Գյումրի քաղաքի եկեղեցաշինության նոր փուլը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջանի` XX
դարի վերջին տասնամյակ և XXI դարի առաջին տարիներից մինչև մեր օրերը` շուրջ 15 տարի: Նշված երկու շրջաններում կառուցվել
է ընդամենը
չորս եկեղեցի,
որոնցից երկուսը կաթոլիկ են: Դրանք են 1992թ. Կառուցված
Սբ. Հռիփսիմեն
և դեռևս անավարտ Սբ. Խաչ եկեղեցին:
Մյուս երկու եկեղեցիներն են վարդագույն տուֆից կերտված Գյումրու
«սիրուն ժամը»` Սբ. Հակոբը և 2011թ. օծված Սբ. Սարգիս մատուռը:
Սբ. Հռիփսիմե մատուռը Գյումրու Ավստրիական թաղամասում |
Մատուռի հատակագիծը |
Մատուռի մուտքը |
Այն կրում է հանուն քրիստոնեության նահատակված կույս Հռիփսիմեի անունը, որին նվիրված վկայարան, և ապա եկեղեցի է կառուցվել
Էջմիածին քաղաքում
ևս: Մատուռի կառուցումն ասես հիշեցնում է XIX դարի Ալեքսանդրապոլի եկեղեցաշինությունը, երբ յուրաքանչյուր նոր կառուցվող թաղամասի
անհրաժեշտ էր իր աղոթատեղին:
Այսպես էր նաև XIX դարում, երբ նորակառույց
Ձորի թաղն ուներ իր եկեղեցին` Սբ. Գրիգոր Լուսավորիչը,
Ուռումների մահլան` իր եկեղեցին`
Սբ. Գեորգին,
կաթոլիկների թաղամասը`
իր աղոթավայրը
և այլն:
Սբ. Հռիփսիմեն աղետից հետո Գյումրիում
կառուցված առաջին պաշտամունքային կառույցն
է: Շինարարական
աշխատանքները սկսվել են 1991թ. ներկայիս Ֆրանց Վերֆելի հրապարակ
5ա հասցեում:
Մատուռի գմբեթը |
Սբ. Հռիփսիմե մատուռն ու Լինցի Սբ.Մարտին եկեղեցին |
Ուշադրության
է արժանի մատուռի գմբեթը, որը, բնականաբար,
միակն է հայկական քաղաքների
եկեղեցաշինության մեջ: Գմբեթի նման տիպը վերցված է Ավստրիայի
եկեղեցիներից: Այն հիմքով նման է սոխուկանման
գմբեթին, սակայն ավելի երկարաձգված
է: Նմանատիպ
գմբեթներ կամ գմբեթի վերջավորություններ ունեն ավստրիական
Մարտինսկիրխե եկեղեցու,
Կլավենտիրխի տաճարի (Սբ. Պետրոսի և Սբ. Պողոսի եկեղեցի),
Վելս քաղաքի Քրիստոսի ավետարանական
եկեղեցին և այլն:
Մատուռի բարձրաքանդակներից |
Գեղարվեստական առումով Սբ. Հռիփսիմեի մատուռն աչքի է ընկնում իր բարձրաքանդակներով: Սրանց մեջ Տիրամայրն
է մանկան հետ, սուրբ նահատակ երեք կույսերը` Հռիփսիմեն,
Գայանեն և Շողակաթը, ինչպես նաև Սբ. Հռիփսիմեին պատկերող
բարձրաքանդակը:
Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների
ճարտարապետությունը»
Комментариев нет:
Отправить комментарий