четверг, 9 января 2014 г.

Ջիմ Թորոսյան /1926-2014/

Հունվարի 5-ին իր մահկանացուն կնքեց ճարտարապետ, «Երևանի պատվավոր քաղաքացի», ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր Ջիմ Թորոսյանը:

Իր կյանքի շուրջ 90 տարիների ընթացքում Ջ. Թորոսյանը անջնջելի հետք թողեց Հայաստանի ճարտարապետություն, և ընդհանրապես, պատմության և արտաքին տեսքի վրա...
«Երբ 60 տարիս լրացավ, շատ տխրեցի հանկարծ, ընկերներիս հավաքեցի, «Անի» ռեստորանում լավ քեֆ արեցինք: Հիմա 83 տարեկան եմ, այս տարիքիս հասկացա, որ ժամանակ գոյություն չունի իրապես, գոյություն ունեն հիշատակներ ու թե` կյանքը որքանով լեցուն է գեղեցիկ հիշատակներով: Ջիմ Թորոսյանը շատ բախտավոր մարդ է, որովհետեւ իր կյանքը լեցուն է գեղեցիկ հիշատակներով` այս շենքը (քաղաքապետարանը), Սպիտակի հրապարակը, Կասկադը», պարզ խոսքեր, որով նկարիչ Հակոբ Հակոբյանը իմաստավորեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի եւ առհասարակ մարդու երկրային կյանքի ուղին` թողած հետքը:
 
Ջիմ Թորոսյանը Կասկադի համալիրի համահեղինակներից մեկն է.
Կասկադի նախագծի վրա աշխատելիս ես ու գործընկերներս բազմաթիվ  էսքիզներ ենք արել, փորձելով պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ համալիրը: Քանի որ բաց երկնքի տակ էր`անհրաժեշտ էր, որ այն ներդաշնակ լինի բնության հետ: Շատ էինք ցանկանում, որ համալիրը արվեստների սինթեզ լինի, իր մեջ պարունակելով եւ ճարտարապետություն, եւ գեղանկարչություն, եւ երաժշտություն: Երբ իմ լավ ընկեր, շվեյցարացի ճարտարապետ Յուստուս Դահինդենը ժամանել էր Երեւան, Կասկադը տեսնելուց հետո հարցրեց, թե ինչպես եմ ես այն անվանում: Ես պատասխանեցի այնպես, ինչպես նշված էր գլխավոր հատակագծում` «հանգստի գոտի», նա էլ ինձ ասաց. «Այն այդպես մի անվանիր, պարզապես ասա, որ Կասկադը` երկնքի, բնության, ջրի եւ ծաղիկների միասնություն է»:

Թորոսյանի և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-69), Այրարատյան թագավորության ոսկեհուռ տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967), մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983), ԺԱԹ-Ը (1982-85), «Հայաստան» հուշահամալիրը («Կասկադ», 1980-2004)՝ ցուցասրահների, ցուցադրաբակերի, շատրվանների ևն համակարգով, Զարգացման հայկական բանկը (1995), քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004), ինչպես նաև Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005), Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001) ևն:
Կասկադ
Պ. Սևակի հուշաքարը
Էջմիածնի Մայր տաճարի մուտքը
Երևանի մետրոպոլիտենի <<Հանրապետության հրապարակ>> կայարան
Վանի հերոսամարտի զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթող. գ. Ագարակ
Ալ. Մյասնիկյանի հուշարձանը. քանդակագործ` Արա Շիրազ

Երևանի քաղաքապետարանի և պատմության թանգարանի շենքը
Եղ. Ճարենցի հուշարձանը. քանդակագործ` Ն. Նիկողոսյան
Ավ. Իսահակյանի արձանը Գյումրիի թատերական հրապարակում. քանդակագործ` Ն. Նիկողոսյան

Խ. Աբովյանի արձանը. քանդակագործ` Ն. նիկողոսյան
Ճարտարապետության և մոնումենտալ արվեստների համադրումով են առանձնանում Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը (1961, Սևաստոպոլ), Հայ գրերի կոթողը (1962, Օշական), Վանի հերոսամարտի (Աշտարակի մոտ, Ագարակ գ-ի մերձակայքում, 1979), Մ. Նալբանդյանի (1966), Ե. Չարենցի (1985), Ալ. Մյասնիկյանի (1981, երեքն էլ՝ Երևանում), Ա. Իսահակյանի (1976, Գյումրի, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1977) հուշարձանները, Մ. Սարյանի տապանաքարը (1980, ԽՍՀՄ գեղ. ակադ-ի ոսկե մեդալ), Վ. Սարոյանի մահարձանը (1989, երկուսն էլ՝ Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում), Պարույր Սևակի տապանաքարը (1972, գ. Զանգակատուն), Վ. Համբարձումյանի հուշաքարերը, (1998, Երևան, Բյուրական) ևն:

Комментариев нет:

Отправить комментарий