среда, 10 июля 2013 г.

Տեոտիուականի Արևի տաճարը



Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից փոքր-ինչ հյուսիս գտնվում է Տեոտիուականյան քաղաքակրթության համանուն հնագույն քաղաքը: Տեոտիուականյան քաղաքակրթությունը համարվում է հնդկացիական առաջին քաղաքակրթությունը Մեքսիկայում

Քաղաքը վերևի ռակուրսից
 Մինչև օրս ստույգ հայտնի չէ,թե որ ազգության պատկանող մարդիկ են ստեղծել այն 2-3րդ դարերում,ենթադրաբար նրանք եղել են հնդկական նախուա ցեղից: Նրանք պաշտել են անձրևի աստծուն՝ Տլալոկին և որպես սուրբ կենդանի պաշտել են ընձառյուծին: Կենտրոնական Մեքսիկայում նրանք հիմնդարում են ժամանակաշրջանի ամենազորեղ քաղաքներից մեկը,նախուա լեզվից եթե թարգմանենք, <<Տեոտիուական>> անվանումը կլինի <<Աստվածների կերպարանափոխության վայր>>:  


Երբ ացտեկները եկան մեքսիկական հարթավայր, Տեոտիուականը արդեն գոյություն չուներ, քաղաքի տեղում բացի հուշարձաններից և աստիճանաձև ստուպաներ հիշեցնող բուրգերից ոչինչ չէր մնացել: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Տեոտիուականի բնակչությունը հասնում էր 200.000-ի և ըստ վարկածների` հենց այս շրջանում էլ կառուցվել է արևի տաճար-բուրգը, որը աշխարհի բուրգերի մեջ իր բարձրությամբ երրորդն է: Արևի տաճարը հսկայական քարերի, ձևի ու տարածության ճիշտ լուծումների համադրություն է: Այն համարվում է համաշխարհային ճարտարապետական ժառանգության այցեքարտ: Տեոտիուականը դարձել է Մեքսիկայի այցետոմսը, նրա պատկերի վերարտադրումը կարող ենք տեսնել գրեթե բոլոր մեքսիկական մետաղադրամների, և թղթադրամների վրա: Ըստ պատմաբանների` Արևի տաճարը կառուցվել է մոտ 20 տարում և նրա կառուցմանը մասնակել է ավելի քան 20.000 մարդ


1970-ականներին հնէաբանները բուրգի մոտ հայտնաբերել են գերեզմաններ, որոնք խցերի տեսքով էին, իսկ բուրգի ներսում հայտնաբերվել է քարանձավ, որտեղ և գտնվել է թունել: Տաճարի հատակագիծը իրենից ներկայացնում է ուղղանկյուն, ներկայիս դրությամբ տաճարի բարձրությունը 63մ է, իսկ ավելի վաղ շրջանում եղել է 75մ.: Հնդկական տաճարների ճարտարապետական ավանդույթների համաձայն` բուրգերը ավարտվում էին հրապարակներով, այստեղ էլ հենց գտնվել են գլխավոր աստվածությունների՝ մասնավորապես արևի աստծո զոհարանը: Բուրգը պսակված է եղել արձան-մոնոլիտով զարդարված ոսկե սկավառակով,որը արևի տակ կուրացնող փայլ է ունեցել


 Պեղումների ժամանակ շատ բան նաև քանդվել է հենց հնէաբանների ձեռքով .նրանք Տեոտիուականը պեղել սկսել են 1884թ-ից: 7-րդ դարի առաջին կեսին Տեոտիուականը թալանվել է տոլտեկների կողմից, նրանց ապրած ժամանակաշրջանում Մեքսիկայի գլխավոր քաղաք եղել է Տոլլանը, ացտեկների շրջանում՝ Տենոչտիտլանը, իսկ Տեոտիուականը երկար ժամանակ լքված է եղելև միայն բուրգերն են մնացել որպես դարավոր վկաներ` ազդարարելու լուսնի և արևի ծնունդը հնագույն քաղաք Տեոտիուականում:

նյութը պատրաստեց Բելլա Ասլանյանը
ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս