понедельник, 20 января 2014 г.

Ֆրենկ Լլոյդ Ռայթ (1869-1959)




Ֆրենկ Լլոյդ Ռայթը (1869-1959) ամերիկացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան է: Ռայթը առաջարկել է օրգանիկ ճարտարապետության սկզբունքը,այսինքն ամբողջական, շրջապատի և մարդու հետ ամբողջություն կազմող ճարտարապետությանը: Սրա մեջ ներառված էր ճարտարապետական ամբողջականության գաղափարը,ելնելով այս գաղափարից այսպես կոչված ազատ նախագծումը, սկսեց մտնել այն միջոցների մեջ, որոնք սկսվեցին օգտագործվել ժամանակակից ճարտարապետության ենթաճյուղերի մեջ: Ռայթի ազդեցությունը դուրս է գալիս իր իսկ ստեղծած <օրգանիկ>> ճարտարապետության սահմաններից: Ֆրենկ Լլոյդ Ռայթը ծնվել է 1867թ-ի հունիսի 8-ին Ռիչլենդ կենտրոնում (Վիսկոնսին,ԱՄՆ) Ուիլյամ Ռասսել Ռայթի ընտանիքում, ով երաժշտության ուսուցիչ և եկեղեցական գործիչ էր: 18852թ-ին Ֆրենկի ծնողները բաժանվում են ամուսնու ընտանիքը պահել չկարողանալու պատճառով, և ամբողջ հոգսը ընկնում է Ֆրենկի ուսերին: Ռայթը կրթվում էր տանը` դպրոց չհաճախելով,1885թ-ին նա ընդունվում է Վիսկոնսինի համալսարանի ինժիներական ֆակուլտետ,համալսարանում սովորելու հետ մեկտեղ նա դառնում է տեղացի ինժիներ-շինարարի օգնականը: Ռայթը լքում է համալսարանը չստանալով որևէ աստիճան,1887թ-ին նա գնում է Չիկագո,որտեղ հաստատվում է Ժոզեֆ Լայմանա Սիլսբիի ճարտարապետական գրասենյակում: Մեկ տարի անց աշխատանքի է անցնում <<Ադլեր և Սալլիվան>> ընկերությունում,որը գլխավորում էր <<Չիկագոյի դպրոցի>> հիմնադիր՝ Լ. Սալլիվանը: 1890թ-ից սկսած նա էր գլխավորում բնակելի տների կառուցման նախագծերը:1893թ-ին նա ստիպված լքում է հիմնարկությունը,որովհետև Սալլիվանը իմանում է, որ Ռայթը իր նախագծերը տանում է <<իր ուզած ուղղությամբ>>:1893թ-ին Ռայթը հիմնադրում է սեփական կազմակերպությունը՝ Չիկագոյի արվարձան Օուկ-պարկում: 1907-ից նա ձեռքի տակ ուներ ավելի քան 50 պատրաստի նախագծեր

Տունը ջրվեժի վրա
«Երբ ես 1893թ-ին սկսեցի իմ սեփական գործը,ճարտարապետության ոլորտում և կառուցեցի իմ առաջին տները,որոնք առանց որևէ պատճառի համարվեցին «Միջին արևմուտքի նոր դպրոց», մարդկային ֆիգուրան, որպես մասշտաբ դիտարկելով ես կրճատեցի տան բարձրությունը,ես այն դարձրեցի մարդու հասակին համապատասխան,չհավատալով այլ մասշտաբի բացի մարդկայինից:Ասում էին, եթե ես լինեմ 10 սանտիմետր ավելի բարձրահասակ,իմ տները կունենային լիովին այլ համամասնություններ: Հնարավոր է պարզությունը դարձել էր հիմնական խնդրը որոնումների վաղ շրջանում,և ես համոզվեցի նրանում, որ օրգանիկ պարզությունը անկեղծ հարաբերություններ ստեղծելու հատկություն ունի,իսկ գեղեցկությունը, որը ես զգացել եմ համապատասխանում է այդ հարաբերությունների արտահայտմանը:Թշվառությունը դեռ պարզություն չէ….. Մարգագետնի տունը Ռայթին հայտնիություն բերում է <<Մարգագետնի տունը>> (նաև շարք) կառուցված 1900-1917թթ-ին:Այս տունը ստեղծվել է <<օրգանիկ ճարտարապետության>> համատեքստի մեջ,այսպիսի տների համար իդեալ կարող է հանդիսանալ ամբողջականությունը և բնության հետ միասնական լինելու ձգտումը,այսպիսի տներին բնորոշ են բաց պլանը,կոմպոզիցիայի մեջ հորիզոնական գծերի գերակայությունը,ֆասադի և կարկասի ռիթմիկ համակցումը,որոնց համար օրինակ ծառայել են ճապոնական տաճարները:Շատ տներ նախագծում խաչաձև են:Տների ներքին հարդարմանը Ռայթը առանձնակի ուշադրություն է հատկացրել,որոնց համար նա կահույք պատրաստել է սեփական ձեռքերով և հասել նրան, որ յուրաքանչյուր իր-առարկա տան մեջ ունենար իմաստ և իր իմաստի մեջ լիներ արդարացված: <<Մարգագետնի տունը>> սա բնակելի տների շարք է, որոնցից առավել հայտնին Ուիլլիթսի,Մարտինի և Ռոբիի տներն են:Իր սեփական տունը՝ <<Տալիեսին>> Ռայթը կառուցել է վերը նշված շարքի տներին նման:Այս տունը բազմիցս է տուժել հրդեհներից, այնուհետև ամբողջովին վերակառուցվել, և վերանվանվել է <<Տալիեսին 2>> և <<Տալիեսին 3-ի>>: 
Հարի Ադամսի տունը
 Ռայթը փորձում էր ճարտարապետական տարրերի մեջ զետեղել միտք, <<Տարածությունը պետք է ընկալվի, որպես ճարտարապետություն, հակառակ դեպքում՝ մենք չենք ունենա ճարտարապետություն>>:Այս մտքի մարմնացումը ճապոնական ավանդական ճարտարապետության ուսումնասիրումն էր որով Ռայթը տարված էր 1890-ականներին:Ամերիկյան տների մեջ նա բացառում էր բոլոր շփոթեցնող և ավելորդ երևույթները,ֆունկցիոնալ տարրերի միջոցով,որոնք հաճախ մնում էին աննկատ նա բացում էր արտահայտչականության թաքնված ուժը: 20-րդ դարի առաջին կեսին ռայթը կառուցել է ավելի քան 100 տուն,բայց Ամերիայի ճարտարապետության զարգացման մեջ դրանք մեծ ազդեցություն չեն ունենում,իսկ նույն ժամանակաշրջանում Եվրոպայում Ռայթին բարձր գնահատեցին և համարեցին ժամանակակից ճարտարապետության ակնառու դեմքերից
Իլինոյսի տունը
1908թ-ին նրան հյուր է գալիս Կունո Ֆրանկեն,ով Հարվարդում էսթեթիկա էր դասավանդում,այս հանդիպման արդյունքում Ռայթը թողարկում է երկու գիրք:1909թ-ին Ռայթը գնում է Եվրոպա: Բեռլինում 1910թ-ին կազմակերպվեց նրա գործերի ցուցադրությունը: Սրանք մեծ ազդեցություն ունեցան ճարտարապետության ռացիոնալ ճյուղի զարգացման մեջ, որը սկսել էր թափ առնել Արևմտյան Եվրոպայում: Վալտեր Գրոբյուսի,Միս վան դեր Ռոեյի,Էրիխ Մենդելսոնի,հոլանդական <<Ստիլ>> խմբի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռայթի արվեստը:Մի քանի տարի Ռայթը աշխատում է Ճապոնիայում,այստեղ Տոկիոն կառուցում էր իր նոր <<Իմպերիալ>> հյուրանոցը (1916-1922): Շինության ամբողջականության գաղափարը կիրառվում է այս շինության մեջ, նրան հաղորդելով ամրություն, և թույլ տալով կանգուն մնալ 1923թ-ի երկրաշարժից հետո:1920-ականներին Ռայթի արվեստը սպառել էր իրեն,նա ծանր շրջան էր ապրում անձնական կյանքում ունեցած խնդիրների պատճառով: Իր սեփական երկրում Ռայթը կարծես սահմանափակման մեջ լիներ,այս ամենի պատճառով իր ճարտարապետության մեջ թափանցում են մռայլ տարրեր,ծանր գրոտեսկային մոնումենտալ ձևերի մեջ իհայտ են գալիս երկրաչափական զարդարանքներ (օրնամենտներ): Իր մտքերի մեջ ճգնաժամ ապրելով չունենալով նոր նախագծեր,սկսեց հանդես գալ, որպես ճարտարապետական տարրերի նորարար,այսպես 1920-ականներին երբ վերադարձավ ԱՄՆ նորից սկսեց նախագծել տներ Կալիֆորնիայում,սրանք կառուցված էին բետոնե բլոկներից: Սրանց մեջ առավել հայտնի են Միլլարդի և Պասադենի տները,որտեղ ստանդարտ էլեմենտների կրկնությունը հանգեցրել է կառույցի ներքևի և վերևի հատվածների ռիթմիկ տարանջատմանը: Չճանաչվելով սեփական հայրենիքում նա հռչակ էր վայելում միայն Եվրոպայում,ավելին եվրոպացիների համար մինչև վերջ անհասկանալի էր մնում այն փաստը, որ Ռայթը ԱՄՆ-ում միայնակ է:Ինչպես գրել է Բրունո Տաուտը իր <<Ժամանակակից ճարտարապետություն>> գրքում թողարկված 1929թ-ին նշված է. <<Ռայթի մասին հիշելը,մեզ մոտ անհարմար է>>:Էկլեկտիզմի առաջխաղացումը ԱՄՆ-ում վերջ է դնում ոչ՛ միայն Չիկագոյի դպրոցին այլև բոլոր նորահայտ ճարտարապետական ուղղություններին: Եվ միայն այն ժամանակ, երբ Եվրոպական ճարտարապետությունը սկսում է առաջատար դառնալ,կրկին սկսվում է առաջ գալ Ռայթի արվեստի հանդեպ ուշադրությունը ու հետաքրքությունը
Ուիսքոտ տունը
30-ական թվականները Ռայթի արվեստի երկրորդ ծաղկուն շրջանը համարվում է 1930-ականները,նա սկսում է շինարարության մեջ կիրառել գործարանային արտադրության տարրեր և երկաթբետոնե կոնստրուկցիաներ: 1935-1939թթ-ին Ռայթը Ի. Ջ. Կաուֆմանի համար կառուցում է հայտնի <<Ջրվեժի վրայի տունը>> (Fallingwate): Տունը իրենից ներկայացնում է բետոնե պատշգամբների և կրաքարե ուղղահայաց մակերեսների կոմպոզիցիա:Տունը կառուցվել է ապառաժի վրա, իսկ ապառաժի մի մասը Ռայթը թողել է տան մեջ, որպես ներքին հարդարանքի մաս: Ընդհանուր առմամբ կառուցման գինը կազմել է 155.000 դոլլար,իսկ Ռայթին տան համար վճարել են ընդհամենը 8.000 դոլլար,տան շատ հատվածներ եղել են թերություններով և այդ հատվածները վերակառուցվել են 1994թ.և 2002թ-ին: Միջին կարողության տեր հաճախորդների համար Ռայթը կառուցում էր համեմատաբար էժանագին տներ,հենց ինքը այդ տներին անվանել է <<Յուսոնովյան,U.S.O.N.A>> կամ <<Հյուսիսամերիկյան>> վերցված (U.S.O.N.A-Unites States of Nothern America) հապավումից:Սրանք ունեյին բարձր տանիք և ավելի ազատ էին իրենց կառուցման մեջ քան <<Մարգագետնի տները>>,սրանք միհարկանի էին և նախագծում L-աձև էին: <<Լայն հորիզոնների քաղաքները>> ծրագրում Ռայթը հենց այս տներն էր տեսնում արվարձանային քաղաքների կարևոր մաս

Տուն Բիլբաոյում
40-50թթ-ին Ռայթը կառուցում է հասարակական շենք,որի մեջ առավել հայտնին <<Ջոնսոն Վակսի>> տուն-աշխատատեղին էր,կոնստրուկցիայի մեջ մտնում է կենտրոնական սրահը:Նրա արվեստի գագաթնակետը համարվում է Սալոմոն Գուգգինհեյմի թանգարանը Նյու Յորքում,որը ճարտարապետը կառուցել է 16 տարի (1943-1959):Ներսից կառույցը պարուրաձև է, իսկ ինտերիերը հիշեցնում է լվացարան,կենտրոնում գտնվում է ապակեպատ փոքրիկ բակը:Այս շրջանի բնակելի տների մեջ հիմնովին բացակայում են ուղղանկյունաձև ֆորմանը դրանց փոխարինման եկան պարուրաձևները: Ռայթի ոչ բոլոր նախագծերն են կյանքի կոչվել,նրա մահից չորս տարի անց սակայն կառուցվոմ է Մարին օկրուգի դատարանի շենքը:Նա այդպես էլ չկարողացավ կառուցված տեսնել <<Իլլինոյս>> երկնաքերը,նախատեսված ավելի քան 130.00 մարդու համար:Ռայթը կառուցել է 363 տուն,2005թ-ի տվյալներով տներից պահպանվել է ընդհամենը 300-ը:

Բելլա Ասլանյան
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին, 4-րդ կուրս