Ռեդի-մեյդ (անգլ.` ready made-պատրաստի արտադրանք)
տերմինն առաջին անգամ արվեստի բնագավառում կիրառել է նկարիչ Մարսել Դյուշանը`
իր աշխատանքները նկարագրելու համար:
Վերջիններս իրենցից ներկայացնում էին կենցաղում օգտագործվող հասարակ առարկաներ,
որոնք առանց որևիցե գեղարվեստական փոփոխության ցուցադրվում էին որպես արվեստի գործեր:
Ռեդի-մեյդը նոր հայացք էր դեպի առարկան ու առարկայականությունը:
Առարկան, որը դադարում է կատարել իր ուտիլիտար ֆունկցիաները և մտնում է արվեստի տարածք,
այսինքն դառնում է ոչ ուտիլիտար ուսումնասիրման օբյեկտ,
սկսում է իր մեջ կրել ավանդական արվեստին անծանոթ նոր գաղափարներ և տարբեր ասոցիացիաներ:
Ռեդի-մեյդերը արդյունաբերական ապրանքներ են կամ պատրաստի արտադրանք
(օրինակ, գովազդային պաստառները),
որոնց վրա դրված է իր անունը`
երբեմն դրանք ուղեկցվում են մակագրության մի քանի բառով,
կամ թեթևակի ռետուշացված են»:
Ընտրված առարկան այստեղ պարզապես մեկուսացված է,
նշված է,
շրջապատից հեռացված է ու բերված այլ միջավայր:1
Մարսել Դյուշան.
Հեծանիվի անիվ |
Առաջին ռեդի-մեյդերը Դյուշանը ցուցադրում է Նյու Յորքում
1913թ.: Առավել սկանդալային են դառնում նրա
«Հեծանիվի անիվ»
(1913), «Չորանոց շշերի համար»
(1914) և «Շատրվան»
(1917) աշխատանքները: Վերջինս իրենից ներկայացնում է հասարակ միզարան:
Անկախ նկարիչների ցուցահանդեսում ներկայացնելու համար ստեղծված աշխատանքը ցուցահանդեսից առաջ արգելեցին ներկայացնել հանրության դատին:
Այն հասցրեց լուսանկարել միայն Ալֆրեդ Ստիգլիցը:
Շատրվանի համար որպես ֆոն ընտրված է Հարթլի Մարսդենի
«Պատերազմներ»կտավը:
Ստիգլիցի արած լուսանկարը հրապարակվեց
The Blind Man ամսագրում, իսկ շատրվանի օրիգինալ տարբերակը այլևս ոչ ոք չտեսավ:
Այժմ աշխարհի տարբեր թանգարաններում ցուցադրվում են դրա կրկնօրինակները:
1917թ. իր աշխատանքը պաշտպանելով Դյուշանն ասաց`
«Նախօրեին խանութից գնված և
«R. Mutt» («ապուշ») կեղծանվան տակ ցուցադրված հասարակ միզարան»:
Նրա կարծիքով գեղարվեստական գործը ի հայտ է գալիս դիտողի հայացքի շնորհիվ:
Այսինքն, հասարակությունն է որոշում արվեստի գործ է ներկայացված նմուշը,
թե ոչ:
Շատերն իհարկե այն համարեցին անմտություն,
ոմանք էլ դարձրեցին
20-րդ դարի արվեստի կարևորագույն ստեղծագործություններից մեկը:
Դյուշանը առարկա չստեղծեց,
այլ դրա համար նոր միտք...
Եվ ինչպես ինքն էր ասում, կարևորը գաղափար ստեղծելն է, ոչ թե առարկա...Միզարանին նոր գաղափար տալով` նա այն դարձրեց արվեստի մոդել: Ռեդի-մեյդ ստեղծողի ֆունկցիան պատրաստի առարկան ոչ գեղարվեստական միջավայրից գեղարվեստական տարածք տեղափոխելն է, որի շնորհիվ վերջինս բացահայտվում է անսպասելի դիտանկյունից և ի հայտ են գալիս նրա` գեղարվեստական համատեքստից դուրս հատկությունները:3 Այս կերպ արդյունաբերական ապրանքը կամ պատրաստի արտադրանքը դառնում է արվեստի ավտոնոմ նմուշ: Սակայն, արժեզրկվու՞մ է արդյոք արվեստ կոչվածը, երբ Դյուշանը արվեստից դուրս գտնվող մի առարկա ներմուծում է արվեստի դաշտ` այն օգտագործելով որպես արվեստի մոդել, ոչ ոք չի կարող ասել: Եվ սա էլ ավանդական արվեստի ու ժամանակակից արվեստի շուրջ պատկերացումներում իր նշանակլի դերն ունեցող հարցերից մեկն է:
Եվ ինչպես ինքն էր ասում, կարևորը գաղափար ստեղծելն է, ոչ թե առարկա...Միզարանին նոր գաղափար տալով` նա այն դարձրեց արվեստի մոդել: Ռեդի-մեյդ ստեղծողի ֆունկցիան պատրաստի առարկան ոչ գեղարվեստական միջավայրից գեղարվեստական տարածք տեղափոխելն է, որի շնորհիվ վերջինս բացահայտվում է անսպասելի դիտանկյունից և ի հայտ են գալիս նրա` գեղարվեստական համատեքստից դուրս հատկությունները:3 Այս կերպ արդյունաբերական ապրանքը կամ պատրաստի արտադրանքը դառնում է արվեստի ավտոնոմ նմուշ: Սակայն, արժեզրկվու՞մ է արդյոք արվեստ կոչվածը, երբ Դյուշանը արվեստից դուրս գտնվող մի առարկա ներմուծում է արվեստի դաշտ` այն օգտագործելով որպես արվեստի մոդել, ոչ ոք չի կարող ասել: Եվ սա էլ ավանդական արվեստի ու ժամանակակից արվեստի շուրջ պատկերացումներում իր նշանակլի դերն ունեցող հարցերից մեկն է:
Մարսել Դյուշան.
Շատրվան. 1913թ. |
Իր ռեդի-մեյդերով
(գիտակցաբար կամ ոչ)
Դյուշանը հասնում է մի շարք նպատակների:
Որպես դադաիստ`
նա արվեստը հասրեց իր տրամաբանական ավարտին կամ բացարձակ աբսուրդի:
Ոչ մի գեղարվեստական կրկնօրինակ չի կարող առարկան պատկերել այնքան լավ,
որքան այն իրականում կա:
Այդ իսկ պատճառով ավելի լավ է ցուցադրել հենց առարկան,
քան փորձել նկարել այն:
Այսինքն ցուցադրության դնել ոչ թե պատկերը,
որն արտացոլում է առարկան,
այլ առարկան,
որն ավելի պատկերավոր է,
քան պատկերը ինքը:
Սրանով վերջնականապես քանդվում է արվեստի և իրականության միջև եղած սահմանը:
Ավանդական դասական արվեստի բոլոր գեղագիտական սկզբունքները ռեդի-մեյդում ընկալվում են ոչ թե նրա համար,
որ ունեն լավ հատկանիշներ,
նշանակալի էսթետիկ ֆորմա կամ մեկ այլ բնութագրիչ,
այլ պարզապես որ էսթետիկական կանոնները հարաբերական են ու պայմանական:
Առարկայի «գեղարվեստականությունն»
այժմ կախված էր ոչ թե առարկայից,
այլ «խաղի կանոններից»,
հենց նկարչից,
ինչպես Դյուշանի դեպքում էր,
արվեստի քննադատներից կամ արվեստի շուկայի ղեկավարներից:
Սալվադոր Դալի.
Հեռախոս |
Միշել Լեյրիսն իր
«Մարսել Դյուշանի զբաղմունքներն ու արհեստները»
հոդվածում բավականին պատկերավոր տալիս է Դյուշանի մի քանի ռեդի-մեյդերի հակիրճ նկարագրությունն ու վերլուծությունը:
Ամերիկյան գովազդային աֆիշը
(որին Դյուշանը հավելել էր Ապոլիների թեթեւակի աղճատված անունը,
ներքևում, առանց որեւէ տրամաբանական կապի՝ մի քանի խոսք,
և նկարում պատկերված հայելու ձախ մասում`
գանգուրներ), վճարողի ձեռքով պատրաստած եւ արվեստը պաշտող ատամնաբույժին փոխանցած չեկը եւ նրա ծառայությունների վարձատրումը
(մի տեսակ
«սիլլոգիստական թակարդ»,
չեկը կեղծած է,
բայց դրա հետ մեկտեղ՝ իսկական է,
քանզի նրան գին է հաղորդում այն նկարած ձեռքը`
հեգնական միջոց ցույց տալու համար,
որ արվեստի շուկայական արժեքն այսօր մեծ մասամբ ստորագրության խնդիր է),
կամ վերցնենք բառարանային արտահայտությունները,
որոնք Դյուշանը տառացիորեն իրականացրել է`
երկրաչափության դասագիրքը,
որ կախված է չորս թելերից,
եւ իրենից ներկայացնում է մարմնավորված «ստերեոմետրիան»,
կամ Միացյալ Նահանգներում
«Փարիզի օդը»
վերնագրով ցուցադրված օբյեկտը`
ապակե սրվակ,
որը մինչև ուղարկելը Փարիզի օդով է լցվել (խաղ, որտեղ ողջ պատկերվածը բացարձակապես իրական է,
կեղծիք, որը կառուցված է ամենափոքր իսկ կեղծիքի բացակայության վրա),
կամ աշխատանքների կիսահումքերով եւ պատճեններով լցված
«արկղ-ճամպրուկը»,
որը ցուցադրվել էր որպես ինքնուրույն ստեղծագործություն,
կամ ԱՄՆ-ի քարտեզը,
որը հմուտ մոնտաժով վերածվել է Ջորջ Վաշինգտոնի դիմանկարին,
աստղաշերտավոր դրոշ եւ,
միաժամանակ, հիգիենիկ անձեռոցիկ:2
Ռոբերտ Ռաուշենբերգ.
Ծառս եղած հեծանիվներ |
1919թ.
Դյուշանը անդրադառնում է հայտնի արվեստի գործերին`
դրանք ևս դարձնելով ռեդի-մեյդ:
Մեծ ճանաչում ունեցող Մոնա Լիզայի կտավի վրա բեղեր ավելացնելով`
նա դա ցուցադրում է որպես արվեստի նոր ստեղծագործություն`
հետևյալ մակագրությամբ`
"Elle a chaud au cul":
Մարսել Դյուշան.
Մոնա Լիզա |
Ռեդի-մեյդը ազդարարում է արվեստի մեջ ռադիկալ հեղաշրջման սկիզբը:
Հենց նրանից է սկսվում մշակույթի և պոստ-մշակույթի հստակ նշանակված սահմանը:
Պատահաբար չեն ռեդի-մեյդ մտնում արվեստի գրեթե բոլոր ձևերը`
ինստալյացիան, փերֆորմանսը,
հեփենինգը, էնվայրոնմենթը,
ասամբլյաժը, օբյեկտները,
ակցիաները և այլն:
Էնդի Ուորհոլ.
Բրիլոյի արկղը |
Դյուշանի նորարարությունները հեղաշրջում են կուբիստների`
առարկայի մասին ունեցած պատկերացումները և հենակետ են դառնում արվեստի նոր ուղու,
արվեստի նորովի առաջընթացի համար:
Ռեդի-մեյդը,
սակայն, հետևորդների մեծ բանակ չունի:
Քիչ թվով աշխատանքներ այս ոճում արել է Դալին,
Ուորհոլի արած մի քանի աշխատանքները ևս ռեդի-մեյդեր կարող ենք համարել
/Բրիլոյի արկղը/:
Համեմատաբար տարածված են Խուան Միրոյի քանդակային ռեդի-մեյդերը և Զիգմար Պոլկեի աշխատանքները:
1. Мишель Лейрис- Промысли и ремесла Марселя Дюшана, Изд-во Ивана Лимбаха, 2005., հայերեն աղբյուր` http://archive.168.am/am/articles/14402:
2. В. А. Крючкова - “Социология искусства и модернизм”, 1979, Издательство “Изобразительное искусство.
3. Мишель Лейрис- Промыслы и ремесла Марселя Дюшана, Изд-во Ивана Лимбаха, 2005., հայերեն աղբյուր` http://archive.168.am/am/articles/14402:
1. Мишель Лейрис- Промысли и ремесла Марселя Дюшана, Изд-во Ивана Лимбаха, 2005., հայերեն աղբյուր` http://archive.168.am/am/articles/14402:
2. В. А. Крючкова - “Социология искусства и модернизм”, 1979, Издательство “Изобразительное искусство.
3. Мишель Лейрис- Промыслы и ремесла Марселя Дюшана, Изд-во Ивана Лимбаха, 2005., հայերեն աղբյուր` http://archive.168.am/am/articles/14402:
Դե եսիմ`
Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий