Համաշխարհային մշակույթի պատմության
մեջ իր ուրույն տեղն ունի 17-րդ դարի հակասություններով լի արվեստը: Այս ժամանակաշրջանում Եվրոպայի մի շարք կենտրոններում
սկսվում է
ժողովրդական պայքար ֆեոդալիզմի
և կաթոլիկ եկեղեցու դեմ. դարասկզբին Նիդերլանդական
հեղափոխությունը, 1630-1640 թթ. Անգլիական
հեղափոխությունը, Ֆրանսիայում միահեծանության հաստատումը`
հիմքեր ստեղծեցին Կապիտալիզմի
զարգացման համար: Չնայած այս ամենին` Եվրոպայի մի շարք երկրներում`
Անգլիայում, Գերմանիայում դեռևս գերիշխում
էր Ֆեոդալիզմը:
17-րդ դարում զարգացում են ապրում բնական գիտությունները` Գալիլեյի, Կեպլերի, Նյուտոնի հայտնագործությունները նոր աշխարհ են բացում մարդկանց համար` ծանոթացնելով բնության երևույթների,
տիեզերքի հետ:
Երաժիշտները |
17-րդ դարի արվեստի խոշորագույն կենտրոնն Իտալիան էր: Այստեղ արվեստի տեսակները առավել բուռն զարգացում են ապրում: Գրականության մեջ առանձնանում
են ողբերգությունը և կատակերգությունը` Շեքսպիր, Լուպե դե Վեգա, Մոլիեր: Այս շրջանում արվեստում
սկսեցին առանձնանալ տարբեր ուղություններ: 17-րդ արվեստի հիմնական ուղղությունները երկուսն էին` բարոկկո և կլասիցիզմ:
Սրանցից առաջինին բնորոշ էր ճոխությունը, շքեղությունը, գունեղությունը և
կոմպոզիցիոն ձևերի բազմազանությունը: Բարոկկոյի նախահայրերը Իտալիայում Բոռոմինին
և Բեռնինին էին: Իսկ կլասիցիզմի տեսանկյունից գեղեցիկ էր այն, ինչը զսպված էր,
կոկիկ և դուրս չէր բանականությունից: Շատ հաճախ
արվեստի այս երկու ուղղությունները զարգանում էին նույն երկրում, դրսևորվելով
նույն վարպետի ստեղծագործություններում:
Բարոկկոյի
խոշորագույն ներկայացուցիչներից մեկը գեղանկարչության բնագավառում Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոն է: Այսպես
էին նրան անվանում Լոմբարդիայում` այն գյուղաքաղաքում, որտեղ 1573 թվականին ծնվել
էր նկարիչը: Նա գեղարվեստական կրթություն ստացել է Միլանում: Ժամանակակիցները նրան
նկարագրում էին որպես խռովահույզ, անհաշտ բնավորությամբ մի մարդու: Դա երևում է
նաև նրա ստեղծագործություններից…
Սալոմեն ու Հովհաննես Մկրտչի գլուխը |
Կարավաջոն ողջ կյանքում հավատարիմ մնաց իր
սկզբունքներին և ներքին անկախությանը` չենթարկվելով եկեղեցու պահանջներին: Հենց դա
էր պատճառը, որ հանճարեղ նկարչի կյանքն անցավ աղքատության և հալածանքների մեջ: Սակայն անգամ բանտարկվելուց հետո նա չընկճվեց և շարունակեց ստեղծագործել նույն ոգով:
Սկզբնական շրջանում գումար վաստակելու համար
Կարավաջոն նկարում էր այլ նկարիչների համար: Նա նկարում
էր նրանց ստեղծագործությունների մրգեր, ծաղիկներ
պատկերող հատվածները: Հետագայում սկսում է աշխատել ինքնուրույն:
Կարավաջոն իր
հերոսներին գտնում էր սովորական մարդկանց մեջ: Պատկերելով թափառշրջիկ երեխաների,
աղքատների, գինետան հաճախորդների` Կարավաջոն հաստատում էր այդ ժանրի գոյության
իրավունքը: Կարավաջոյի ամենասիրելի ժանրը նատյուրմորտն էր, ինչը
բազմիցս հանդիպում է նրա աշխատանքներում, թե’ առաջին և թե’ երկրորդ պլանում: Նա
իմաստ և հմայք էր հաղորդում ամենասովորական առարկաներին: Կարավաջոն չափազանց
իրական է պատկերում ինչպես նատյուրմորտները, այնպես էլ պորտրետները: Շատ հաճախ այս
երկու ժանրերը իրար կողք ներկայացված են մեկ նկարում:
Մրգերի զամբյուղով պատանին |
Կարավաջոյի վաղ շրջանի նշանավոր
աշխատանքներից մեկն է «Ջնարակով Պատանին» (1595թ.): Նկարում սեղանի մոտ տեսնում ենք նուրբ դիմագծերով
պատանուն, որի առջև դրված է մի ջութակ, նոտաներ, ծաղիկներ, մրգեր և այլ կենցաղային
առարկաներ: Հաջորդ տարի, այս նկարին կարծես հաջորդելու է գալիս մեկ այլ զգացմունքային պատանի` «Պատանին, որին կծել է մողեսը»: Նկարում պատկերված է մի տղա, ով վախեցած
ձեռքը կտրուկ շարժումով ետ է քաշում իրեն
կծող մողեսից: Սեղանի առջև դրված է ծաղիկներով ծաղկամանը:
Պատանին, որին կծել է մողեսը |
Կարավաջոն նկարում
էր տարբեր ժանրերում: Նրա ստեղծագործությունների մեջ գերակշռող են աստվածաշնչյան թեմաները: Կարավաջոյի
կրոնական թեմաներով նկարներում
մենք չենք տեսնում
միստիկ հատկանիշներով կերպարներ: Թե’ առաքյալները, թե’ Քրիստոսը
սովորական մարդիկ են: Դրա վառ ապացույցն
է «Դավիթը սպանում
է Գողիաթին» նկարը:
Դավիթ և Գողիաթ |
Աստվածաշնչյան թեմայի հիման վրա է ստեղծված «Առաքյալ
Մատթեոսի հրավերը» նկարը (1600թ): Մենք տեսնում
ենք երկու պատանիների, որոնց հագին ժամանակակից
մոդայիկ կոստյումներ են: Նրանցից
մեկը` Մատթևոսը հայացքը
ուղղում է ներս մտնող Քրիստոսին, ով իր հերթին ձեռքի շարժումով ինչ-որ բան է ասում Մատթևոսին: Իսկ մյուս պատանին, չի էլ բարձրացնում
գլուխը, ի տարբերություն սեղանի շուրջ նստած մնացած մարդկանց` նա շարունակում է գլուխը կախ հաշվել դրամը:
Իր աշխատանքներում Կարավաջոն գույնի և լույսի
հակադրություններն օգտագործում է շատ վարպետորեն: Լույսը նրա նկարներում հիմնականում
ընկնում է անկյունից: Այսպես Կարավաջոն հիմք է դնում գեղանկարչության մի նոր տեսակի,
որը հայտնի է «պանդոկային գեղանկարչություն»
անվամբ:
Կարավաջոյի գլուխգործացներից մեկը «Հուդիթը
սպանում է Օլոֆերնին» (1598թ.) նկարն է: Նկարիչը յուրահատուկ կերպով է ներկայացրել
աստվածաշնչյան այն տեսարանը, թե ինչպես է Հուդիթ անունով
մի հրեա կին գայթակղում և սպանում իր երկիրը գրաված զորավար Օլոֆերնին` գայթակղելով
և սպանելով նրան:
Հուդիթը սպանում է Օլոֆերնին |
Նկարից նկար աճում է Կարավաջոյի արվեստի
ողբերգականությունը: «Դագաղ իջեցումը» նկարը ստեղծվել է 1604 թվականին: Սա նկարչի ամենանշանավոր աշխատանքներից մեկն է: Մուգ ֆոնի վրա տեսնում
ենք մի քանի կերպարներ, որոնք դագաղին
են մոտեցնում Քրիստոսի անկենդան մարմինը: Բոլոր կերպարների դեմքերը
ազդեցիկ են, ամենաողբերգական
տեսքն ունի Մարիամը` որդու դիակի մոտ կռացած` փակված գլխով, հուսահատ
ձեռքի շարժումով: Կարավաջոն առաջինն էր, որ իր նկարներում
կիրառեց բարդ ռակուրսներ: Սա նրա նորարարություններից մեկն էր:
Դագաղ իջեցումը |
Կարավաջոյի արվեստում
մեծ տեղ են զբաղեցնում նաև դիցաբանական թեմաները: Մենք տեսնում ենք բազմաթիվ կուպիդոնների, դիցաբանական հերոսների և աստվածների: Դիցաբանական ստեղծագործություններից են «Բաքոսը»,
«Գորգոնայի գլուխը», «Նարցիսը գետակի մոտ» և այլն:
Բաքոս |
Կյանքի վերջին տարիներին
Կարավաջոն խաղի ժամանակ
զինակցին սպանելով ստիպված
է լինում փախչել Հռոմից` մեկնելով նախ Նեապոլ, հետո` Մալթա:
Բռնկուն բնավորությունը ստիպում է մեծ
նկարչին կյանքն ավարտել թափառումների մեջ: Նա մահանում է տենդից` աղքատության ու
լքվածության մեջ: Սակայն ակնհայտ է այս նկարչի ազդեցությունը ոչ միայն իր երկրի, այլ նաև Եվրոպայի մի շարք երկրներում
արվեստի տվյալ ուղղության
զարգացման համար: Իզուր չէ, որ Կարավաջոյի հետևորդները
ստացան Կարավաջոյականներ անվանումը, և բոլորովին էլ պատահական չէ, որ այս նկարչի կիրառած
մեթոդները միասին վերցրած համաշխարհային
գեղանկարչության մեջ հայտնի են կարավաջոիզմ անվամբ: Սա մեծ իտալացու
անունով ասես արվեստի նոր ուղղություն էր, նոր իղմ, որն արվեստի մյուս բոլոր ոճերի
նման ունի իր բնորոշ գծերն ու հատկանիշները:
Նյութը
պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий