Իսրայելի ժողովրդի առաջնորդ Մովսեսի կերպարին շատ արվեստագետներ են անդրադարձել: Նրան պատկերող արվեստի գործերի մի մասը հայտնի են բոլորին, ինչպես օրինակ Միքելանջելոյի քանդակն է, մյուս մասն էլ դեռևս մնում է ոչ հանրածանոթ:
Դե եսիմ...-ի հերթական անդրադարձը պատմում է Մովսեսի ծնունդի, Աստծո կողմից նրա ընտրության, հրեաների` Եգիպտոսից ազատագրման, անապատում անցկացրած տասնյակ տարիների, ժողովրդի փորձությունների ու Ավետյաց երկրում հաստատվելու մասին: Ստորև Հին կտակարանից մեջբերված են այն հատվածները, որոնց շուրջ մեզ արվեստի գործեր են հասել.
Փարաւոնն իր ամբողջ ժողովրդին
հրամայելով՝ ասաց. «Եբրայեցիներից ծնուած բոլոր արու զաւակներին գե՛տը նետեցէք, իսկ բոլոր աղջիկ զաւակներին ո՛ղջ թողէք»։
Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ։ Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան։ Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած
մի զամբիւղ,
այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ, գետափին մօտիկ։ Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան։ Այդ ժամանակ էր, որ փարաւոնի
դուստրն եկաւ գետում լողանալու,
իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով։ Ծանծաղուտի
մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն։ Նա բացեց եւ տեսաւ երեխային։ Երեխան լաց էր լինում զամբիւղում։
Փարաւոնի դուստրը,
խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների
երեխաներից է դա»։ Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը.
«Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»։ Փարաւոնի
դուստրն ասաց՝ «գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը։ Փարաւոնի
դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ
այդ մանկանը եւ կերակրի՛ր
նրան ինձ համար։ Ես կը տամ քո վարձը»։ Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան։ Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ։ Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան։
|
Ալեքսեյ Վասիլևիչ. Գետում թողնված Մովսեսը |
|
Գյուստավ Դոռե. Փարավոնի աղջիկը փրկում է մանուկ Մովսեսին |
|
Թդվին Լոնգ. Փարավոնի աղջիկը գտնում է Մովսեսին |
|
Է. Պլյուշար. Մովսեսը Նեղոսում |
|
Լոուրենս Ալմա Տադեմա. Մովսեսի հայտնաբերումը |
|
Նիկոլլա Պուսսեն. Մովսեսի փրկությունը |
|
Ուիլիամ Հոգարտ. Մովսեսը փարավոնի աղջիկների մոտ |
Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝
իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին։ Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից
մէկին՝ մի իսրայէլացու։ Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով, սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ։
Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»։ Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր
եգիպտացուն»։ Մովսէսը վախեցաւ՝ մտածելով,
որ եղելութիւնը
յայտնի է դարձել։ Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց,
որ սպանեն Մովսէսին։ Մովսէսը փախաւ փարաւոնի
պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում։ (Ելք
2:10-15)
|
Ֆրիդա Կալո. Մովսես կամ գիտակցության միջուկը |
|
Միքելանջելո Բուոնարոտտի. Մովսես |
|
Սանդրո Բոտիչելլի. Տեսարաններ Մովսեսի կյանքից. Սիքստինյան մատուռի որմնանկարներից |
|
Սանդրո Բոտիչելլի. Տեսարաններ Մովսեսի կյանքից. Սիքստինյան մատուռի որմնանկարներից |
|
Սանդրո Բոտիչելլի. Տեսարաններ Մովսեսի կյանքից. Սիքստինյան մատուռի որմնանկարներից |
....Մովսէսն արածեցնում
էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները։ Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծու լեռը՝ Քորէբ։ Տիրոջ հրեշտակը
երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում։ Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը։
Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»։
Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»։
Սա ասաց. «Ի՞նչ է»։ Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ։ Կօշիկներդ
հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ
այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»։ Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը,
Իսահակի Աստուածը
ու Յակոբի Աստուածը»։ Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որովհետեւ
վախենում էր նայել Աստծուն։
Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի
կրած տառապանքներին, լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը,
տեղեակ եմ նրանց վշտերին։
Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների
ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների,
Ամորհացիների, Փերեզացիների,
Խեւացիների, Գերգեսացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։(Ելք
3:1-8)
Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների
արքայ փարաւոնի
մօտ, որ իմ ժողովրդին՝
իսրայէլացիներին հանես Եգիպտացիների երկրից»։
Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացիներին հանեմ Եգիպտացիների
երկրից»։ Աստուած ասաց. «Ես քեզ հետ կը լինեմ, եւ երբ այս լերան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կը լինի, որ ե՛ս եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»։
|
Դոմենիկո ֆետի. Մովսեսն ու անկեզ մորենին |
....Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, Աստուած նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած մտածեց, թէ ժողովուրդը պատերազմի բռնուելով՝ գուցէ վախենայ ու Եգիպտոս վերադառնայ։
Դրա համար
Աստուած ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարաւ դէպի Կարմիր ծով։
Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցոյց ունենան։ Ցերեկը ամպի սիւնը, իսկ գիշերը հրէ սիւնը միշտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ էր։ Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մօտ՝ կայք հաստատած։ Տէրն ասաց Մովսէսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ։ Ասա՛ իսրայէլացիներին, որ շարժուեն գնան։ Իսկ դու ա՛ռ գաւազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, ճեղքի՛ր այն, եւ իսրայէլացիները թող մտնեն ծովի մէջ ու անցնեն ինչպէս ցամաքով։ (Ելք 14:16) Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց։
Իսրայէլացիները մտան յատակը
բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով։ Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։
|
Հովհաննես Այվազովսկի. Հրեաների անցումը Կարմիր ծովով |
|
Կոզիմո Ռոսսելի. Անցում Կարմիր ծովով |
|
Իվան Կրամսկոյ. Մովսեսի աղոթքը Կարմիր ծովով անցնելուց հետո |
....Եգիպտացիների երկրից
դուրս գալու երկրորդ ամսուայ տասնհինգերորդ օրը իսրայէլացի ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսէսից ու Ահարոնից։
Իսրայէլացիներն ասացին նրանց. «Աւելի լաւ կը լինէր Տիրոջ հարուածների զոհը դառնայինք Եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մօտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերէիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անէք»։
Տէրը խօսելով
Մովսէսի հետ՝ ասաց. «Լսեցի իսրայէլացիների տրտունջը։ Արդ, խօսի՛ր նրանց հետ ու ասա՛. «Երեկոները միս կ՚ուտէք, իսկ առաւօտները հացով կը յագենաք։ Եւ կիմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը»։ Երեկոյեան լորամարգիներ թափուեցին ու ծածկեցին բանակատեղին։ Առաւօտեան, երբ ցօղը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սպիտակ սերմի նման մանր եւ երկրի վրայի եղեամի նման մի բան կար։
Երբ իսրայէլացիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետեւ չգիտէին, թէ դա ինչ է։ Մովսէսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տէրը ձեզ տուել է ուտելու։(Ելք
16:8-15)
|
Ռենի Գվիդո. Մանանայի հավաքումը |
|
Յակոբո Տինտորետտո. Երկնային մանանա |
....Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն
խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց
Ռափիդիմում։ Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր։ Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝
ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսէսը
նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»։ Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք եւ մեր երեխաներն ու անասունները»։ Մովսէսը
պաղատագին խնդրելով Տիրոջը՝ ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին։ Մի քիչ էլ մնայ՝ ինձ կը քարկոծեն»։
Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով հարուածեցիր գետին, եւ ճամփայ ընկի՛ր։
Ես քեզնից
առաջ այնտեղ հասնելով՝ կը կանգնեմ Քորէբի ժայռի վրայ։ Կը հարուածես ժայռին, դրանից ջուր կը բխի, եւ քո ժողովուրդը կը խմի»։
Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց։ Նա այդ վայրը կոչեց Փորձութիւն եւ Մեղադրանք, որովհետեւ իսրայէլացիները մեղադրել էին եւ Տիրոջը փորձել՝ ասելով. «Տէրը մեր մէ՞ջ է, թէ՞ ոչ»։(Ելք 17:1-7)
|
Լիպպի Ֆիլիպինո. Մովսեսը ջուր է բխեցնում ժայռից |
|
Յակոբո Տինտորետտո. Մովսեսը, որ ջուր է բխեցնում ժայռից |
|
Նիկոլլա Պուսսեն.Մովսեսը ջուր է հանում ժայռից |
|
Բասսանո Լեանդրո. Մովսեսը ջուր է բխեցնում ժայռից |
....Մովսէսը վերադարձաւ եւ իջաւ լեռից։ Նրա ձեռքին էին վկայութեան երկու տախտակները։ Քարէ տախտակների երկու երեսին՝ այս ու այն կողմից գրուած էր։ Տախտակներն Աստծու
գործն էին, իսկ տախտակների վրայ գրուած գիրը Աստծու արձանագրած գիրն էր։
|
Վալենտին դե Բուլոն. Մովսես |
|
Ռեմբրանդտ վան Ռեյն. Մովսեսը քարե տախտակներով |
|
Ռենի Գվիդո. Մովսեսն ու 10 պատվիրանները |
Երբ Մովսէսը
մօտեցաւ բանակատեղիին եւ տեսաւ հորթն ու պարողներին, խիստ զայրացաւ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լերան ստորոտին։ Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց ժողովրդին, որ խմի։
|
Դոմենիկո Բեկաֆյումի. Ոսկե հորթը |
Մովսէսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»։ Ահարոնն
ասաց Մովսէսին. «Մի՛ զայրացիր, տէ՛ր իմ, որովհետեւ դու ինքդ էլ գիտես, որ քո ժողովուրդը չարամէտ է։ Նրանք ասացին. «Մեզ համար առաջնորդող աստուածներ ստեղծիր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ պատահեց այն մարդուն՝ Մովսէսին, որը Եգիպտոսից դուրս բերեց մեզ»։ Ես նրանց ասացի. «Եթէ որեւէ մէկը ոսկի ունի, նրանից հանեցէ՛ք դա եւ բերէ՛ք»։ Նրանք
ինձ տուեցին ոսկին, ես այն նետեցի կրակը, եւ ահա ստացուեց այս հորթը»։ Մովսէսը
տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն իրենց թշնամիների։
|
Սինյորելլի Լուկա. Մովսեսի մահը |
Դե եսիմ`Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий