Վաշինգտոնի թանգարաններից մեկում բացվել է ժամանակակից
արվեստի հերթական ցուցադրությունը: Հեղինակ արվեստագետը տաղանդավոր նկարչուհի Չիհարու
Շիոտան է, իսկ աշխատանքները ոչ այլ ինչ են, քան հասարակ, ամենօրյա կոշիկներ… Հարյուրավոր
անզույգ կոշիկներ` միմյանց կապված կարմիր թելով…
Կյանքի ուղու կարմիր թելեր... այսպես կարելի է անվանել երիտասարդ նկարչուհու նոր ինստալացիան:
Ինստալիացիայի իմաստը հետևյալն է` ամեն մի կոշիկ իր
վրա կրում է այս կամ այն իրադարձության հետքը, որը կատարվել է ինչ-որ մեկի կյանքի ընթացքում:
Այս կերպ հեղինակը կոշիկները դարձնում է մարդու հիշողության բնութագրիչ, կամ ինչու
չէ, հենց հիշողություն…
Այս նկարչուհու ինստալացիան իրոք մտածելու տեղիք է տալիս: Հեղինակը
ինստալացիան ստեղծելու համար համացանցով տարբեր մարդկանց է դիմել, ովքեր կցանկանան
իրենց դեն նետած կոշիկները տրամադրել նկարչուհուն: Նա, որպես նախապայման, խնդրել
է, որ կոշիկները նոր չլինեն, այլ անպայման օգտագործված:
Շատեր արձագանքեցին նկարչուհու հայտարարությանը,և կարճ ժամանակ անց հավաքցվեց 2000
զույգ կոշիկ: Դրանցից ամեն մեկի կողքին կա երկտող, որը գրել է հենց կոշիկի տերը: Դրանում
խոսվում է այն մասին, թե ինչու է այդ կոշիկը թանկ տիրոջ համար: Հիշողություն….
Ոմանք պատմում եմ, որ այդ
կոշիկները իրենց են փոխանցել ծնողները, մյուսների համար դրանք հիշողություններ են իրենց
երեխաներից,մի քանիսի համար թանկ նվերներ են և այլն:
Իսկ թելերը,որոնք ձգվում են բոլոր
կոշիկներից, խորհրդանշում են այն կապը, որը կա
մարդկանց միջև, ինչքան էլ որ նրանք տարբեր լինեն…
Ցուցադրությունը կտևի մինչև 2015 թվականի հունիսի 7-ը:
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий