Մեր օրերում ապրող
և ստեղծագործող արվեստագետներին անդրադառնալիս անհնար է չհիշել Լեոնիդ Աֆրեմովին…
Այս նկարչի գույները, տրամադրությունները, սիրահար զույգերն ու աշունները ծանոթ են շատերին. միայն թե
քչերը գիտեն, որ իրենց տեսած նկարները պատկանում են հենց Աֆրեմովի վրձնին:
Աֆրեմովը ծնվել է
1955թ. Վիտեբսկում, սովորել է Շագալի հիմնած արվեստների դպրոցում, այնուհետև, ճանաչում
չգտնելով Ռուսաստանում, մեկնել է Իսրայել, որտեղ և դարձել է հայտնի: Մի քանի տարի
անց նա տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ բնակվում ու ստեղծագործում է մինչև օրս: Աֆրեմովի նկարները շնչում են
լույսով, գույնով ու թարմությամբ: Նրա ներկապնակի տակ բնանկարը
կենդանանում է: Բանն այն է, որ այս արվեստագետը նկարում է ոչ թե վրձնով, այլ
մաստեխինով: Սկզբից կտավին է քսում անհրաժեշտ ներկը, հետո մաստեխինով “կտրում”,
հեռացնում է ավելորդ հատվածներն ու
ներկերը:
Այժմ Աֆրեմովն ապրում է Ֆլորիդա նահանգում, սակայն նրա
աշխատանքներն ամենուր են: Դրանք ունեն տարբեր սյուժեներ, արված են տարբեր
ժանրերում. Նատյուրմորտ, դիմանակր, բնանկար, սիրային թեմատիկա և այլն: Շատերը
կարող են քննադատել Աֆրեմովին, ասել, որ նրա նկարները միշտ միանման են ստացվում,
գույները հակադիր են ու ոչ համահունչ, սակայն ավելի մեծ թիվ են կազմում, նրանք,
ում պարզապես հիացնում են այս արվեստագետի ստեղծագործությունները:
|
Համբույր անձրևի տակ |
Комментариев нет:
Отправить комментарий