Ալեքսանդրապոլում մինչ հայ առաքելական եկեղեցիներ
կառուցելը գործել են ռուսական,
հունական և կաթոլիկ եկեղեցիներ
ևս: Պատճառը,
ինչպես նշվեց նախորդիվ, քաղաքի բազմազգ բնակչությունն էր: Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանում կառուցված
առաջին պաշտամունքային կառույցը Սբ. Ալեքսանդրա եկեղեցին
է: Աղոթավայրն
այսպես է կոչվում սուրբ նահատակ Ալեքսանդրա
Հռոմեացի թագուհու
անունով: Սա քաղաքի առաջին ռուսական եկեղեցին
էր (ինժեներ-գնդապետ` Ռուդենկով),
կառուցվել է ամրոցի տարածքում:
Եկեղեցու շինարարական
աշխատանքները սկսվել են 1837թ. հոկտեմբերի 4-ին, այն բանից հետո, երբ Գյումրին Նիկոլայ
1-ին ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ:
եքսանդրապոլի ամրոցն ու եկեղեցին |
Եկեղեցու հատակագիծը |
Սբ. Ալեքսանդրան խաչաձև կենտրոնագմբեթ տիպի եկեղեցի է, օծվել է 1842թ.: Այն կարող էր տեղավորել միանգամից
800 հավատացյալի: 1911թ. եկեղեցու շրջակայքում
ամրոցի պարետ Ա. Դեդովի ջանքերով պողպատյա
ճաղավանդակ է կառուցվում:[1] Եկեղեցու
հարավում գտնվել է հարավային
աշտարակը` Սև ղուլը, հյուսիսային
կողմում` Չերքեզի ձորի գետակի ակունքի մոտ, Կարմիր ղուլը: Այժմ ևս ամրոցն ունի այս տեսքը: Միայն թե Կարմիր ղուլից մնացել են միայն ավերակները,
իսկ Սև ղուլը վերակառուցվում է որպես հյուրանոցային համալիր:
Եկեղեցին գտնվում է ռուսական
102-րդ ռազմաբազայի
տարածքում: Ինչպես
XIX դարի կեսերին,
այնպես էլ այժմ, Ալեքսանդրապոլի ամրոցի տարածքում
տեղակայված է ռուսական կայազորը:
1918թ. մայիսի
25-ին թուրքերը
գրավում են Ալեքսանդրապոլի ամրոցը: Երբ հասնում են եկեղեցուն,
քահանա Մատվեյ Միրոնովը փակում է դռներն ու լուսամուտները: Դռները կոտրելու
թուրքերի փորձերը հաջողությամբ չեն պսակվում: Կատաղած թշնամին այրում է եկեղեցին.
քահանան ևս դառնում է կրակի զոհ:
Սբ. Ալեքսանդրա եկեղեցին հրդեհից հետո |
Շուրջ 90
տարի եկեղեցին
մնում էր խոնարհված: 2009թ. մայիսի 8-ին սկսվում են ամրոցի եկեղեցու
վերանորոգման աշխատանքները:
Նույն թվականի ամռանից եկեղեցին
ունի քահանա, պատարագներ է մատուցում և կրկին ընդունում
հավատացյալների:
Եկեղեցին այժմ |
Սբ. Ալեքսանդրայի եկեղեցում
է գտնվել Նիկոլայ 1-ինի նվիրած Հայր Աստծո սրբանկարը
(4.5х2.5), որը նկարել է Կ. Բրյուլովը, ինչպես նաև արժեքավոր
թղթեր` «Արդահանի
գրավումը. 1877թ. մայիսի 2» գրառմամբ:
Այժմ եկեղեցում
պահվում են ՌԴ նախագահի,
համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի,
Գարեգին Երկրորդի
և այլոց նվիրած սրբապատկերները:[2]
Եկեղեցու ինտերիերը |
[1]
http://www.rnsarm.info/node/21. Русский
Народный Собор в Армении, Храм-часовня во имя свт. Николая Чудотворца. г.
Гюмри. վերցված է 2014թ. մարտի 7:
[2]
http://alexandra.cerkov.ru./#.
Храм Святой мученицы царицы Александры. վերցված է 2014թ., մարտի 7:
Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` <<Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը>>
Комментариев нет:
Отправить комментарий