суббота, 21 февраля 2015 г.

Նոյի պատմությունը. թեման կերպարվեստում



Շատ քրիստոնյաներ կան, ովքեր ծանոթ չեն ինչպես Աստվածաշնչին, այնպես էլ դրանից բխող մի շարք արվեստի գործերի սյուժեներին: Դե եսիմ…-ը փորձում է ժամանակ առ ժամանակ հանրությանը ներկայացնել Աստվածաշնչյան մի թեմա և այն արվեստի գործերը, որոնք ստեղծվել են տվյալ թեմայի շուրջ: Հերթական անդրադարձը պատմում է Նոյի կյանքի, համաշխարհային ջրհեղեղի ու տապանի և նրա սերունդների փրկության մասին: Ստորև ներկայացնում ենք Հին կտակարանից վերցված հատվածներն ու ըստ դրանց ստեղծված նկարները.

<<Ապականուեց երկիրն Աստծու առաջ, աշխարհը լցուեց անարդարութեամբ։
Տէր Աստուած տեսաւ, որ երկիրն ապականուած է, որովհետեւ երկրի վրայ ամէն էակ ապականել էր իր ճանապարհը։ Տէր Աստուած ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց վերջը հասել է, որովհետեւ երկիրը լցուել է նրանց անիրաւութիւններով։ Ես կոչնչացնեմ նրանց ու երկիրը։ Արդ, դու քեզ համար քառակուսի փայտից տապան կը շինես։ Տապանը բաժանմունքներով կը պատրաստես եւ ներսից ու դրսից կուպրով կը ծեփես։ Տապանն այսպէս կը շինես. թող երեք հարիւր կանգուն լինի տապանի երկարութիւնը, յիսուն կանգուն՝ լայնութիւնը, եւ երեսուն կանգուն՝ բարձրութիւնը։ Տապանն աստիճանաբար նեղացնելով կը շինես, այնպէս, որ նրա ծածկը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կանես. ներքնայարկ, միջնայարկ ու վերնայարկ թող ունենայ տապանը։ Իսկ ես, ահա, ջրով կը հեղեղեմ երկիրը՝ ոչնչացնելու համար երկնքի տակ գտնուող ամէն մի շնչաւոր էակ. եւ այն ամէնը, ինչ կայ երկրի վրայ, կոչնչանայ։ Ես իմ ուխտը կը հաստատեմ քեզ հետ, եւ տապան կը մտնես դու, քեզ հետ նաեւ՝ քո որդիները, քո կինը եւ քո որդիների կանայք։ Բոլոր կենդանիներից, բոլոր գազաններից ու բոլոր էակներից երկու-երկու կը մտցնես տապան, որ նրանք կերակրուեն քեզ հետ։ Թող դրանք արու եւ էգ լինեն։ Ամէն տեսակ թռչուններից, ամէն տեսակ կենդանիներից, երկրի ամէն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու, արու եւ էգ, թող մտնեն քեզ հետ, որ կերակրուեն քեզ հետ։ Եւ դու կը վերցնես բոլոր այն ուտելիքներից, որոնցով պիտի սնուէք։ Դրանք կը կուտակես քեզ մօտ, որպէսզի քեզ ու նրանց համար կերակուր լինեն»։
Եւ Նոյն արեց այն ամէնը, ինչ պատուիրեց նրան Տէր Աստուած։ Նա այդպէս էլ արեց:(Ծն 6:19-22):
Պաուլո Ուչելլո. Նոյան տապանի շինարարությունը
Գվիդո Ռենի. Նոյան տապանի շինարարությունը
Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղաւ երկրի վրայ։ Ջրհեղեղի պատճառով Նոյի հետ տապան մտան նրա որդիները, նրա կինն ու նրա որդիների կանայք։ Անպիղծ թռչուններից ու պիղծ թռչուններից, երկրի վրայ սողացող բոլոր սողուններից երկու-երկու՝ արու եւ էգ, Նոյի հետ մտան տապան, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած։ Եօթը օր յետոյ երկրի վրայ ջրհեղեղ եղաւ։ Նոյի կեանքի վեցհարիւրերորդ տարում, երկրորդ ամսի քսանեօթին ժայթքեցին ստորգետնեայ բազում աղբիւրներ, բացուեցին երկնքի ջրվէժները։ Երկրի վրայ անձրեւ թափուեց քառասուն օր ու քառասուն գիշեր։ (Ծն 7:1-12)         
Նոյը տապան է թողնում կենդանիներին ու թռչուններին. Սբ. Մարկոյի տաճար. խճանկար. 11-րդ դար
Ջուրն այնքան սաստկացաւ երկրի վրայ, որ ծածկեց երկնքի տակ գտնուող բոլոր բարձրաբերձ լեռները։ Տասնհինգ կանգուն աւելի վեր բարձրացաւ ջուրը եւ ծածկեց բոլոր լեռները։ Մեռան երկրի վրայ շարժուող բոլոր կենդանի էակները՝ թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրայ սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։ Ցամաքի վրայ եղած ամէն բան, որ կենդանի շունչ ունէր իր ռունգերի մէջ, ոչնչացաւ։(Ծն 7:13-22)
Աստուած բնաջնջեց երկրի երեսին գտնուող ամէն մի էակ՝ մարդուց մինչեւ անասուն, սողուններից մինչեւ երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Կենդանի մնաց միայն Նոյը, նաեւ նրանք, որ նրա հետ տապանում էին։ Ջուրը հարիւր յիսուն օր ողողեց երկիրը։(Ծն 7:23,24)
Հովհաննես Այվազովսկի. Համաշխարհայի ջրհեղեղ
Նիկոլլա Պուսսեն. Համաշխարհայի ջրհեղեղ
Միքելանջելո Բուոնարոտտի. Համաշխարհայի ջրհեղեղ
Աստուած յիշեց Նոյին, նրա հետ տապանում գտնուող բոլոր գազաններին, բոլոր անասուններին ու բոլոր թռչուններին։ Աստուած հողմ բարձրացրեց երկրի վրայ, եւ անձրեւը դադարեց։ Փակուեցին ստորգետնեայ աղբիւրներն ու երկնքի սահանքները, դադարեց նաեւ երկնքից թափուող անձրեւը։ Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց։ Եօթներորդ ամսի քսանեօթին տապանը նստեց Արարատ լերան վրայ։ Ջուրը մինչեւ տասներորդ ամիսը քաշւում էր, նուազում։ Տասնմէկերորդ ամսի առաջին օրը երեւացին լեռների գագաթները։
Քառասուն օր յետոյ Նոյը բացեց իր կառուցած տապանի պատուհանը։ Նա արձակեց մի ագռաւ, որը գնաց, բայց չվերադարձաւ, մինչեւ որ ջուրը ցամաքէր երկրի վրայից։ Յետոյ նա արձակեց մի աղաւնի՝ տեսնելու, թէ ջրերը քաշուե՞լ են երկրի երեսից։ Աղաւնին իր ոտքը դնելու տեղ չգտնելով՝ վերադարձաւ նրա մօտ՝ տապան, որովհետեւ ջուրը դեռ ծածկել էր ողջ երկիրը։ Նոյը երկարեց ձեռքը, բռնեց նրան եւ բերեց իր մօտ՝ տապան։ Նա սպասեց եւս եօթը օր ու տապանից դարձեալ արձակեց աղաւնուն։
Նոյը աղավնի է բաց թողնում. հատված խճանկարից. Սան Մարկո. Վենետիկ. 13-րդ դար
Աղաւնին նրա մօտ վերադարձաւ երեկոյեան։ Նրա կտուցին ձիթենու մի շիւղ կար։ Նոյը դրանից հասկացաւ, որ ջրերը քաշուել են երկրի վրայից։(Ծն 8:1-11)
Նոյն սպասեց եւս եօթը օր ու նորից արձակեց աղաւնուն, որն այլեւս նրա մօտ չվերադարձաւ։ Նոյի կեանքի վեցհարիւրմէկերորդ տարում, առաջին ամսի առաջին օրը ջրերը քաշուեցին երկրի վրայից։ Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը եւ տեսաւ, որ ջուրը քաշուել է երկրի երեսից։ Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց։ Տէր Աստուած Նոյին ասաց. «Դո՛ւրս եկէք այդ տապանից դու, քո կինը, քո որդիները եւ քո որդիների կանայք, նաեւ քեզ հետ եղող բոլոր գազանները, բոլոր էակները՝ թռչուններից մինչեւ անասունները։ Դո՛ւրս հանիր քեզ հետ նաեւ երկրի վրայ սողացող բոլոր սողուններին, նրանք թող սողան երկրի վրայ։ Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք երկրի վրայ»։ 
Նոյը կենդանիներին ու թռչուններին բաց է թողնում տապանից. հատված խճանկարից. Սան Մարկո. Վենետիկ. 13-րդ դար
Դ. Գ. Մակսիմով. Նոյն ընտանիքով դուրս է գալիս տապանից
Հովհաննես Այվազովսկի. Նոյը իջնում է Արարատից
Դուրս ելան Նոյը, նրա հետ նաեւ իր կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք։ Երկրի բոլոր գազանները, բոլոր սողուններն ու բոլոր թռչունները՝ իրենց տեսակներով, դուրս ելան տապանից։ Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա առաւ բոլոր տեսակի անպիղծ անասուններից, բոլոր տեսակի անպիղծ թռչուններից եւ ողջակիզեց զոհասեղանի վրայ։(Ծն 8:12-20)
Լորենցո Հիբերտի. Նոյի զոհաբերությունը
Պուլո Ուչելլո. Նոյի զոհաբերությունը
Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց։ Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ։ Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։ Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը։ Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան։
Դ. Գ. Մակսիմով. Նոյը գինի է պատրաստում. Քամի մեղքը. խճանկար
Ջովաննի Բելլինի. Նոյի արբեցումը
Միքելանջելո Բուոնարոտտի. Նոյի արբեցումը
Կարլո Սարաչենի. Նոյի արբեցումը
Նոյի արբեցումը. հատված խճանկարից. Սան Մարկո. Վենետիկ
 Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»։ Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Տէր Աստուած՝ Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան։ Աստուած թող բարգաւաճեցնի Յաբէթին, նա թող բնակուի Սէմի տանը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»։
Ի. Ս. Քսենոֆոնտով. Նոյն անիծում է Քամին
Ջրհեղեղից յետոյ Նոյը ապրեց երեք հարիւր յիսուն տարի։ Նոյը ինը հարիւր յիսուն տարի ապրելուց յետոյ մեռաւ։(Ծն 9:29)

Դե եսիմ` Գ. Ն.

Комментариев нет:

Отправить комментарий