воскресенье, 12 апреля 2015 г.

Ֆրիդա Կալոյի կյանքի վերջին տարիների լուսանկարները



Եզակի կին արվեստագետներից, ով նվաճեց աշխարհը, բայց որին նվաճեց հենց ինքը` ճակատագիրը: Այո, խոսքը դժբախտ ու հանճարեղ Ֆրիդա Կալոյի մասին է…
Ֆրանսիացի լուսանկարիչ  Ժիզել Ֆրոյնդը եղել է նրա կյանքի վերջին տարիների անձնական լուսանկարիչը: 1950 թվականին նա որոշ ժամանակ ապրել է Ֆրիդայի տանը: Այս ընթացքում էլ նա մեծ նկարչուհու  լուսանկարների մեծ կույտ է  հավաքել: Դրանց թվում ինչպես սև ու սպիտակ, այնպես էլ գունավոր նկարներ են: Ֆրիդան այս լուսանկարներում ներկայացված է այնպես, ինչպես եղել է: Ժիզելը հավերժացրել է արվեստագետի կենցաղը: Կալոն խնամում է իր ծաղիկները, նկարում է, զբոսնում, վերջին տարիներին արդեն հաշմանդամի սայլակին է ու անկողնում գամված: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
 
 
 
 

  
 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը

Комментариев нет:

Отправить комментарий