Թերմերի շինարարությանը /հասարակական
լոգարաններ/ հնագույն
Հռոմում մեծ ուշադրության էին արժանացնում: Նույնիսկ
մշակվում էին հատուկ առաջարկներ,
ըստ որոնց կառուցվում էին այդ ճարտարապետական հիասքանչ և ինժեներական բարդ կառույցները: Իրենց հիմնական գծերով այս շինությունների տիպը ձևավորվել
է Հռոմում մ.թ.ա 2-րդ դարում, բայց ավելի շատ տարածում այն գտել է կայսրության շրջանում:
Հիմքը դրվել է կայսր Սեպտիմ Սևեռի
/206թ./ օրոք և ավարտվել
է 217թ-ին կայսր Կառակալայի օրոք:
Կայսերական բաղնիքի օրինակ |
Նա չար և դաժան կառավարիչ
էր, նաև վախկոտ ու կասկածամիտ: Մահից առաջ Կառակալայի
հայրը հանձնարարում
է իր որդիներին ապրել միասին և խաղաղ, հարստացնել
զինվորներին և չանհանգստանալ մնացածի մասին: Առաջին ուխտը խախտում է Կառակալան
է՝ նա սկսում է իր կառավարումը
սպանելով եղբորը: Երկրորդը նա կատարում է ճշգրտորեն: Նա ամեն կերպ փորձում էր բարելավել զինվորների
կյանքը: Նրանց մեծ աշխատավարձեր
էր նշանակում՝
հատկապես պայքարի ժամանակ, և առատորեն անվճար նվերներ էր բաշխում: Իսկ որպեսզի նվաճի քաղաքացիների համակրանքը,
Կառակալան կառուցում
է հիանալի թերմեր կառույցները:
Թերմերի կառուցման համար պահանջվում էր օգտագործել հռոմեկան
ռամիկների մեծ զանգվածներ, որը պահանջում էր և /հաց և տեսարան/:
Աղքատ հռոմեացիները իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում
էին ֆորումներում,
թերմերներում և ամֆիթատրոններում: Սա ստիպում է կայսրությանը կազմակերպել
տեսարաններ՝ հացի անհատույց բաշխումներով,
կառուցել հսկայական
թերմեր, որտեղ կկարողանային զվարճանալ
հռոմեացիները, որոնք չունեին սեփական վիլլա և լողավազաններ:
1700
տարի առաջ Հռոմում կար 800 ոչ մեծ և 5 հսկայական
/թագավորական/ բաղնիքներ:
Վերջիններս տեղավորում
էին միաժամանակ
մինչև 3000 մարդ:
Կառակալայի թերմերի ավերակները |
Հռոմով անցնում էին մի քանի հսկա կամարներ:
Նրանք ունեին մեկ յարուս, երբ անցնում էին լեռների գագաթներով, երկու յարուս, երբ հատում էին այդ լեռնոտ լանջերը, երեք կամ չորս ՝ երբ նրանց ճանապարհին
գետի հովիտներ
էին: Առկադներով
քաղաք էր հասնում լեռնային
աղբյուրների ջուրը: Աղբյուրներից մեկը ամփոփված էր քարքարոտ Ավենտուրյան
լեռանը, որպեսզի ջրով ապահովվեր
նոր թերմերները:
Նոճիներով հարուստ ճանապարհը տանում էր դեպի շինությունը՝ կիսով չափ ծածկված ծառերով: Նրա գլխավոր պատը զարդարված չէր, միայն հանդիսավոր
մուտքի դռները /ձախ և աջ/ պատված էին բրոնզով և շրջապատված
էին մարմարյա
պատով: Ընդարձակ
դահլիճում ստրուկները
ընդունում էին այցելուների հագուստները:
Դահլիճը ուներ 3 պատ, 4-ի փոխարեն, որի հետևում արևի տակ փայլում էր լողավազանը:
Դրանք /ֆրիգիդառներ/
են՝ սառը լողավազաններ: Հռոմեացները
կարծում էին, որ լողանալը
սառը հոսող ջրով կտուրի տակ առողջության
համար վտանգավոր
է, այդ իսկ պատճառով
լողավազանը կառուցվել
է բաց երկնքի տակ:
Ընդարձակ
մարմարյա աստիճանները
լողավազանից տանում էին դեպի գլխավոր դահլիճ՝ շինության կենտրոն:
Այդ դահլիճի բարձրությունը այնպիսին
էր, որ նրա ծածկի տակ կտեղավորվեր
երկու Պարթենոն
՝ դրված մեկը մյուսի վրա: Մեծ կիսաշրջանաձև պատուհանների
բրոնզե ծածկի տակդրված էին բարակ կիսաթափանցիկ
քարե սկավառակներ
փղոսկրի գույնով:
Դահլիճի պատերը պատրաստված
էին մշակված մարմարց, բարձունքում
ճախրում էր չտեսնված մեծության
կամարը և ստեղծվում էր տպավորություն, կարծես պատերը ձուլվում
են նրա մեջ: Կամարը պահվում էր 8 կարմիր գրանիտե սյուներով, որոնցից յուրաքանչյուրը չէին կարող հինգ մարդ միասին բարձրացնել: Գմբեթը կշռում էր այնքան, որ կարող էր ճզմել կամարները,
բարց նրանք կրում էին իրենց վրա միայն ծանրության
մի մասը: Իրականում խաչաձև կամարները հենվում էին դահլիճի պատերի վրա, բայց ճարտարապետը
թաքցրել է նրանց միասնականությունը: Այդ դահլիճում
կար երկու կիսաշրջանաձև որմնախորշեր,
որոնցից մեկը ծածկում էր պատերի հաստությունը:
Խորշերի մեջ տեղադրված էին մարմարյա կոթողներ՝
բերված Հունաստանից:
Երկուսն էլ պատկերում էին Հերակլեսին այն պահին, երբ նա հանգստանում
էր իր հերթական սխրանքից
հետո:
Կառակալայի
թերմերները միայն արտաքուստ են ծածկված մարմարով,
նրանց տակ գտնվում է բազմամետր հաստությամբ
հռոմեական բետոնի, կրաքարի խառնուրդը
ավազի և քարախիճի հետ: Աղյուսից կամ քարից շարում էին կրծես շինության կեղևը և լցնում էին նրա մեջ թանձր բետոնե մասսան: Քարանալով բետոնը դառնում էր քարից ավելի ամուր: Շատ շինություններ, որոնք արտաքուստ թվում են շարված քարից իրականում
իրենց նմի ամբողջական բետոնե մասսաից են կառուցված:
Գլխավոր դահլիճից բարակ նեղ անցքը տանում էր դեպի /կայլառներ/՝տաք բաղնիքներ:
Այդ դահլիճը շրջանաձև էր: Լողավազանի շուրջբոլորը,
նչպես ծաղիկի թերթրիները, դասավորված
են փոքրիկ լողավազանները՝ լցված տաք ջրով: Պատերի երկայնքով
դասավորված են խորշերը՝ մարմարյա
սենյակներով:
Թերմերը որպես զբոսաշրջության վայր |
Բայց ամենահիասքանչ մասը դահլիճ վերևում տարածվող գմբեթն է : Կիսագնդաձև
կեսոններով, որոնք փոքրանում էին ներքևից վերև ուղղվածությամբ: Դրա շնորհիվ գմբեթը երկարաձգվում էր և թվում էր ձվաձև: Կեսոնների ներսում փայլում էին ոսկեզօծված բրոնզե վարդակները: Նրանք նման էին մեծ աստղերի և տալիս էին գմբեթին ավելի մեծ թեթևություն:
Դահլիճում
միշտ պահպանվում
էր բարձր ջերմաստիճան, բայց տաք օդը չոր էր: Գոլորշին գնում էր գմբեթի կենտրոնում առկա կլոր խորշի միջոցով, այդ անցքը հանդիսանում
էր նաև որպես պատուհան,
որրից դեպի ներքև էր թափաբցում լույսը: Դահլիճին կցված էր սենյակ ավելի մեղմ ջերմաստիճանով և ևս մեկը՝ գրեթե սառը: Այդ սենյակները
նախատեսված էին հանգստի համար և զարդարված
էին գունեղ ռելիեֆներով ու պատկերներով: Այստեղ ինչպես թանգարանում
ցուցադրված էին բազմաթիվ արվեստի աշխատանքներ տարբեր երկրներից:
Հռոմի լավագույն քանդակագործները զարդարում էին թերմերի տարածքը մարմարյա քադակներով
և յուրահատուկ
խճանկարներով: Հատակը կազմված էր, մի քանի հազար քարե քառակուսիներից՝ տարբեր չափերի, գույների
և տոների: Խճանկարի յուրաքչյուր
քարը կարծես փոխարինում էր նկարի մեջ վրձնահարվածները: Շինության
ծայրերում գտնվում էին ընդարձակ
ուղղանկյուն այգիներ՝
պատված կանաչով և ծաղկե գորգերով: Շինության
մի անկյունում
կար նաև գրադարան, դա հենց այն նույն գրադարանն
էր, որը նախկինում գտնվում էր Տրայանոսի
ֆորումում: Շինության
հետևում ուղիղ կանաչ գորգը, որը նախատեսված
էր մարմնամարզիկների համար որպես մարզադաշտ: Նստատեղերը
դասավորված էին սարալանջերի մեջ, ուղղված են դեպի հյուսիս-արևմուտք, ուստի ոչ մեկին հարկավոր չէր ձեռքերով ծածկել աչքերը արևի շողերից:
Գունավոր
մարմարը, թանկարժեք
մետաղները, բազմագույն
խճանկարները, թափանցիկ
ապակին, վառ գունեղ կտուրները
զարդարում էին Կառակալայի թերմերը,
որոնց ավերակները
այսօր էլ հիացնում են իրենց շքեղությամբ:
Նյութը պատրաստեց Նաիրա Աբրահամյանը