Թագավորների
թագավոր Դարայավուշը՝ պարսիկների թագավորը, բազմաթիվ ազգերի տիրակալը, որին իր թշնամիները
/հույները/ կոչում էին Դարեհ, որոշում է դեռևս կենդանության օրոք կանգնեցնել իր հուշարձանը: Թեև նա հավատում էր իր իշխանության ուժին
ու տոկունությանը, սակայն սերունդների բարեպաշտությանը չէր վստահում: Նա հուշարձանի
համար ընտրեց այնպիսի վայր, որից ավելի լավը հնարավոր չէր ընտրել: Դարեհը մտածում էր կանգնեցնել
հուշարձան անկրկնելի, հավերժ: Եվ դա նրան հաջողվեց ավելի լավ, քան որևէ այլ տիրակալի՝
նրանից առաջ և նրանից հետո թագավորած:
Դարեհ 1-ինի պալատը Պերսեպոլիսում |
Դարեհը թագավոր է կարգվել մ.թ.ա 522թ-ին ծանր
պայքարից հետո, որը ընթանում էր նրա մյուս հակառակորդների հետ: Նա դաժանորեն հաշվեհարդար
է տեսնում հակառակորդների հետ և Ահուրամազդա աստծուց հետո դառնում է երկրորդը իր հզորությամբ
ամբողջ տիեզերքում: Հենց այս պայքարն էլ գահի համար Դարեհը հրամայում է արպացոլել հուշարձանի
մեջ:
Դեռևս հին ժամանակներից սուրբ Բեհիստունի մերձակայքում, հին առևտրական ճանապարհի
հարևանությանբ դեպի երկինք էր բարձրանում ուղղաձիգ երկգլխանի ժայռաբեկոր: Նրա ուղղահայաց
պատի վրա շուրջ 2500 տարի առաջ պարսից թագավոր Դարեհը հրամայում է փորագրել ռելյեֆը
և գրությունը, որոնք պետք է փառաբանեին նրա հաղթանակներն ու հենց իրեն:
Սկզբում ժայռի այդ հատվածում փորագրել են հսկայական
հարթ ուղղանկյուն: Նրա ներքևի ծայրից մինչև գետին տարածությունը 150մ է, և այդ պատճառով
հուշակոթողը կարելի է ուսումնասիրել միայն հեռվից: Այն բանից հետո, որբ Դարեհի քանդակագործները
հեռացնում են շինարարական փայտամածները, հուշարձանին այդ ամբողջ ընթացքում ոչ ոք չի մոտենում:
Քարե կտավի վրա փորագրված էր բառելիեֆը՝ մի քանի
մարդկային ֆիգուր՝ ամբողջ հասակով, նրանք չեն դիպճում պատին: Մյուսներից բարձր ինքը
Դարեհն էր/ քանդակագործները փորձում էին դուր գալ թագավորին/: Հեղձուկ մշուշի մեջ ճանապարհից
վեր բարձրանում է որևէ հանդուգն ձեռքի անհասանելի հզոր տիրակալի կերպարը: Նա ուներ
մեծ աչքեր և կամարաձև հոնքեր, մորուքը գանգուր էր, իսկ գլխին ռազմական թագ էր՝ կտրված
շատ բարակ և նրբորեն: Դարեհը պահանջել էր ճշգրտությամբ պատկերել յուրաքնչյուր դետալը:
Թագը ոսկուց էր և զարդարված օվալաձև թանկարժեք քարերով:
Դարեհը ձեռքը բարձրացրել է թևավոր աստծո հանդեպ,
որը թռչում էր նրա վրայով, իսկ ոտքով տրորում էր իր գլխավոր թշնամիներից մեկին՝ Գաումատին/
կախարդ և աճպարար, որը ապստամբել էր Դարեհի
և նրա թագավորության դեմ/:
Թագավորի ոտքը սեղմված է Գաումատի փորին և նա գալարվում
է ցավից ու նվաստացումից: Թագավորի հետևում կանգնած են երկու պատվավոր պարսիկներ, նրանք
զինված են նիզակներով և վահաններով: Թագավորի դիմաց պատկերված են կնճռոտ և պարտված
մնացած ութ դժբախտ թեկնածուները: Նրանց ձեռքերը կապված են իսկ պարանոցները միացված
ընդհանուր պարանով: Դարեհը հեռատես էր և, հնարավոր է, ենթադրում էր, որ առանց մակագրության
հպարտ կտավի նշանակությունը հետնորդները չէին հասկանա: Եվ նա հրամայում է պատի մնացած տարածությունը լրացնել
երեք լեզուներով արձանագրությամբ՝ հին պարսկերեն՝ թագավորի և պալատականների լեզուն,
բաբելոներեն՝ պետության լեզուն/ թեև ավերված, բայց շարունակող մնալ մեծ և ճանաչված/
և էլամերեն:
Սակայն քանդակագործները նոր էին ավարտել աշխատանքը,
փորագրողները պատկերել էին երկար արձանագրությունը, երբ Դարեհը վերադառնում է իր պալատ
հերթական ռազմական պայքարից ՝հաղթլով սասկյան ցեղիր ղեկավարին: Եվ հրաման է տալիս,
որպեսզի ավելացնեն այսպես ասասծ <<կոտրված>> թագավորների թվին նաև սասկյան
առաջնորդի կերպարը:
Աշխատանքների ղեկավարները սկսում են անհանգստանալ,
քանի որ աշխատանքը, որը նրանք ավարտել էին բավականին բարդ էր / այդպիսի աշխատանք չէր
ձեռնարկել ոչ ոք աշխարհում/ ինչպես նաև նոր էին հեռացրել փայտե աստիճանները և քանդել
էին ճամբարները: Եվ այս ամենի հետ մեկտեղ
սասկյան թագավորի համար տեղ չէր նախատեսված հուշարձանի մեջ: Ամբողջ ազատ տարածությունը
լցված էր արձանագրությամբ: Բայց նորից դեպի Բեխիստուն ձգվեցին քարավանները , և կրկին
կառուցվում են հսկայական անտառներ և կրկին քանդակագործները, օգտվելով մայրաքաղաքից
բերված դիմանկարներից՝ բարձր նշաձև գլխարկներից, անցնում են աշխատանքի: Ստիպված էին
հանել էլամերեն գրառումը և նրա տեղում թագավորների վերջին շարքում հարմարեցնել նոր
առաջնորդին:
ֆրագմենտ բառելիեֆից |
Հետզհետե քանդված էլամերեն գրառումը վերականգնվում
է այլ վայրում:
Թագավորը, տեսնելով հուշարձանը , բարձր վարձատրում
է աշխատանքի պատասխանատուներին և քանդակագործներին: Գրառման մեջ հանդիպում էին բառեր,
որոնք արգելում էին հուշարձանի վնասումը՝ ծանր պատիժի ահի ներքո:
Դարեհ թագավորը հայտնում է. <<Դու, որ
կտեսնես այս գրառումը, որը ես պատվիրել եմ քանդակել ժայռի մեջ, և
այս մարդկանց պատկերները, ոչինչ մի քանդիր և մի ձեռք տուր, հոգ
տար, քանի դեռ դու ընտանիք ունես պահպանիր նրանց ապահով և անվտանգ>>:
Բայց
որպեսզի կարողանայն քանդել այդ հուշարձանը նախ պետք է նարողանայն հասնել
նրան, իսկ դա վեր էր մարդկայնին ուժերից: Ներքևից էլ գրառումը կարդալ հնարավոր չէր: Եվ
հնարավոր էլ չէր իմանալ, որ
վնասել այն արգելում է հենց ինքը Դարեհ թագավորը :
Բայց
զինվոր և մարզիկ Ռաուլինսոնին չես վախեցնի այդ 150 մ-ով, որը առանձնացնում էր արձանագրությունը ժայռի հիմքից: 1837թ-ին
նա ՝ անգլիական բանակի մայորը, անտեսելով
վտանգը, այդ ժայռի ժայռաբեկորների օգնությամբ իջնում և կախվելով գլխապտույտ առաջացնող բարձունքում` պատճենահանում է տեքստի հին պարսկերեն հատվածը:
Դարեհ 1-ինի դամբարանը |
Բաբելոներենին
նա համարձակվեց անցնել միայն
մի քանի տարի անց՝ դրա համար պետք էին հսկայական աստիճաններ, ծովային պարաններ և այլ պարագաներ, որոնք դժվար էր հասցնել այնտեղ: Եվ
այնուամենայնիվ 1846թ-ին
նա ներկայացնում է Լոնդոնյան թագավորական ասիական հասարակությանը ոչ միայն հայտնի գրառման առաջին ճշգրիտ պատճենը, այլև նրա ամբողջական թարգմանությունը:
Գրեթե 100 տարի շարունակվում էր Բեհիստունյան <<ձեռագրի>>
ուսումնասրությունները: Պետք է արժանին մատուցել թագավոր Դարեհին, նա իրոք բարդ աշխատանք
էր տվել գիտնականներին: Բայց և նրանք հարգանքով էին մոտենում նրա պահանջին՝ ոչ մի փորձ
չէր արվում քանդել կամ վնասել <<հպարտ
գրառումը>>
՝ հնագույն թագավորի հաղթանակները մատնանշող:
Աբրահամյան Նաիրա