Բեյկեր Սթրիթի շքեղ կառույցներից մեկում տեղակայված Մոմե
ֆիգուրների լոնդոնյան թանգարանն այցելուների առջև իր դռներն է բացում ուղիղ ժամը 10-ին:
Տյուսոյի թանգարանը Լոնդոնում |
Թանգարանի
շենքը կառուցվել է 1941թ. այն բանից հետո, երբ գերմանական
զորքերը ավերակների վերածեցին նախկին մոմե ֆիգուրների թանգարանը:
Մոմե
ֆիգուրների պատկերասրահում ներկայացված են ակնառու պատմական հերոսներ: Նապոլեոն I-ի համար
նախատեսված է երկու ամբողջական սրահ, որտեղ ցուցադրված են Նապոլեոնին պատկանող շատ
իրեր: Մասնավորապես ներկայացված է Նապոլեոնի սայլակը, որը անգլիացիների կողմից գրավվել
էր Ուաթեռլոյի ճակատամարտում:
Յուրաքանչյուր
տարի թանգարան են այցելում մոտ 2 միլիոն մարդ: Յուրաքանչյուր այցելուի համար ակնհայտ
է, որ թանգարանում առաջին հերթին ուշադրության են արժանի անգլիական հասարակության հետաքրքությունները:
Նախապատվությունը տրվում է անգլիական արքայական ընտանիքների անդամների մոմե ֆիգուրների
տեղադրմանը` Հենրիխ VIII մինչև այսօր: Կա մեկ անկյուն, որը ամբողջապես նվիրված է ծովակալ
Նելսոնին: Ինչպես նաև սրահներում ներկայացված են շատ անգլիական ռոք երգիչներ:
Դալիի մոմե արձանը Ամստերդամի Մադամ Տյուսոյի թանգարանում |
Մոմե
ֆիգուրների հետ աշխատանքը տքնաջան և բարդ աշխատանք է: Այն թեկնածուն, ով ցանկանում
է այդ գործով զբաղվել, շատ ջանք ու եռանդ պետք է ներդնի: Դռևս 200 տարի առաջ, երբ ձևավորվում էր մոմե քանդակագործությունը,
դրանց ստեղծման գործընթացը ոչ միայն դժվար էր, այլ նաև` տհաճ: Շվեյցարիացի պիոներ Ֆիլիպ
Կուռտիուսը առաջին անգամ հում կավից դիմակներ ստեղծեց: Եվ մի անգամ Կուռտիուսի մոտ
եկավ մի աշակերտուհի` նրա հեռավոր բարեկամներից մեկը, ով ուներ տեսողական փայլուն հիշողություն,
արագ նկարելու ձիրք, մոդելի բնութագրիչներ, ինչպես նաև համեստ բնավորություն: Ահա և
նա էր ապագա մադամ Թյուսոն:
Հիտլերի արձանը Բեռլինի թանգարանում |
Մարի
Գրոսհոլցը ծնվել է 1761թ. Ստրասբուրգում: Կուռտիուսների ընտանիքում սկզբնականում նա
հայնտվել էր որպես դեղատան աշխատակից: Այնուհետև դեղատան տերը որոշեց փակել դեղատունն
ու զբաղվել մոմե ֆիգուրների կերտմամբ և այդ ժամանակ էլ պարզվեց, որ Մարին շնորհալի
քանդակագործ էր:
Այնուհետև
դեղատան ծեր տերը Մարիի հետ տեղափոխվեց Փարիզ, որտեղ նրան որդեգրեց, այնուհետև` պաշտոնապես
ամուսնացավ` նրան փոխանցելու իր հայտնի ազգանունն ու հարստությունը:
1780թ.
Մարիին նկատում է թագուհի Մարիա Անտուանետան և նրան վերցնում` որպես պալատական նկարչուհի
և Վերսալում նկարչության ուսուցչուհի:
Այնուհետև
ծեր դեղատան տիրոջ` Կուռտիուսի մահից հետո, Մարին ամուսնանում է 33 տարեկան Տյուսո
ազգանունով մի փարիզեցու հետ: Եվ 1802թ. տեղափոխվում Անգլիա: Անգլիայում իր կոլեկցիոն աշխատանքների հետ
Մարին տեղափոխվում է մի քաղաքից մյուս քաղաք, և վերջնականապես հիմնվում Լոնդոնում` Բեյկեր Սթրիթում: Եվ Բեյկեր Սթրիթի իր
փոքրիկ սենյակը քայլ առ քայլ վերափոխվում է մեծ ու շքեղ թանգարանի, և Տյուսոն իր փառքի
մեջ մահանում է 90 տարեկան հասակում:
Արձաններ պատրաստելու ընթացքը |
Նրա
գործը շարունակում են կատարել իր զավակներն ու թոռները, սակայն թանգարանը գնվում է մի հարուստ կազմակերպության
կողմից, որը մինչև այսօր պահպանում է Թյուսոյի ավանդույթները: Թանգարանում միակ ֆիգուրը,
որը պահպանվում է ապակու մեջ` Վոլտերի արձանն է, որը ստեղծվել է 1778թ. Թյուսոյի կողմից:
Հայտնիները Տյուսոյի իրենց կրկնօրինակ-արձանների հետ
Նյութը պատրաստեց Գալյա Հովհաննիսյանը