среда, 25 февраля 2015 г.

Երջանիկ զույգեր. Քերըն Թարլթոն

Այգիներում զբոսնող զույգեր, գրկախառնված սիրահարներ, գունավոր փողոցներհնարավոր է, որ հանդիպած լինեք նման նկարներիԴրանց հեղինակը Քերըն Թարլթոնն է: Նա ծնվել է Կալիֆոռնիայում: Ուսումն ավարտելուց հետո որոշել է աշխատանքներ ստեղծել հիմնականում մեկ ուղությամբ: Որպես լեյտմոտիվ ընտրել է երջանիկ զույգերի, որոնց համար եղանակը, ձյունն ու անձրևը նշանակություն չունեն: Նրանք սիրում են իրար ու միշտ միասին են` անկախ հանգամանքներից: Այս նկարչի աշխատանքները ինչ-որ տեղ նման են հայտնի գեղանկարիչ Լեոնիդ Աֆրեմովի ստեղծագործություններին, որոնց անդրադարձել ենք մեր նախորդ նյութերում: /http://deesim.blogspot.com/2014/09/blog-post_76.html/ Նմանությունը, թերևս, գունաշարի մեջ է: Երկու արվեստագետներն էլ ինքնատիպ են յուրովի: Քերընը արդեն 23 տարի է, ինչ ամուսնացած է: Նա երջանիկ է ու հենց դա էլ ցույց է տալիս իր աշխատանքներում: Դիտեք և կհամոզվեք.








Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

Комментариев нет:

Отправить комментарий