понедельник, 3 ноября 2014 г.

Ջոզեֆ Կոշուտ /ծնվ. 1945թ./





Հայտնի կոնցեպտուալիզմ Ջոզեֆ Կոշուտը ծնվել է 1945 թվականի հունվարի 31-ին Տոլլեդոյում: Նա հաճախել է Տոլլեդոյի Դիզայնի թանգարան-դպրոցը, իսկ 1955-1962 թվականներին սովորել է բելգիացի գեղանկարիչ Լին Բլում Դրափերի մոտ: 1963-ին Կոշուտը ընդունվել է Քլիվլենդի գեղարվեստի ակադեմիան: Հաջորդ տարին նա անցկացնում է Փարիզում, ճամփորդում Եվրոպայով, Ասիայով, Աֆրիկայով: Ջոզեֆ Կոշուտը շարժվելով իր ավագ ընկերոջ` դադաիստ և սյուրռեալիստ Մարսել Դյուշանի ճանապարհով` դառնում է կոնցեպտուալ արվեստի հիմնադիրներից մեկը: Կոնցեպտուալիզմը պոստմոդեռնիզմի ուղղություններից մեկն է, որտեղ կոնցեպտը` ստեղծագործության գաղափարը, ավելի կարևոր և առաջնային է, քան աշքատանքի ֆորման: Կոնցեպտուալիզմում առաջնայինը աշխատանքի գաղափարի փոխանցումն է դիտորդին: Կոնցեպտուալ օբյեկտներ կարող է լինել ցանկացած առարկա,դրանք կարողեն ներկայացվել բառերի,սևագրությունների,տէստերի, սխեմաների,գծագրերի լուսանկարների,հոլովակների, ձայնագրությունների միջոցով: Կոնցեպտուալ արվեստը պահանջում է ոչ թե էմոցիոնալ ըմբռնում, այլ ինտելեկտուալ:

Titled (Art as Idea as Idea) [present, four etymologolical parts], 1968

Եվ պատահական չէ, որ Կոշուտը ասում էր` «արվեստը մտքի ուժն է, այլ ոչ թե նյութի…»: Այսինքն, ըստ նրա, կարևոր չէր այն նյութը, որով ստեղծվել է տվյալ արվետի գործը, այլ կարևոր է դրա գաղափարը, որ շատ հաճախ կարող էր անմենաանմիջական ձևով կապված լինել հենց նյութի հետ` կրելով դրա անունը կամ նկարագրելով տվյալ նյութը (ապակի, թուղթ կամ կենցաղային ցանկած առարկա, ինչը բնորոշ էր Կոշուտի արվեստին): Սրա վառ դրսևորումներից մեկն է իրար կողք շարված չորս ապակե, քառակուսի տուփերի օրինակը: Դրանցից ամեն մեկի վրա գրված է` տուփ, քառակուսի, դատարկ, մաքուր ապակի: Այս չորս բառերն էլ նույն ապակե տուփի բնութագրիչներն են:
Դեռևս ուսանողական տարիներին Կոշուտը ստեղծում է իր ամենահայտնի աշխատանքը` «Երեք ու մեկ աթոռ»-ը, որով էլ մուտք է գործում կոնցեպտուալիզմի աշխարհ: Նկարում աթոռն է, դրա բառահոդվածը, լուսանկարը և գաղափարը: Այստեղ աթոռ գաղափարի գոյության երեք ձևերն են: Կենտրոնում հենց առարկան է` իրական աթոռը, որի մի կողմում բառահոդվածն է` աթոռի նկարագրությունն ու նշանակությունը, իսկ մյուս կողմում` նույն աթոռի լուսանկարը` որպես դրա գոյության փաստացի ապացույց:

One and Three Chairs, 1965

Կոշուտի ստեղծագործական գործունեության վրա 1965-1974 թվականներին մեծ ազդեցություն է ունեցել Լյուդվիգ Վինտգեյնշտեյնի փիլիսոփայությունըզ: Այդ տարիներին նրա կարգախոսը հետևյալն էր` լեզուն ունի իմաստ միայն ինքն իր հետ հարաբերակցության դեպքում: Հենց այս մտքին համապատխան էլ ստեղծվել է նրա One and Eight - A Description աշխատանքը, որտեղ նեոնով գրված 8 բառերը վերաբերվում էին միայն աշխատանքի մեջ ներառված երևույթներին ` Neon Electrical Light English Glass Letters Red Eight: Այս գործից հետո Կուշուտը սկսեց ներկայանալ նեոնով արված աշխատանքներով: Նեոնային լույսերով նա ստեղծում էր բառեր, որոնք բոլորը ներկայացնում են մեկ օբյեկտ և հենց այդ օբյեկտի մի մասն են կազմում:

Self-defined Subject [violet], 1966

1967 թվականին Կոշուտը Նյու-Յորքում հիմնադրում է Museum of Normal Art-ը, որտեղ էլ տեղի է ունենում նրա առաջին անհատական ցուցահանդեսը:
Նույն թվականին տեղի է ունենում, Կոշուտի ցուցահանդեսը Լեո Կաստելլի ցուցասրահում: Նույն տարում Կոշուտը դառնում է ամերիկական Art and Language ամսագրի խմբագիրը և մասնակցում When Attitude Becomes Form: Works-Concepts-Processes-Situations ցուցահանդեսին, որը տեղի էր ունենում Լոնդոնի ժամանակակից արվեստների թանգարանում:
1971-1972 թվականներին Կոշուտն ուսումնասիրում է անթրոպոլոգիա և փիլիսոփայություն Նյու-Յորքի New School for Social Research-ում:


Informationroom (Special Investigation), 1970

1970-1974 թվականների անհատական ցուցահանդեսների ժամանակ նա ստեղծում է մի հասարակական դաշտի արվեստի գործ (environment. այսպիսի աշխատանքների իմաստը հասարակության և արվեստի ստեղծագործության մեջ անմիջական շփում հաստատելն է), որտեղ դասարան է. նստարանների մոտ նստած են մասնակիցները՝ առջևում կարդալու համար նախատեսված թերթեր, իսկ տեքստերն ու երկխոսությունները փակցված են պատերին: Այսինքն դասարանով շրջելով և պատերին փակցված նյութերը կարդալով` մարդիկ շփվում են դրանց հետ,գործածության մեջ դնելով և նոր իմաստ հաղորդելով դրանց:
1981 թվականից նա սկսում է օգտագործել Զիգմունդ Ֆրեյդի տեսակետները այնպիսի նախագծերում ինչպիսիք են` Cathexis, որտեղ միացնում էր տեքստը և հայտնի գեղանկարիչների աշխատանքները:


One and Three Lamps, 1965

Իր «Արվեստը փիլիսոփայությունից հետո» հայտնի էսսեում Կոշուտը պնդում էր, որ ավանդական գեղանկարչական ոճը արդեն ավարտվել է, փոխարենը նա առաջարկում էր նոր միջոցներ, որոնք նորովի կներկայացնեն արվեստի գործերի դերն ու նշանակությունը: «Լինել նկարիչ այսօր». Այս էր պնդում Կոշուտը: Նրա արվեստում կերպարներին ու օբյեկտներին փոխարինեցին բառերը: Այս անցումը հատկապես նկատելի է First Investigations աշխատանքում, որն իր մեջ պարունակում էրջուր”, “նշանակություն” “իմաստբառերը
Կոշուտը ձգտում էր ցույց տալ, որ արվեստը ոչ թե օբյեկտում է, այլ դրա իմաստում: Հեղինակը լեզուն օգտագործեց պատկերման միջոցների փոխարեն: Նա տալիս է բառային բնորոշումներ առօրյա կենցաղային առարկաներին, ինչպես օրինակ` աթոռը, մուրճը, տվյալ առարկաների կողքին ցուցադրելով նաև դրանց բառացի բնորոշումն ու լուսանկարները:
«Երեք ու մեկ հայելի» աշխատանքում ներկայացված է հայելին, հայելու չափերին համապատսխան լուսանկար` նույն հայելին պատկերող, և «հայելի» բառը` օբյեկտի և լուսանկարի չափին համապատասխանեցրած:


Three and one mirrors, 1965

Շատ հաճախ իր աշխատանքներին Կոշուտը տալիս էր հետևյալ բացատրությունը` «Ես զգացի, ես գտա մի մեթոդ, որ ստեղծեմ արվեստ՝ առանց կառուցվածքային տարրերի. մտքի բացատրություն և արտահայտում, այլ ոչ թե ֆորմայիֆորմաները ընդամենը մտքին են ծառայում…»:

Function, 1970

Քոշուտն այժմ ապրում է Նյու Յորքում: Մինչև օրս էլ նա ներկայանում է հանրությանը իր նոր կոնցեպտուալ ստեղծագործություններով: 21-րդ դարասկզբից նա ցուցահանդեսներ է ունեցել Մադրիդում, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մյունխենում, Բոստոնում, Միլանում և շատ այլ երկրներում:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը

Комментариев нет:

Отправить комментарий