Նկարիչ Սու Բլեքվելը ոչ միայն հին գրքերին նոր շունչ է հաղորդում,
այլև գրքերի խամրած էջերի վրա ֆանտաստիկ աշխարհներ
է ստեղծում: Նրան անվանում են “Գրքային քանդակագքրծ” և իրավամբ, Բլեքվելը համարվում
է ժամանակակից արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը: Նա բարակ, սուր դանակի
և սոսնձի միջոցով պատմում է գրավիչ, միստիկ և ֆանտաստիկ պատմություններ: Նրա առաջին
գրքային քանդակը ստեղծվեց այն ժամանակ, երբ Սուն ճանապարհորդում էր Թայլանդով: Նա ուղևորվեց
Թայլանդ Թագավորական արվեստների քոլեջը ավարտելուն
պես: Այդ տարիներին նկարչուհին ուսումնասիորւմ
էր ռեինկառնացիա երևույթը, ճապոնական առասպելները մարդկային հոգու` թիթեռնիկների հոգում վերածնման մասին: Երիտասարդ
աղջկա աչքին ընկնում է մի հին պատառոտված գիրք, և սովորական դանակի օգնությամբ նա առաջին անգամ գրքի էջերից և էջերի վրա ֆիգուրներ
է ստեղծում:
Նկարչուհին ասում է, որ այդ գործընթացը նրա համար մեդիտացիայի
նման մի բան է: Նա նախընտրում է աշխատել իր փոքրիկ ստուդիայում, առանց երաժշտության`
լռության մեջ խորասուզված: Իսկ ոգեշնչման աղբյուր նրան առաջվա պես ծառայում են առասպելներն
ու լեգենդները: Հեղինակն ասում է, որ իր ստեղծածները ավելի շատ մեծերի, քան փոքրիկների
համար են :
Սկզբնական աշխատանքներում Սուն թղթերը չէր գունավորում, բայց
նրա վերջին աշխատանքներում տեսնում ենք վրձնով ներկված քանդակներ, որոնք էլ ավելի յուրահատուկ
ու հետաքրքրաշարժ են դարձնում աշխատանքները :
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий