Իսրայելի ժողովրդի
հայր Աբրահամն
իր որդուն` Իսահակին, տանում է Աստծուն զոհաբերելու: Երբ կրակն արդեն վառված էր և հայրը պատրաստվում էր բագինի վրա պառկած որդուն սպանել, Տիրոջ հրեշտակն հայտնվում
է ու հրամայում կանգ առնել: Այս սյուժեով ինչպես արտասահմանյան, այնպես էլ ռուսական
և հայկական
արվեստում միասին վերցված կա ավելի քան չորս տասնյակ ստեղծագործություն: Դրանց գերակշռող մասը կտավներ են, կան նաև սրբանկարներ, որմնանկարներ,
նույնիսկ ռելիեֆներ
ու քանդակներ:
Հին կտակարանից
վերցված թեման հետևյալն է.
1 Այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին: Նա ձայն տվեց նրան. «Աբրահա՛մ,
Աբրահա՛մ»: Սա պատասխանեց. «Այստեղ եմ»: 2 Աստված ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր
տեղ և այնտեղ՝ լեռան վրա, որ ցույց կտամ քեզ, ողջակիզի՛ր
նրան»: 3 Աբրահամն
առավոտյան վեր կացավ, համետը դրեց իր էշի վրա, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին,
ողջակիզության համար փայտ կոտրեց և ճանապարհ
ընկավ, եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան: 4 Երրորդ օրը Աբրահամը
բարձրացրեց իր աչքերը և հեռվից տեսավ այդ տեղը: 5 Աբրահամն ասաց իր ծառաներին.
«Նստեցե՛ք այստեղ՝ էշի մոտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք ձեզ մոտ»: 6 Աբրահամը
վերցրեց ողջակիզության փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մեջքին, իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով գնացին:
7 Իսահակը դիմեց իր հորը՝ Աբրահամին. «Հա՛յր»: Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»: Նա հարցրեց. «Ահա կրակը, և ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու
ոչխարը»: 8 Սա պատասխանեց. «Աստված կհոգա իր ողջակիզելու ոչխարի մասին, որդյա՛կ»:
Նրանք երկուսով
գնացին 9 և հասան այն տեղը, որ նրան ցույց էր տվել Աստված: Աբրահամն
այնտեղ զոհասեղան
շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա: 10 Աբրահամը
երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն: 11 Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ,
Աբրահա՛մ»: Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»: 12 Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն,
նրան որևէ վնաս մի՛ պատճառիր, որովհետև
այժմ համոզվեցի,
որ դու երկյուղ ունես Աստծո նկատմամբ
և ինձ համար չես խնայի քո որդուն»: 13 Աբրահամը
բարձրացրեց իր աչքերը և տեսավ, որ մացառուտ թփի մեջ եղջյուրներից
մի խոյ է կախված: Աբրահամը գնաց, առավ խույն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարեն: 14 Աբրահամն
այդ վայրի անունը դրեց «Տերը տեսավ», և մինչև այսօր էլ ասում են. «Այդ լեռան վրա երևաց Տերը»: 15 Տիրոջ հրեշտակը, երկնքից երկրորդ անգամ ձայն տալով, ասաց Աբրահամին.
16 «Անձովս եմ երդվում,– ասում է Տերը,– քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,
17 անչափ պիտի օրհնեմ քեզ և երկնքի աստղերի, ծովեզերքի
ավազի չափ պիտի բազմացնեմ
քո սերունդը:
Քո սերունդը
պիտի տիրանա իր թշնամիների
քաղաքներին, 18 քո սերնդի շնորհիվ պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»:
Նախ, ներկայացնենք հայկական ձեռագրերում տեղ գտած տվյալ թեմայով մանրանկարները:
|
14-րդ դարի ավետարան |
|
Զաղարիա Ախթամարացի |
Սրանց մի մասը պահվում է Մատենադարանում, մի քանիսը` Հայաստանի Ազգային պատկերասրահում:
Տարբեր ստեղծագործողներ իրենց նկարներին
տվել են տարբեր վերնագրեր:
Մի մասը`
<<Աբրահամի զոհաբերությունը>>, մյուսները` <<Իսահակի զոհաբերությունը>>: Մեծ հաշվով, այս երկու անվանումների
մեջ էական տարբերություն չկա: Հայրը զոհաբերում
է որդուն, որդին հանդես է գալիս որպես զոհ:
|
Անդրեա դել Սարտո |
|
Անդրեա դել Սարտո |
|
Վալդես Լեալ |
|
Ջոակինո Ասերետտո |
|
Ջովաննի Բատիստա Պիացետտա |
|
Դոմենիկո Զամպիերի |
|
Եվգրաֆ Ռեյտեռն |
|
Պիտեր Լաստման |
|
Լորեն դե Լագիր |
|
Միքելանջելո Մերիզի դա Կարավաջո |
|
Պարսկական որմնանկար. Շիրազ |
|
Դավիդ Տենիրս Կրտսեր |
|
Տիցիան Վեչելիո |
|
Էմիլ Ֆրիան |
|
Ռեմբրանդտ վան Ռեյն |
|
Անտոն Լոսենկո |
|
Մարկ Շագալ-Իսահակի զոհաբերությունը |
|
Իկոնա. 18-րդ դար |
Հետաքրքիրն այն է, որ այս թեման հանդիպում է նաև ռելիեֆներում: 15-րդ դարի առաջին տարիներին Ֆլորենտական մկրտարանի համար հայտարարված մրցույթին իր քանդակած Աստվածաշնչյան տեսարանների մեջ Բրունելլեսկին ներառել էր նաև Աբրահամի զոհաբերության թեման: Բրոնզաձույլ ռելիեֆն այժմ պահվում է Ֆլորենցիայի Ազգային թանգարանում:
|
Ֆիլիպպո Բրունելլեսկի |
Նույն մրցույթին իր ռելիեֆով մասնակցում էր նաև քանդակագործ Լորենցո Հիբերտին:
|
Լորենցո Հիբերտի |
Նույն թեման հանդիպում է նաև այլ քանդակագործների մոտ:
|
Դոնաթելլո |
|
Բերրուգետե Ալոնսո |
|
Շարտրի տաճարի քանդակներից |
|
Սանատ Կատարինա եկեղեցի. Պալերմո. 16-րդ դար |
|
Վլադիմիր Պոխիլյուկ |
Դե եսիմ` Գ.Ն.
Комментариев нет:
Отправить комментарий