Ֆրիդրիխ Վիլհելմ Շելլինգը գերմանական դասական փիլիսոփայության մեջ մշակել է փիլիսոփայական մի շարք ուսմունքներ. բնափիլիսոփայություն, նույնության փիլիսոփայություն, ազատության փիլիսոփայության եւ հայտնության փիլիսոփայություն: Նրա մեծագույն ավանդը գերմանական դասական փիլիսոփայության մեջ այն է, որ նա իր նախորդների փիլիսոփայական ուսմունքները վերակառուցում է օբյեկտիվիզմի տոնայնությանբ, փիլիսոփայական աշխարհին ստիպելով նորեն ուշադրությունը սեեռելու ինքնին զարգացող եւ մարդուց անկախ բնությանը, որի ծնունդն է մարդը: Չնայան նրա օբյեկտիվիզմը չափազանց տիեզերական է եւ նա խոսում ու մտածում է մեգա-աշխարհի կատեգորիաներով, այնուամենայնիվ նրա փիլիսոփայական համակարգը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային մշակույթի հետագա զարգացման վրա:
Շելլինգի բնափիլիսոփայությունը: Շելլինգի բնափիլիսոփայությունը առանձնահատուկ է: Նա բնությունը փիլիսոփայում է ոչ թե բնական գիտությունների նվաճումների եւ էմպիրիկ տվյալների ընդհանրացման լեզվով, այլ փիլիսոփայական ապրիորի սկզբունքներով Շելլինգի համոզմամբ, միայն բնափիլիսոփայությունը կարող է տալ ապրիորի մտահայեցողական գիտելիքներ: Այս մտքին նա հասել է ուսումնասիրելով ժամանակի բնագիտության մեջ կատարված շրջադարձային հայտնագործությունները: Շելլինգը առաջին անգամ փորձում է իմաստավորել բնական գիտությունների նվաճումները` դրանք հանգեցնելով միասնական, աշխարհայացքի եւ փիլիսոփայությունը պաշտպանել բնագետների աճող հեգնանքներից: Աոաջին միտքը, որը նրան հաջողություն եւ հեղինակություն բերեց, Շելլինզի համոզմունքն էր բնության միասնականության մասին: Նա մշակել է մի հստակ ուսմունք, որի համաձայն բնության մեջ չկան տարաբնույթ սուբստանցիաներ եւ անբաժանելի նախամասնիկներ: Իր «Համաշխարհային ոգու մասին» աշխատության մեջ նա առաջինն է հայտնել այն տեսակետը, որ լույսի կորպուկուլյար եւ ալիքային տեսությունները ոչ թե այլընտրանքային եւ հակադիր տեսություններ են, այլ միմյանց լրացնող ուսմունքներ, որը հետագայում հաստատվում է հենց իրենց` բնագետների կողմից: Բնության միասնականության մասին Շելլինգի փիլիսոփայական գաղափարներն են ոգեշնչել էլեկտրամագնիսական տեսության ստեղծողներին: Շելլինգի բնափիլիսոփայության մյուս կարեւոր գաղափարը բնության ե ոգու զարգացման գաղափարն է: Շարժումն ու զարգացումը, ըստ նրա, ի սկզբանե եւ համընդհանուր են: Զարգացման գաղափարը նրան հանգեցնում է այն մտքին, որ իրականությունը հակասական է եւ ամենուր գոյություն ունեն եւ գործում են հակադիր ուժեր, իսկ ամեն մի երեւույթ դատապարտված է երկատման:
Շելլինգի բնափիլիսոփայությունը խորապես դիալեկտիկական է: Դիալեկտիկական սկզբունքները նրա կողմից օգտագործվել են զարգացող բնության փիլիսոփայական իմաստասիրության գործում:
Սուբյեկտի եւ օբյեկտի նույնությունը: Շելլինգի հայեցակետից, փիլիսոփայությունը պետք է սկսվի կամ բնափիլիսոփայությունից` օբյեկտիվից կամ ոգուց` սուբյեկտիվից: Առաջին դեպքում փիլիսոփայության զլխավոր խնդիր է դառնում այն, թե ինչպես են բնությունից` օբյեկտիվից ծագում ոգին եւ սուբյեկտիվը, իսկ երկրորդ դեպքում փիլիսոփայության առջեւ կանգնում է առավել դժվարին խնդրի լուծում, ինչպես է սուբյեկտիվից ու ոգուց առաջանում բնությունն ու օբյեկտիվը: Փիլիսոփայության այս հավերժական երկընտրանքն ու երկակիությունը Շելլինգը լուծում է` ելակետ ունենալով սուբյեկտիվի եւ օբյեկտիվի, բնության ու ոգու նույնության սկզբունքը: Իր «Տրանսցենդենտալ իդեալիզմի համակարգ» /1800/ եւ, մասնավորապես «Փիլիսոփայության իմ համակարգի շարադրանքը» /1801/ աշխատությունների մեջ Շելլինգը հիմնավորապես մշակել է նույնության իր սկզբունքը եւ այն դիտարկել որպես փիլիսոփայության առանցքային գաղափար: Շելլինգի համոզմամբ, Ունիվերսումը ի սկզբանե գոյություն է ունեցել որպես մի ինչ-որ Բացարձակ, որն անվանել է Համաշխարհային ոգի: Այդ Բացարձակը կամ Համաշխարհային ոգին նա դիտարկել է որպես սուբյեկտի եւ օբյեկտի, բնության ու ոգու չտարբերակված նույնություն, որտեղ բոլոր հակադրությունները համընկնում են, նույնական են, իսկ նկատելի տարբերությունները` սոսկ քանակական: Տրանսցենդենտալ փիլիսոփայությունը ուսումնասիրում է ստեղծագործող անգիտակցականի գործունեությունը, զարգացումները եւ հարաբերությունները ոչ Ես-ի հետ: Տեսական փիլիսոփայությունը իր երեք փուլերով Ես-ի ինքնագիտակցության պատմությունը` զգայական-հայեցողական, հայեցողական ռեֆլեքսայիեւ եւ ոեֆլեքսիա-կամքի ազատություն: Սրանցից յուրաքանչյուրին համապատասխանում է բնության զարգացման երեք փուլ: Միայն երորդ փուլում է Ես-ը վերածվում գործնական Ես-ի, որը նույնն է` կամքի:
Գործնական փիլիսոփայության մեջ Ես-ը, շնորհիվ իր ստեղծագործական գործունեության, ճանաչում է մարդու բարոյական ազատությունը, բարու եւ չարի, ազատության ու անհրաժեշտության հակադրությունները եւ պատմության հիմնախնդիրները:
Արվեստի փիլիսոփայությունը: Արվեստը Շելլինգի փիլիսոփայության համակարգում գրավում է առանձնահատուկ տեղ: Բնության տրանսցենդենտալ իմացությունը, Շելլինգի կարծիքով, նման
է արվեստի ստեղծագործություններին: Աշխարհի «անգիտակցական» արարումը նման է գեղագետի իռացիոնալիստական ստեղծագործությանը: Արվեստագետը չի կարող բացատրել, թե ինչպես է ընթանում իր ստեղծագործական գործունեությունը, այն, թե ինչն է նրան ստիպում գեղագիտական այս կամ այն որոշումն ընդունել եւ օգտագործել գեղարվեստական տարբեր միջոցներ` բառ, վրձին, ձեւավորել գեղարվեստական ինքնատիպ մտածողություն: Բնությունը եւս, որպես անգիտակցականի ստեղծագործություն, իր մեջ մեզանից թաքցնում է խորհրդավոր, հրաշքներով լի պատմություններ: Բայց միայն արվեստի մեջ են հաղթահարվում, ըստ Շելլինգի, սուբյեկտի եւ օբյեկտի, գիտակցականի եւ անգիտակցականի, տեսականի եւ գործնականի անհրաժեշտության եւ ազատության հակասությունները: Հենց արվեստում են իրենց նույնության, համընկնման եւ միահյուսման կիզակետին հասնում անգիտակցական ստեղծագործական ուժերը փիլիսոփայության ելակետն ու վերջնական նպատակը: Ահա այս պատճառով էլ Շելլինգը արվեստը հռչակում է փիլիսոփայության հիմքը եւ «միակ ճշմարիտ ու հավերժ երգեհոնն ու փաստաթուղթը»:
Նման անգիտակցական ստեղծագործական ուժերի դրսեւորում Շելլինգը տեսնում է նաեւ պատմության մեջ: Նա ուսուցանել է, որ մարդիկ մշակույթի աշխարհն ստեղծում են ազատ եւ գիտակցաբար: Բայց նրանց գիտակցական-ստեղծագործական գործունեությունից ստացվում է ինչ-որ բան, որը «մենք երբեք չենք մտածել ինքնին, եւ որը երբեք չի կատարվի»: Ըստ Շելլինգի, պատմության որոշակի կազմակերպվածությամբ, կարգ ու կանոնով եւ օրինաչափ զարգացումը եւս պարտական է Համաշխարհային ոգու ստեղծագործական ակտիվության «բացարձակ կամքով» եւ «մշտապես անգիտակցական է»: Պետք է ենթադրել, գրել է Շելլինգը, որ բնության նման հասարակության մեջ եւս կան անճանաչելի ուժեր, որոնք ոչ ոք չի փորձում բացատրել, այլ պարզապես ընդունում է: Իսկ այդ ուժերը գործում են` թաքնված լինելով մարդկային բանականության մեջ: Մարդկային իմացության երեք ձեւերից` կրոնից, փիլիսոփայությունից եւ արվեստից, Շելլինգի կարծիքով միայն արվեստն է մարդկային ճանաչողության բարձրագույն ձեւը: Միայն արվեստի միջոցով, Շելլինգի համոզմամբ, կարելի է ճանաչել Բացարձակը:
Շելլինգը ձգտումը ընդգրկել եւ արտահայտել աշխարհի ամբողջականությունն ու համակարգայնությունը, լուծել փիլիսոփայության հավերժական խնդիրները իդեալականի եւ մատերիականի, սուբյեկտի եւ օբյեկտի, սուբյեկտիվի եւ օբյեկտիվի նույնականության ու միասնության օբյեկտիվիստական սկզբունքներով, նրա փիլիսոփայության ավանդն է գերմանական դասական փիլիսոփայության մեջ: Իսկ արվեստում դրանց բացարձակ դրսեւորման շելլինգյան գաղափարները կանտյան դուալիզմի եւ Ֆիխտեի «Բացարձակ Ես-»-ի հաղթահարում է:
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը
Սանդրո Հակոբյանի
<<Փիլիսոփայության պատմություն և տեսություն գրքից>>
Комментариев нет:
Отправить комментарий