воскресенье, 30 ноября 2014 г.

Ջեֆ Կունսի ցուցահանդեսը Ամերիկյան արվեստի Whitney թանգարանում



Օրերս Whitney Museum of American Art թանգարանը <<Կունսի նորարարությունը>> խորագրի տակ ցուցադրում էր Ջեֆ Կունսի աշխատանքները, որոնք այնքան շատ էին, որ զբաղեցնում էին թանգարանի  բոլոր 4 հարկերը միասին:
Այս արվեստագետը  վերջին տասնամյակների ամերիկացի նշանավոր նկարիչներից մեկն է: Նա ծնվել է Փենսիլվանիայում 1955 թվականին` նկարչի ընտանիքում: Այժմ, նա  ապրում և ստեղծագործում է Նյու-Յորքում:
Ջեֆ Կունսը, հիրավի, համարվում է ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Ոմանք ընդունում են նրան որպես նորարարի, ոմանք` որպես մի խենթ մարդու, ով փորձում է իր պատկերացումներն արտահայտել արվեստի մի շարք ժանրերում: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել մի մարդու, ով կընդունի Կունսի արվեստը սովորական կերպով:  Հենց նա փնտրեց և գտավ դիտորդին դիմելու նոր մեթոդներ: Կունսն այն արվեստագետն է, ով նորովի ներկայացրեց ռեդի-մեյդը:
Whitney Museum of American Art-ում ցուցադրված նրա աշխատանքները  ստեղծվել են 1978 թվականից սկսած, մինչև մեր օրերը: Դրանք իրենցից ներկայացնում են 150 արտ-օբյեկտներ` քանդակներ, ինստալիացիաներ և այլն: ԱՄՆ-ում ցուցադրվելուց հետո Կունսի ստեղծագործությունները կտեղափոխվեն Փարիզի ժամանակակից արվեստների թանգարան, հետո Սոլոմոն Գուգենհայմի թանգարան` Բիլբաո:


 Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий