четверг, 11 июля 2013 г.

Սալոմեի կերպարը արվեստում

17Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել,
18եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»։
19Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում,  20որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան։
21Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին։
22Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»։
23Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը։24Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը։25Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»։ 26Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել։
27Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը։ Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում 28ու նրա գլուխը սկուտեղով բերեց եւ տուեց աղջկան, եւ աղջիկը տարաւ տուեց իր մօրը։
                                                                                                                                      Մարկոս 6:18-28


Գուստավ Մորու-Սալոմեի պարը Հերովդեսի դիմաց
Կտակարանում սակայն Հերովդիայի դստեր անունը նշված չէ, բայց հայտնի է որ Հերովդիայի դստեր անունը Սալոմե է: Սա մեզ է հասել Հովսեփոս Փլավիոս պատմիչի «Հրեական հնախոսություն» աշխատաությունից: Սալոմեն Անտիպասի և Հերովդիայի խորթ դուստրն էր: Անտիպասի ծննդյան օրը Սալոմեն պարում է նրա համար, ու Անտիպասին այնքան է դուր գալիս պարը, որ նա խոստանում է Սալոմեին տալ այն ամենը, ինչ նա կցանկանա: Հովահննեսի գլուխը սկուտեղի վրա ուզում էր ոչ թե հենց աղջիկը, այլ Հերովդիան, քանզի երկու ավետրաններում էլ նշված է, որ մայրն է աղջկան այդպես «հրահանգում», քանզի ոխ էր պահել Հովհաննեսից , ու ուզում էր նրան սպանել:

Այս թեման մեծ արձագանք է գտել տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործողների մոտ:  Սալոմեին անդրադարձել են թե նկարիչները, որոնց գործերը ներկայացված են ստորև, թե գրողներն ու երաժիշտները: Օսկար Ուայլդը գրել է համանուն պիեսը, որի հիման վրա նույնիսկ ֆիլմ է նկարահանվել, իսկ Շտրաուսը գրել է օպերա:
Կառավաջո-Սալոմե

Վարդգես Սուրենյանց-Սալոմե
Բերնարդինո Լուինի-Սալոմե

Հակոբ Գյուրջյան-Սալոմե
Գուստավ Կլիմտ-Սալոմե
  Դե եսիմ` Գ.Ն.