Ազգությամբ թուրք նկարչուհի Մեսութ Քուլը կտավի կամ թղթի փախարեն նախընտրում է նկարել դդմի սերմերի վրա:
Նա այդ փոքրիկ սերմերի վրա նկարում է մի ամբողջ բնանկար` չմոռանալով կոմպոզիցիայի, գունային կոլորիտի մասին:
<<Ես միկրո արվեստի հետ ծանոթացել եմ մի քանի տարի առաջ: Մի նկարիչ բացատրեց ինձ նկարչության մեջ քեզնից ինչ-որ բան դնելու կարևորության մասին: Ես սկսեցի մտածել, թե այդ ինչը կարող է լինել իմ դեպքում, և հասկացա, որ մեծ կտավի վրա նկար նկարել կարող են շատերը, իսկ աշխատել փոքրիկ դդմի կորիզների վրա `ոչ բոլորը>>,- ասում է աղջիկը:
Այժմ Քուլը նկարում է արևածաղիկների հատիկների վրա, պոպոկի միջուկների, թիթեռների թևիկների, կարտոֆիլի չիփսերի և այլ փոքր մակերեսների վրա: Զարմանալի է, բայց նկարչուհին չի օգտագործում խոշորացույց, ապավինելով միայն իր տեսողությանը: Բոլոր աշխատանքները նա ստեղծում է բարակ վրձինով և սովորական ներկերով:. Ահա նրա աշխատանքներից մի քանիսը.
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий