четверг, 25 сентября 2014 г.

Էրիխ Ֆրոմ. «Սիրելու արվեստը»



*** Եթե ես ինչ-որ մեկին ուզում եմ ասել. «ես սիրում եմ քեզ», ապա պետք է ընդունակ լինեմ ասելու. «ես քո մեջ ամեն ինչն եմ սիրում», «ես` քո շնորհիվ սիրում եմ ամբողջ աշխարհը», «ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ…»:
***  Չնայած մեր բոլոր ճիգերին, այնուամենայնիվ, մենք մեզ լիարժեք չենք ճանաչում:
***  Սերը որպես զգացում մշտական լարվածություն է, ոչ թե հանգիստ, շարժում, աճ, համագործակցություն ակնկալող վիճակ:
***  Սիրել` առաջին հերթին տալ է և ոչ թե վերցնել:
***  Սիրո մեջ պարադոքս կա` երկու էակները դառնում են մեկ և դրանով հանդերձ` մնում առանձին:
***  Մայրական սերը մարդուն օժտում է երանության զգացումով, իսկ բացակայությունն առաջացնում է հուսահատության և հուսախաբության զգացում: Մայրը սիրում է իր զավակներին, քանի որ նրանք իրենն են և ոչ թե  այն պատճառով, որ նրանք հնազանդ են կամ լավը:
***  Նա չէ հարուստը, ով շատ ունի, այլ նա, ով շատ է տալիս: Ժլատը, որ վախենում է ինչ-որ բանից զրկվել, հոգեբանական իմաստով աղքատ է, չնայած, որ, նա շատ ունի:
***  Չկա մի այլ այնպիսի զգացմունք, որը սկսելով անպարփակ հույսով և սպասումով, կրախի է մատնվում այնպես անսպասելի, ինչպիսին սերն է:
***  Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»…
***  Հարգանքը ամենևին էլ վախ և ակնածանք չէ, այլ` մարդուն այնպիսին տեսնելու ունակություն, որպիսին նա է` գիտակցելով նրա յուրօրինակությունը:
***  Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե այն, որ իրենք սիրեն, ավելի ճիշտ` ի վիճակի լինեն սիրել:
***  Միասնության տանող ներդաշնակությունը կայանում է հակադրությունների բախման մեջ, որոնցից էլ հենց նա կազմավորված է:
***  Մարդիկ մտածում են, որ սիրելը հեշտ է, բայց դժվար է սիրո իսկական օբյեկտ գտնել կամ էլ սիրված լինել այդ օբյեկտի կողմից:
***  Երկու մարդ սիրահարվում են այն ժամանակ, երբ զգում են, որ փոխադարձաբար մարդկային շուկայում գտել են լավագույն օբյեկտին:
***  Սերն ակտիվ հետաքրքրություն է նրա կյանքով և զարգացմամբ, ում նկատմամբ տածում ենք այդ զգացմունքը: Որտեղ չկա ակտիվ հետաքրքրություն, այնտեղ չկա սեր:

Комментариев нет:

Отправить комментарий