Բուն իմաստով փիլիսոփայությունը` philosophia-ն (սեր դեպի իմաստը, իմաստասիրություն), իբրեւ ամբողջական եւ ինքնուրույն հոգեւոր մշակույթ, ծագել եւ ձեւավորվել է Հին Հունաստանում, մ.թ.ա. VII-IV դարերում: Բայց երբ թափանցում ենք Հին Աշխարհի խորքերը, մեր առջեւ բացվում են ասո8ա-աքքադական, բաբելոնյան, Հին Եգիպտոսի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հնագույն զարմանահրաշ մշակույթի դարպասները: Այդ մշակույթը հիմնականում դիցաբանական-կրոնական եւ կրոնական-բարոյախոսական էր: Այդ երկրների կրոնադիցաբանական մշակույթի մեջ մենք ականատես ենք մարդու էության, աշխարհում բարու եւ չարի հարաբերակցության, մարդու տեղի ու դերի մասին բազմաբնույթ պատկերացումների ու գաղափարների: Դրանք առասպելների, լեգենդների, ասքերի, պատումների, էպոսների եւ հեքիաթների տեսքով մեզ են ներկայանում որպես փիլիսոփայական հիմնախնդիրների հետ անմիջական կապ ունեցող ըմբռնումներ, իմաստներ ու գիտելիքներ:
Հին մարդկանց համար աշխարհը միասնական էր, իրենք էլ այդ աշխարհի գենետիկական մասնիկն էին: Աշխարհը ծագել էր աոաջին աստվածներից կամ արարվել աստծո կողմից եւ կառավարվում էր նրանց միջոցով: Աստվածները բացարձակապես տնօրինում էին մարդկանց ճակատագրերը: Դիցաբանական-կրոնական աշխարհըմբռնումը հիմնականում զերծ էր աշխարհի բանական-ռացիոնալ բացատրության տարրերից, բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ այն զուրկ էր ընդհանրապես ռացիոնալակսւնությունից: Մարդկային մտածողության զարգացման կարեւորագույն վախ էր բանականության նկատմամբ հետաքրքրությունը, որի կարեւորագույն արգասիքը երեւույթների ու իրադարձությունների պատճառների իմացության եւ դրանց բացատրության ուժեղացումն էր: Այդ դարաշրջանը առասպելից լոգոսին անցման եւ աոասպելազերծման դարաշրջան էր, Յասպերսի խոսքերով «Առանցքային ժամանակ» էր: Այն միակ ուղիղ ճանապարհն էր դեպի փիլիսոփայական մտածողություն, որը եղել է անցման երկարատեւ ու դժվարին ուղի: Այն սկսվել է մ.թ.ա. II հազարամյակից Միջագետքի երկրների, հին չինական ու հնդկական մշակույթից, անցել Հոմերոսի եւ Հեսիոդոսի պոեմներով եւ ինքնուրույն տեսական-քննադական դասական մտածելակերպ դարձել հին հունական փիլիսոփայական մշակույթի մեջ: Այդ գործընթացներում իրենց ինքնուրույն տեղն ունեն հին չինական եւ հնդկական փիլիսոփայական ուղղություններն ու դպրոցները, որոնց մեջ հին հունական փիլիսոփայությունից անկախ եւ դրան զուգահեռ լուծվել են բնության, մարդու եւ հասարակության, դրանց փոխազդեցության փիլիսոփայական մի շարք հիմնահարցեր:
* * *
Չինական փիլիսոփայության ակուքները հասնում են մինչեւ մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների սահմանները, մինչեւ չին ժողովրդի գրի եւ գրչության ամենահնագույն հուշարձանների` «Գրքերի»` «Պատմության գիրք», «Լեռների եւ ծովերի գիրք», «Երգերի գիրք» եւ «Փոփոխությունների գիրք» ժողովածուների խորքերը: Փիլիսոփայական մտքի սկզբնավորումը կապված է այդ «Գրքերում» առկա պատկերների ու սիմվոլների լեզվով արտահայտված հայացքների, գաղափարների եւ ըմբռնումների հետագա մեկնաբանությունների եւ իմաստասիրության հետ:
Իրենց բնույթով եւ բովանդակությամբ այդ «Գրքերը» դիցաբանական են: Դրանց միջոցով են տարածվել Յան (արական) եւ Ին (իգական) առասպելական ակտիվ ուժերի մասին գաղափարները: Այդ հակադիր ուժերը մշտապես միմյանց ձգտող եւ ակտիվ փոխազդեցության մեջ գտնվող ուժեր են: Այդ փոխազդեցությունների շնորհիվ քաոսից առաջանում է ամեն ինչ, այդ թվում` տիեզերաշենքը, մարդն ու հասարակությունը: Հետագայում այդ ուժերը համակարգում են անսահման աշխարհը եւ կառավարում են այն, Յանը` Երկինքը, իսկ Ինը' Երկիրը: Երկնքի պաշտամունքի միջոցով մարդիկ արտահայտել են իրենց համոզմունքներն այն մասին, որ երկնքի կամքը մի գերագույն ուժ է, որոնց ոգիները կառավարում են մարդկային կյանքը եւ տնօրինում մարդկանց ճակատագրերը: Մեծագույն հարգանքը ծնողների, ավագների եւ կառավարողների նկատմամբ հպատակ ժողովրդի կյանքի ու կենսագործունեության սկզբունքներն էին: Հետագայում ձեւավորված փիլիսոփայական միտքը ժառանգում է այս գաղափարները: Փիլիսոփայական բուն միտքը Չինաստանում սկզբնավորվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերում եւ ինքնուրույն մշակույթ դարձել մ.թ.ա. 5-3-րդ դարերում: Չինական փիլիսոփայության մեջ ամենաառաջին եւ հիմնական ուղղություններն են դաոսիզմը, կոնֆուցիոսականությունը եւ մոիզմը:
Լաո Ցզին` դաոսիզմի հիմնադիրը |
Դաոսիզմը ուսմունք է Դաոյի` իրերի «ուղու» մասին (Դաո-բառացի` սեփական ուղի): Հիմնադրել է Լաո Ցզին, եւ շարունակվել է նրա բազմաթիվ հետեւորդների կողմից: Իր ուսմունքը, որը շարադրված է նրան վերագրվող «Դաո դե ցզի» / «Գիրք ճանապարհի եւ առաքինության»/ աշխատության մեջ, նա կառուցել է Դաոյի հիմքի վրա: Ըստ նրա` Դաոն զգայական օրգաններին չտրվող, հավերժ, անփոփոխ, անձեւ, անվերջ եւ անսահման հոգեւոր ու նյութական անիմանալի նախահիմք եւ նախասկիզբ է, փոփոխման եւ զարգացման ընդհանուր ուղի: Լաո Ցզին գտնում է, որ այն անանուն է, իսկ եթե անուն ունի, ապա հաստատուն չէ: Դաոն ամեն մի գոյի նախահայրն է եւ անսպառելի է: Դաոյի փոփոխություններն անվերջ են ու հավերժ, այն գործում է ամենուր եւ արգելքներ չունի: Փոփոխությունների ժամանակ են առաջանում Ին և Յան արական ու իգական սկզերը, որոնց միացությունից առաջանում է այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում: Ունենալով ծագման ու փոփոխման միեւնույն հիմքը, այնուամենայնիվ, բոլոր իրերը փոփոխվում են յուրովի` ընտրելով իրենց սեփական ուղին` Դաոն: Դաոսիզմի փիլիսոփայական ուսմունքի մեջ խորիմաստ մտքեր կան դիալեկտիկայի եւ ճշմարտության, հակասականության, կյանքի ծագման եւ հոգու մասին:
Կոնֆուցիոսականությունը դաոսիզմին զուգահեռ փիլիսոփայական դպրոց է, որի հիմնադիրը Կուն Ֆու Ցզին լատինական տառադարձությամբ Կոնֆուցիոսն է /մ.թ.ա. 551-479/: Նրա հայացքների հիմքում ընկած են մարդասիրության եւ հարգանքի սկզբունքները: Հարգանքը ծնողների, ավագ եղբոր նկատմամբ, հավատարմությունը տիրակալին եւ իր պարոնին, կարող են ապահովել կարգ ու կանոնը եւ գոյություն ունեցող կարգի անփոփոխելիությունը: Ազնիվ մարդը նա է, ով ընդունում է երկնային ճակատագիրը:
Նա պետք է ունենա երեք վախ` ճակատագրի, մեծ մարդկանց եւ իմաստունի խոսքի նկատմամբ: Կոնֆուցիոսի փիլիսոփայության մեջ մարդը, նրա բարոյական կատարելագործումը դաստիարակության եւ հասարակության մկառավարման հիմնախնդիրները կարեւոր տեղ են զբաղեզնում: Նա գտնում է, որ վարչահրամայական կառավարումը անընդունելի է ու անբարոյական: Հասարակության կառավարման հիմնական ձեւը բարոյական օրենքներով կառավարումն է: Յուրաքանչյուր մարդ պետք է զբաղեցնի Երկնքի կողմից սահմանված իր տեղը` տիրակալը մշտապես պիտի տիրակալ լինի, ծաոան` ծառա,հայրը` հայր, որդին` որդի: Եթե ժողովրդի մեջ անբավարար է հավատը տիրակալի եւ նրա մերձավորների նկատմամբ, ապա պետությունը կայուն լինել չի կարող: Ամեն մարդ պիտի իր գործը իմանա, կատարի այն, ինչը ամենից լավ գիտի:
Կուն Ֆու Ցզիի դիմանկարը պատկերող փորագրանկար |
Բարձրագույն գիտելիքը, ըստ Կոնֆուցիոսի, բնածին գիտելիքն է, ցածրը` իմաստունների ձեռք բերածը, իսկ ամեաստորինը` դժվարությունների հաղթահարման արդյունքում ձեռք բերված գիտելիքը: Մարդը պետք է անի եւ սովորեցնի այն, ինչ ինքը գիտի, իսկ եթե չգիտի, պետք է խոստովանի, որ չգիտի:
Կոնֆուցիոսի կողմից մշակված ներքոհիշյալ սկզբունքները, այն է`
«Ինչ ցանկանում ես քեզ, ցանկացիր ուրիշին»
«Թագավորը թագավոր է, հայրը` հայր, որդին` որդի...»
«Կառավարել, նշանակում է ճիշտ ուղի ընտրել»…
Դեռևս Արիստոտելից շատ առաջ Կոնֆուցիոսը ձեւակերպել եւ քարոզել է «ոսկե միջինի» սկզբունքը: Կատարյալ մարդը նա է, ով խուսափում էծայրահեղություններից եւ ընտրում է միջին կարգավիճակը, իսկ կատարյալ կառավարիչը «ոսկե միջինով» ղեկավարող եւ փոխզիջման արվեստին տիրապետող տիրակալն է:
Հետագա դարերի ընթացքում Կոնֆուցիոսի հետեւորդները լրացրել եւ ամբողջացրել են նրա ուսմունքը, մշակել այդ ուղղության գոյաբանությունը, ուսմունքը ճանաչողության եւ մարդու բնույթի մասին: Մեր թվարկության 10-13-րդ դարերում կոնֆուցիոսականությունը նոր փուլ է ապրում հանձին նոր կոնֆուցիոսականության:
* * *
Մոիզմի փիլիսոփայական դպրոցը հիմնադրել է Մո Ցզին (մ.թ.ա. 479-381): Նա ազատ արհեստավորների եւ գյուղացիության քաղաքական տրամադրությունների ու ձգտումների գաղափարախոսն ու պաշտպանն էր: Նրա բարոյաքաղաքական ուսմունքի միջուկը տասը սկզբունքներն են` «իմաստության հարգում», «միասնության, հարգում», «համընդհանուր սեր եւ փոխադարձ, օգուտ», «ընդդեմ հարձակման», «ընդդեմ երաժշտության», «հանուն խնայողության», «հանուն խնայողության թաղումների ժամանակ», «ընդդեմ ճակատագրի», «երկնքի կամքը» եւ «ոգետեսություն»:
Մոիզմը կոնֆուցիոսականության առաջին լուրջ այլընտրանքային ուղղությունն էր: ժողովուրդը, ըստ մոիստների, մեծապես տառապում է նրանից, որ սովյալները սնունդ չունեն, աղքատները` հագուստ, հոգնածները` հանգիստ:
Արդարության թշնամին հավատն է ճակատագրի նկատմամբ: Անհրաժեշտ է արհամարհել ճակատագիրը, քանզի վերջինս կախված է ջանասեր աշխատանքից:
Հին չինական փիլիսոփայության մեջ մշակվել են բազմաթիվ տեսություններ, որտեղ ինքնատիպ վերլուծություններ կան ճշմարտության, բանախոհության, բառերի եւ անունների, բարոյականության, բնության արարչագործությունների, մարդու եւ նրա հոգեւոր աշխարհի մասին: Չինական փիլիսոփայության մեջ է մշակվել «Արեւելքի» մշակույթի հիմնական սկզբունքների մեծ մասը, որը գոյատեւել է առ այսօր:
Նյութը պատրաստեց
Գոհար Նավասարդյանը
Սանդրո Հակոբյանի «Փիլիսոփայության
պատմություն և տեսություն» գրքից
Комментариев нет:
Отправить комментарий