Հավերժական քաղաքում` Հռոմում է գտնվում Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը, որը հանդիսանում
է Վատիկանի
ամենամեծ շենքը և մինչև վերջերս համարվում
էր աշխարհի ամենամեծ քրիստոնեական
եկեղեցին: Պատմությունն
ասում է, որ այժմյան եկեղեցու փոխարեն նախկինում կրկես է եղել, որտեղ դեռ Ներոնի օրոք մահապատժի էին ենթարկում քրիստոնյաներին: 67 թվականի դատավճռից հետո այստեղ է բերվում նաև Պետրոս առաքյալը,
ով խնդրում է որպեսզի իրեն խաչեն գլխիվայր… Սուրբ Կլիմենտը` այդ ժամանակվա Հռոմի եպիսկոպոսը, Պետրոս առաքյալի հավատարիմ
աշակերտների հետ հանում է նրա դին և թաղում մոտակայքում գտնվող բլրի վրա: 326
թվականին Կոստանդին
կայսրը հրամայում
է այդ տեղում բազիլիկ կառուցել` ի հիշատակ Պետրոսի:
Եկեղեցին նրա անունով էլ կոչվում է` Հռոմի Սուրբ Պետրոսի տաճար...
Սբ. Պետրոսի տաճարը |
Ռաֆայելից հետո կառուցողական աշխատանքները գլխավորում է Միքելանջելո Բոունարոտտին, ով, սակայն, մահվան պատճառով չի կարողանում իր մտահղացումը ավարտին հասցնել:
Տաճարը հակառակ կողմից |
Ճարտարապետներ Ջակոմո դելլա Պորտան և Դոմենիկո
Ֆոնտանան Միքելանջելոյի տված նախագծի համաձայն ավարտին հասցրին շինարարական
աշխատանքները, և ահա 1626 թվականի նոյեմբերի 18 ին Հռոմի պապ Ուրբան VIII-ը օծեց տաճարը…Տարիներ անց տաճարի առջևի տարածությունը կազմակերպեց
ճարտարապետ Բերնինին:
Նա կառույցը
երկու կողմից առավ օվալաձև սյունաշարքերի մեջ, իսկ կենտրոնում
կանգնեցրեց մի եգիպտական օբելիսկ,
որի դիրքը պատահական չէր: Այցելուն, հայտնվելով,
Սբ. Պետրոսի տաճարի տարածքում,
ստիպված էր շրջանցել օբելիսկը
և բավականին
երկար տարածություն
անցնել եկեղեցու
մուտքին հասնելու
համար: Քանի որ կանգնեցված
օբելիսկը թույլ չէր տալիս ուղիղ քայլել դեպի տաճար. հարկավոր էր անպայման շրջանցել
այն: Ինչ վերաբերում է սյուներին, ապա դրանց մեջ եղած հեռավորությունները, նույնիսկ սյուների
երկարությունները չափերով տարբեր են: Սա ստեղծում
է հետաքրքիր
տեսողական խաբկանք,
սակայն դիտողը այն նկատել չի կարող: Սյունաշարքն ունի բանալու տեսք, ինչը, բնականաբար,
ևս պատահական
չէր...Հիսուսը Պետրոսին էր տվել քրիստոնեական
եկեղեցու բանալին...
Բանալու տեսքով սյունաշարը |
Մինչև 1990 թվականին
Աֆրիկայի Կոտ դե Իվուար քաղաքում Յամուսուկրո
տաճարի կառուցումը
Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը ամենամեծ քրիստոնեական
տաճարն էր, որի չափսերն ուղղակի ապշեցուցիչ
են: Այն զբաղեցնում է 22067 մետր քառակուսի
տարածք: Տաճարի բարձրությունը` 198 մետր է, իսկ ընդհանուր երկարությունը` 211.5 մետր: Տաճարի մուտքի մոտ վեր են խոյանում
առաքյալներ Պետրոսի և Պողոսի քանդակները: Պետրոսը ձեռքերում բռնել է երկնային
թագավորության բանալիները,
որոնք ստացել է Աստծուց: Դեպի տաճար են տանում 5
դռներ, որոնցից վերջինը աջ կողմից “սուրբ” է: Դրա առջև գտնվում է բետոնի մեջ պահված է Սուրբ դռան բանալին:
Ամեն 25 տարին մեկ` Սուրբ Ծնունդի նախօրեին,
բետոնը ջարդվում
է և Հռոմի պապը, բացելով դուռը, խաչը ձեռքին առաջինը մտնում է ներս:
Դարեր շարունակ
Սուրբ Պետրոսի տաճարի կառուցման
վրա աշխատել են բազմաթիվ
հանճարեղ արվեստագետներ, ովքեր էլ ստեղծել են տաճարի պատերը զարդարող խճանկարները:
Այստեղ է գտնվում նաև Միքելանջելոյի հանճարեղ
“Պիետտա” քանդակը:
Իսկ տաճարի գմբեթը համաշխարհային ճարտարապետության անգերազանցելի նմուշներից մեկն է , այն ամենամեծն է աշխարհում, դրա տրամագիծը 42 մետր է: Դեպի գմբեթ են տանում վերելակը
և աստիճանները,
որի կողքերում
գտնվող պատերին այն մարդկանց
ստորագրություններն են, ովքեր մկրտվել են տաճարում:
Հասնելով գմբեթին`
դիտորդի առջև բացվում է հավերժական քաղաքի հիասքանչ տեսարանը:
Գմբեթի վրա տեղակայված են Հիսուս Քրիստոսի,
Հովհաննես Մկրտչի և 11 ռաքյալների
(բացի Պետրոսից)
12 մետրանոց քանդակները:
Տաճարի ներսի մատուռներում գտնվում եմ Հռոմի պապերի և այլ սուրբ մարդկանց դամբարանները:
Սրանից նշանավոր
է Հռոմի պապ Գրիգոր XIV-ի դամբարանը,
որը ամբողջությամբ դատարկ է` առանց շքեղ զարդարանքների:
Շինության ինտերիերը |
Ըստ ավանդության,
երբ Գրիգոր
XIV-ը հիվանդանում
է, բժիշկները
փորձում են նրան բուժել ոսկուց և թանկարժեք քարերից հալեցրած հեղուկով,
որը սակայն չի օգնում պապին և նա մահանում
է, իսկ գանձարանը մնում է դատարկ: Տաճարի սրահներից
մեկում գտնվում է մարմարե գրատախտակը, որի վրա գրված են տաճարում
թաղված բոլոր մարդկանց անունները`
սկսած առաջին առաքյալ Պետրոսից:
Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը Քրիստոսի հետևյալ խորհրդավոր խոսքերի մնավորումն է ` ”Դու կաս Պետրոս, և ես այս քարի վրա կկառուցեմ իմ տաճարը”… Եկեղեցին
մինչ օրս մնում է յուրահատուկ ինչպես իր ճարտարապետական տարրերով, հորինվածքով,
այնպես էլ ինտերիերի զարդարվեստով...
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը
Комментариев нет:
Отправить комментарий