«Դե եսիմ…»-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել կերպարվեստի այն գործերը,
որոնք արված են Ատվածաշնչյան թեմաներով:
Հերթը Մարիամ և Մարթա քույրերին է,
որոնց տուն այցելում է Քրիստոսը:
Նրանց եղբայր Ղազարոսը,
որը մահանում և հարություն է առնում,
ևս իր տեղն ունի կերպարվեստի Աստվածաշնչյան տեսարաններում,
սակայն դրան կանդրադառնանք բլոգի հաջորդ հրապարակումներում:
Քրիստոսի այցելությունը Մարթայի և Մարիամի տուն նկարագրում է Ղուկաս ավետարանիչը:
Նոր Կտակարանում ասվում է հետևյալը.
«Եւ մինչ նրանք գալիս էին,
Յիսուս մտաւ մի գիւղ,
եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ։ Եւ սա մի քոյր ունէր,
որի անունը Մարիամ էր,
որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը։ Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»։
Աստվածաշնչյան այս թեման կերպարվեստում, ինչպես նաև Կտակարանում մյուս առակների ու պատումների համեմատ մնում է փոքր-ինչ անտեսված, մինչդեռ այն ունի իր մեծ խորհուրդը: Արվեստում այս թեման հետաքրքրել էատրբեր ոճերի ու ժանրերի նկարիչների: Տեսարանը պատկերել են Տինտորետտոն, Վերմեեր Դելֆացին, Վասիլի Պոլենովը, նույնիսկ Ռուբենսն ու Վելասկեսը: Ձեզ ենք ներկայացնում այս թեմայով արված մի քանի ստեղծագործություններ.
|
Ադոլֆ Զիմերման |
|
Հարոլդ Քոփինգ |
|
Հենրիխ Սամիրադսկի |
|
Վասիլի Պոլենով |
|
Պիտեր Պաուլ Ռուբենս |
|
Դիեգո Վելասկես |
|
Յան Վերմեեր |
|
Յակոբո Տինտորետտո |
Դե եսիմ` Գ. Ն.
Комментариев нет:
Отправить комментарий