среда, 24 сентября 2014 г.

Թղթե քաղաքներ. Աշխարհը մանրակերտում



Քաղաքների հատակագծեր ստեղծելը հետաքրքիր զբաղմունք է, հատկապես նրանց համար, ովքեր իրականում հնարավորություն չունեն դրանք կառուցելու...  Լոնդոնցի դիզայներ Հեթթի Նյումենը, գունավոր թղթերից կտրում և պատրաստում է մանրակերտեր և ներկայացնում դրանք որպես մեծ քաղաքների փոքր օրինակներ: Նյումենը, ոգեշնչելով աշխարհի տարբեր երկրների ճարտարապետությունից, դրանք բերում է իր արվեստանոց՝ ստեղծելով իր սեփական երկրները, քաղաքները կամպարզապես ճարտարապետական կառույցները:
Երիտասարդ դիզայները լուսանկարիչ Մեթյու Բրոդիի հետ մասնակցել  է նաև թղթե զգեստների պատրաստման նախագծի: Վարպետուհու ներկայիս նախագիծը՝ ինքնուրույն երեխան է: Հեթթի Նյումենը մանկուց հետաքրքրվել է մոդելավորմամբ: Սկզբում նա նկարում էր գյուղեր և քաղաքներ, այնուհետև սկսեց դրանք հավաքել լեգոներով: Ճարտարապետ դառնալու երազանքը երկար տարիներ չի լքել աղջկան, և նա որոշեց ընդունվել Բրիստոլի  Արևմտյան Անգլիայի համալսարան: Ուսման ընթացքում առաջին անգամ  փորձեց թղթով աշխատելու արհեստը՝ ջանալով երկչափ պատկերներին տալ եռաչափ ձև: Անկասկած,  նրա համար ամենաէժան նյութերը թուղթն ու ստվարաթուղթն էին, այդ պատճառով առաջին  կերպարներն ու աշխատանքներն արվեցին հենց այդ նյութերից:
Դիզայներն ավարտեց համալսարանը 2008թ. և տեղափոխվեց Լոնդոն: Այստեղ նա սկսեց համագործակցել պատուհանների զարդանախշեր պատրաստող ստուդիայի հետ: Աշխատելով որոշակի գումար՝ կես տարի անց նա բացեց սեփական ստուդիան Տթոք Նյուինգթոնում
 


 


 Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը

Комментариев нет:

Отправить комментарий