեցիների` Վալենտին Սերովի և նրա եղբոր` Դերվիզի հետ:
Յասամաններ |
Դեռևս իր վաղ շրջանի աշխատանքներում զգացվում է Վրուբելի յուրօրինակ ոճը, որը
նրան առանձնացնում է ակադեմիական մյուս նկարիչների շարքերից: Վրուբելը իր յուրահատուկ մեթոդներով, ստեղծել է մի շարք Աստվածաշնչյան տեսարանների պատկերներ` “Մուտք
դեպքի տաճար” (1882թ): Նա ստեղծում էր նաև
դիմանկարներ, որոնցում վարպետորեն փոխանցում էր բնորդի
զգացողություններն ու տրամադրությունը:
1884թ. Վրուբելը թողեց ակադեմիան: Նա
ընդունեց Վ.Պրախովի հրավերը` գնալ Կիև և գլխավորել հին Կիրիլովյան եկեղեցու որմնանկարների ռեստավրացիոն աշխատանքները: Խոսքը
գնում էր ոչ
միայն հների վերականգնման, այլ
նաև նոր որմնանկարների ստեղծման մասին: Նկարիչը 1844թ. Վենեցիայում ծանոթացել էր բազմաթիվ որմնանկարների հետ և գիտեր դրանց հետ աշխատելու ձևերը, ինչը նրան շատ օգնեց
այս աշխատանքում:.
Նստած դևը |
Ավաղ,
Վլադիմիրյան տաճարում 1887թ. Վրուբելի կողմից ստեղծված որմնանկարները մեծ արձագանք չստացան, քանի որ նկարիչը խախտել էր եկեղեցական կանոնները` ստեղծելով ազատ կոմպոզիցիաներ, պահպանելով միայն թեման: Նկարչի
որմնանկարներում կիրառած կոմպոզիցիոն ձևերը հետագայում տեղափոխվեցին նրա հաստոցային գեղանկարչության մեջ:
1890-ականներին Վրուբելին հիմնականում գրավում էր Սատանայի և չարի թեման: Դեռևս 1885թ. Վենետիկից վերադառնալուց հետո Վրուբելը հորը այսպես էր նկարագրել իր “Դևին”, “Ոգի, որ այդքան էլ չար
չէ, ինչքան
տանջվում և տառապում է, բայց, այնուամենայնիվ, շատ
հզոր է և հպարտ”:
Իր առաջին այսպես կոչված “Դևին” նկարիչը ցույց տվեց Մոսկվայում, ուր
նա տեղափոխվել էր 1889թ.: “Պատանի տիտանը պատկերված է մայրամուտի շողերի ներքո: Նրա
գեղեցիկ և ուժեղ
մարմինը կարծես չի տեղավորվում կտավում, ձեռքերը լարված և ծալված
են, դեմքը
զգացմունքներով լի, աչքերում անսահման վիշտ”, – այսպես է նկարագրում նկարը Ն.Ա Ֆեդորովան:. 1899թ. նկարիչը ստեղծում է “Թռչող
դևին”, որը
հիշեցնում է Բլոկի
հետևյալ խոսքերը` “Թռչում
ենք, թռչում, կուտակվող մթության անսահամնության մեջ”, բայց
Վրուբելը չի ավարտում այս աշխատանքը, այլ
նոր եռանդով սկսում է աշխատել մեկ այլ “Դևի” կերպարի վրա, որը
ստանում է “Պարտված դև” անվանումը (1902թ.): Այս վերջին աշխատանքի թեման ողբերգական կործանումն է: Դևը
ընկել է երկնքից, քարքարոտ ժայռերի վրա, որոնք
հավերժ ծածկված են ձյունով և սառույցով, թեթև
լուսավորված մայրամուտի վերջին շողերով: Ջարդված են դևի ձեռքերը, գլուխը
կարծես առանձնացած լինի մարմնից, բայց
աչքերում չի մարում
բողոքի և պայքարի կրակը:
Թռչող դևը |
“Պարտված դևը” շատ
է տարբերվում Վրուբելի առաջին “Դևից” և’ կերպարով, և’ կատարման տեխնիկայով: Այստեղ չկա առաջինի բազմերանգությունը, վառ գունավոր հատվածները: “Պարտված դևը” կտավում միայն սառը երանգներ են, որոնք
փոխանցում են մռայլ
և լարված իրավիճակ, անգամ
այն հատվածներում որտեղ նկարիչը օգտագործել է տաք
գույներ` դեղին, կարմիր` նունպես միախառնված են մոխրագույնի երանգների հետ:
1889թ. Վրուբելը գնում է Մոսկվա, այստեղ
սկսվում է նրա
գործունեության ամենավառ շրջանը: Նկարիչը ստանում է բազմաթիվ դեկորատիվ պաննոների պատվերներ, որոնցից մեկը` “Վենետիկը” (1893թ.), որը Իտալիա կատարած նոր ուղևորության տպավորությունների արդյունքն էր: Խորը
հոգեբական բնույթ ունի 1895 թվականին ստեղծված “Գուշակ կինը” աշխատանքը: Վարդագույն գորգի և կտորների երանգների մեջ պատկերված է մի
կին, որի
վառվող հայացքը ուղղված է դեպի
դիտորդը. այնպիսի տպավորություն է կարծես նրա առջև
բացվել է սոսկալի ապագան:
Այս շրջանում Վրուբելը շատ էր
աշխատում դիմանկարների վրա: Դրանցում նա արտահայտում էր իր
կերպարների, հերոսների հոգու ամենախորը հատվածները, նրանց
ամենագաղտնի և թանկ
զգացմունքներն ու մտքերը: Նրա բնորդների շրջանը փոքր էր, նկարիչը հիմնականում նկարում էր իր
ծանոթներին և հարազատներին:
Դիմանկարների փայլուն օրինակներ են Արցիբուշեվայի,
Մամոնտովայի և այլոց
դիմանկարները:
Վրուբելը անչափ
սիրում էր երաժշտությունը:
1890-ականների վերջում նա սկսում
է աշխատել թատրոնում: Կատարում է նկարազարդումներ հետևյալ օպերաների համար` “Թագավորական Հարսնացու”, “Մոցարտ և Սոլիերի”, “Արքայազն Սալթանի մասին հեքիաթը” և այլն: Սրանցում գլխավոր դերը կատարում էր տաղանդավոր երգչուհի Նադեժդա Իվանովնա Զաբելը, ով
հետագայում դարձավ Վրուբելի կինը: Եվ
հետագայում Վրուբելն ասելու է, որ
եթե նա իրեն
մերժեր, ապա
ինքը ինքնասպան կլիներ: 1896թ. հուլիսի 28-ին Շվեյցարիայում տեղի ունեցավ Զաբելի և Վրուբելի ամուսնությունը: Երջանիկ նորահարսը գրել է քրոջը` “Միխայիլի մեջ ես
ամեն օր գտնում
եմ նոր արժանիքներ, առաջին հերթին նա շատ
քաղաքավարի և բարի
է, բացի
այդ, ինձ
նրա հետ միշտ
հաճելի է և ուրախ, միասին
մենք շատ բաների
կհասնենք”:
Պան |
Վրուբելի աշխատանքների մասին հետաքրքիր է արտահայտվում
20-րդ դարի քննադատ Մ. Ալպատովը: “Վրուբելի աշխատանքներում կան այնպիսինները,
որոնցում նա հատկապես աչքի է ընկնում որպես պատմող, այդպիսին է օրինակ նրա “Գիշերին”
(1900թ.) նկարը: Ծաղկած մարգագետնում` խավարի
մեջ, երևում
են ձիերը, որոնց
պահապանը մերկ սատիրն է: Յուրահատուկ աշխատանք է նաև “Պանը” (1899թ. ): Նա մի ծերունի է` սրինգը
ձեռքին, գիշերային բնանկարում պատկերված:
Նկարչի գլուխգործոցներից է “Կարապ
արքայադուստր” (1900թ.) աշխատանքը: Խոշոր
աչքերով, սևահեր
կինը կանգնած է սադափե
պատյանի մեջ` կարապի թևերով, լուսավորված սառը երանգներով”: “Եղրևանի”
(1900թ.) կտավում Վրուբելը շատ գեղեցիկ է ստեղծել ոչ միայն փարթամ ծաղիկների թուփը, այլ
նաև դրա առջև
գիշերվա խավարում կանգնած աղջկա ներաշխարհը:
Արքայադուստր կարապը |
1901թ. ամռանը
ծնվում է Վրուբելի առաջնեկը` Սավոչկան: Նա
ի ծնե հիվանդ
էր, և երկու տարի անց մահանում է:Եվ հենց
սա է պատճառը որ Վրուբելի մոտ սկսեց
առաջանալ հոգեկան հիվանդություն, սակայն
դա չէր խանգարում նկարչին աշխատել: Վրուբելին բուժող բժիշկը
գրում է,-“ Նա բնության կողմից ստեղծված էր որպես
շատ զգացմունքային մարդ, նա
իր ողջ էությամբ նկարիչ էր: Վրուբելը միշտ նկարում էր, կարելի
է ասել անդադար: Արվեստը նրա համար այնքան կարևոր էր, որքան
օդը: Քանի
դեռ ապրում է մարդը, նա շնչում է, քանի
դեռ ապրում է Վրուբելը` նա ստեղծագործում է…”:
Իր կյանքի վերջին տարիներին Վրուբելը ստեղծում է իր
ամենանուրբ և զգացմունքային դիմանկարը` “Ն. Ի. Զաբելի դիմանկարը սոճիների ֆոնին” (1904թ.): Ստեղծում է նաև
իր ինքնադիմանկարները, նկարում է Վալերի Բրյուսովին, ում
դիմանկարը, սակայն, մնում է անավարտ, որովհետև Վրուբելի հետ դժբախտություն է պատահում… նա
կուրանում է…
Միխայիլ Ալեքսանդրովիչ Վրուբելը մահանում է 1910թ. ապրիլի 14 ին: Պոետ
Ալեքսանդր Բլոկը նրա գերեզմանին կանգնած ասել է` “Վրուբելը մեզ մոտ եկավ որպես ավետաբեր: Նա
մեզ թողեց իր “Դևերին”` բացահայտելով տանջանքը, պայքարը և մարդկային այնպիսի զգացմունքներ, որոնք
բացահայտվում էն դարը
մեկ”:
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий