Բլոգի նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել ենք հայ և համաշխարհային արվեստում առկա Աստվածաշնչյան թեմաներով այն ստեղծագործություններին, որոնց մեջ պատկերված են Նոր կտակարանի դրվագները: Այժմ ներկայացնում ենք արվեստի գործեր, որոնցում Հին կտակարանի սյուժեներն են: Սրանք հիմնականում ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, ընդգրկում են ինչպես եվրոպական, այնպես էլ հյուսիսային Վերածնունդը, սակայն, ի տարբերություն Նոր կտակարանի թեմաների, սրանք այնքան էլ շատ չեն կերպարվեստում: Մեծ թիվ են կազմում Ադամին ու Եվային պատկերող տեսարանները, որոնցով հիմնականում զարդարում էին խորանները: Հին կտակարանի թեմաներին անդրադարձ է կատարել մեծ նկարիչ Տիցիան Վեչելիոն: Նա նկարագրում է նույնիսկ Կայենի և Աբելի վեճը, Եվայի` խնձորի կծելու տեսարանը, Գողիաթի ու Դավիթի մենամարտը և այլ սյուժեներ: Վերջինիս անդրադարձել են հիմնականում քանդակագործները: Սրանց թվում է Միքելանջելոյի գլուխգործոցը` Դավթի քանդակը, Վերոկիոյի Դավիթը և այլն: Մինչդեռ շատ ստեղծագործողներ Հին կտակարանից վերցված թեմաներով ունեն ընդամենը մեկ-երկու ստեղծագործություն: Ձեզ ենք ներկայացնում Հին կտակարանի աստվածաշնչյան թեմաներով մի քանի արվեստի գործեր.
 |
Միքելանջելո-Ադամի արարումը |
 |
Լուկաս Կրանախ-Ադամն ու Եվան |
 |
Միքելանջելո-Դրախտից վտարումը |
 |
Տիցիան-Կայենն ու Աբելը |
 |
Տիցիան-Մարդկության անկումը |
 |
Մազաչչո-Դրախտից վտարումը |
 |
Պիտեր Բրեյգել-Բաբելոնյան աշտարակը |
 |
Տիցիան-Դավիթն ու Գողիաթը |
 |
Միքելանջելո-Դավիթ /նախքան մենամարտը/ |
 |
Բերնինի-Դավիթ /մենամարտի ընթացքում/ | | |
| | |
|
|
|
|
 |
Դոնաթելլո-Դավիթ /մենամարտից հետո/ |
 |
Վերոկիո-Դավիթ/մենամարտից հետո/ |
 |
Լուի Բուլոն-Սողոմոնի դատը |
 |
Պիտեր Պաուլ Ռուբենս-Մանանայի հավաքումը անապատում |
 |
Նիկոլլա Պուսսեն-Մանանայի հավաքումը անապատում |
 |
Պիտեր Լաստման-Աբրահամը գնում է Քանանի երկիր |
 |
Անդրեյ Ռուբլյով-Սուրբ երրորդություն |
 |
Ալեքսանդր Իվանով-3 օտարականները Աբրահամին հայտնում են Իսահակի ծննդյան լուրը |
 |
Մարկ Շագալ-Իսահակի զոհաբերությունը |
 |
Կարավաջո-Իսահակի զոհաբերությունը |
 |
Պաուլո Վերոնեզե-Մովսեսի հայտնաբերումը |
 |
Ռեմբրանդտ-Իսահակի զոհաբերությունը |
 |
Ուիլիամ Հոգարդ-Մովսեսը փարավոնի դստրերի դիմաց |
 |
Միքելանջելո- Մովսես |
 |
Ռենի Գվիդո-Մովսեսը` պատվիրանները ձեռքին |
Դե եսիմ` Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий