Լուսանկարիչ Վալենտինա Կորիբուտը չափազանց նուրբ ու գեղեցիկ լուսանկարներ է անում:
Հետաքրքիրն այն է,
որ նա նկարում է միայն ծաղիկներով նատյուրմորտներ: Ծաղիկները նկարչուհին տեղադրում է ծաղկամանում կամ զամբյուղում, դնում գեղեցիկ ծածկոցի վրա կամ պարզապես սեղանին, դրանց կողքին ավելացնում որոշ առարկաներ ևս ու, հարմար ռակուրս ընտրելով, սկսում է նկարել: Մեկ աչքի են ընկնում նուրբ հախճապակե
ծաղկամաններ, թեյնիկներ ու բաժակներ, մեկ ծղոտե զամբյուղներ: Ծաղիկներն այնքան իրական ու արտահայտիչ են,
որ ուզում ես ձեռք մեկնել ու նկարից վերցնել դրանք: Վալենտինան իր լուսանկարներով գարնանային տրամադրություն ու թարմություն է պարգևում իր աշխատանքներով հիացողներին:
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Комментариев нет:
Отправить комментарий