Երբ մենք հայտնաբերեցինք կուբիզմը, դրա նպատակադրված չարեցինք:
Մենք միայն ցանկանում էինք արտահայտել այն, ինչ կար մեր մեջ...
Պաբլո Պիկասո
Կուբիզմը
(ֆրանս.` Cubisme) որպես ոճ արվեստ է ներխուժում
XX դարի առաջին տարիներից: Նրա հայրենիքը համարվում
է Ֆրանսիան,
իսկ ոճն առավելապես տարբերակելի
է իր երկրաչափական պայմանական
ֆորմաներով: Կուբիզմի
ծագումը թվագրում
են 1907 թվականով
և կապում են Պաբլո Պիկասոյի ու Ժորժ Բրակի գործունեության հետ: Կուբիզմ եզրույթն
առաջին անգամ օգտագործել է արվեստի քննադատ Լուի Վոսելը` անվանելով Ժորժ Բրակի ստեղծագործությունները «կուբիստական
քմահաճույքներ» (ֆրանս.`
bizarreries cubiques):
Սեզան- Պրովանսի սարերը |
Անգլիացի
արվեստաբան Էռնստ Գոմբրիխը կուբիզմի
նախատիպը համարում
է ֆրանսիացի
նկարիչ Պոլ Սեզանի արվեստը: Նա օրինակ է բերում վերջինիս
ստեղծագործությունները` «Սենտ-Վիտուար լեռը Բելվյուի կողմից» և «Պրովանսի
սարերը», ինչպես նաև նրա պատասխան նամակը երիտասարդ Պիկասոյին.
«Նամակներից մեկում Սեզանը խորհուրդ
է տալիս երիտասարդ նկարչին նայել բնությանը
որպես պարզ ֆորմաների հանրագումար`գունդ, կոն և գլան: Նա ի նկատի ուներ, որ այս հիմքային ֆորմաները
պետք է լինեն ցանկացած
նկարի հիմքում:
Սակայն Պիկասոն և նրա ընկերները ընդունեցին
այս խորհուրդը
բառացիորեն»:
1907թ. Պիկասոն ցուցադրում է իր «Ավինիոնի
աղջիկները» կտավը, որը դառնում է ոճի առաջին օրինակներից:
Կտավում հինգ աղջիկների ֆիգուրներ
են, որոնց մարմինները հիշեցնում
են երկրաչափական
ֆորմաներ:
Պիկասո-Ավինիոնի աղջիկները |
Նկարը մեծ արձագանք
է ունենում,
շատերը չեն ընդունում այն: Դեմ էր հատկապես ֆովիստ Ժորժ Բրակը, ով, սակայն,
1908թ. ցուցադրում
է բնանկարներ`
ստեղծված նույն մեթոդով: Այս ցուցահանդեսի քննադատական
տեքստում էլ, ինչպես նշվեց նախորդիվ, օգտագործվում
է «կուբիզմ»
բառը: Բրակը փորձում էր ժամանակի արվեստի մեջ մտցնել իմպրեսիոնիզմից հետո կորցրածը` ծավալի զգացողությունը:
Կուբիզմի
հետևորդնեն են դառնում Խուան Գրիսը, Ֆերնան Լեժեն, Ռոբեր Դելոնեն, Լուի Մարկուսին և այլք: Նրանցից յուրաքանչյուրը ոճի մեջ հանդես է գալիս իր ինքնատիպ
ձեռագրով, սակայն բոլորն էլ զարգացնում են դարասկզբի առաջին ուղղություններից մեկի` կուբիզմի արվեստը:
Ֆերնան Լեժե-Երեք կանայք |
1909
թվականից հետո կուբիզմում փոփոխություններ են նկատվում:
Գնալով Պիկասոյի
և Բրակի ֆորմաները դառնում են ավելի մանր հատվածների
կտրատված (Ա. Վոլլարի դիմանկարը»,
«Ակորդեոնահարը», «Նատյուրմորտ
ջութակով և կժով»): Այս ստեղծագործությունները հնարավորություն են տալիս դիտողին ֆորման սգալ տարբեր կողմերից, նույնիսկ
տեսնել դրա հատվածները մեկը մյուսի միջով: Ուսումնասիրողները սա համարում են ոճի ուղղություններից մեկը` անվանելով
«անալիտիկ կուբիզմ»:
Պիկասո-Նատյուրմորտ ջութակով և կժով |
Ինչպես Բրակն էր ասում, «նկարում օբյեկտը բաժանվում
է մի քանի տեսողական
անկյունների`դիտողին մաքսիմալ ինֆորմացիա
տալու նպատակով:
Նա իրար է միացնում
տեսողական տարբեր անկյունները և ցույց տալիս նույնիսկ դիտողից պահված գծերը: Հիմնականում գերակշռում
է գույների
բազմազանությունը, լույսը և միջավայրը
բացակայում են. սա անալիտիկ
կուբիզմն է»:
Ժորժ Բրակ-Շիշ, բաժակ և ծխամորճ |
Որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս նոր էսթետիկ ընկալմամբ և տարբերվող ֆորմաներով
կուբիստական ստեղծագործություններ: Նկարիչները
սկսում են արվեստ ներմուծել
իրական առարկաներ`
տուփեր, երաժշտական
գործիքներ, տարբեր նութեր` թուղթ, ծառ, կտոր և այլն (Բրակ-«Շիշ, բաժակ և ծխամորճ»): Այստեղ կտավն արդեն հավաքվում է…Եթե սեզանական
կուբիզմում կարևորը տարբեր տարրերի`
նույն նյութից պատրաստված լինելն ընգծելն էր, ապա այժմ նկարի` տարբեր նյութերից բաղկացած
լինելը: Սա կտավը մասամբ դարձնում է դեկորատիվ: Նման ստեղծագործությունները դասվում են սինթետիկ
կուբիզմի շարքին: Ընդունված է կուբիզմը ըստ ժամանակագրական հերթականության բաժանել 3 շրջանների`
Սեզանական
(1907-1909)
Անալիտիկ
(1909-1912)
Սինթետիկ
(1913-1914)
Խուան Գրիս-Պիկասոյի դիմանկարը |
Սրանցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր բնորոշ գծերով: Կուբիզմի
որոշ ֆորմաներ
բերում են անառարկայության, աբստրակտի…չէ որ այսքան ձևափոխվելու,
կոտրատվելու, մասնիկների
բաժանվելու արդյունքում
ֆորման անհետանում
է: Կուբիզմից
անցումը դեպի աբստրակցիոնիզմի տեղի է ունենում
օրֆիզմի (ֆրանս.` orphisme.անվանումը տվել է Գ. Ապոլլիները) միջամտմամբ:
Այս իզմի հիմնադիրներն են դառնում Ռ. Դելոնեն, Ֆ. Կուպկան, Ֆ. Պիկաբիան, Մ. Դյուշանը և այլկուբիստներ, ովքեր օրֆիզմը դիտում էին որպես կուբիզմի գաղափարական
զարգացում:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը
Комментариев нет:
Отправить комментарий