понедельник, 7 июля 2014 г.

Հիսուսի փորձությունները անապատում. թեման իկոնաներում և կտավներում



Աստվածաշնչյան այս թեման արվեստում այնքան էլ տարածված չէ: Եթե Քրիստոսի ծննդյան, մկրտության, խաչելության մոտիվներին շատ արվեստագետներ են անդրադարձել, ապա Քրիստոսի փորձությունները պատկերող տեսարաններ կերպարվեստում քիչ են:
Կրամսկոյ-Քրիստոսը անապատում
 Նոր կտակարանից վերցված սյուժեն հետևյալն է.
"Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։ Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան"։
Դուչչո- Մաեստա. ֆրագմենտ
Հերցոգ Բերիյսկու գրքի էջէրից. Հիսուսի փորձությունը անապատում
Իգոր Ժդանկին
Միխայիլ Պախեր. խորանի նկարազարդում

Սիմոն Բենին. Սատանան փորձում է  Քրիստոսին
հատված Սբ. Մարկոս տաճարի որմնանկարից
Սրբանկար. Սատանան փորձում է Հիսուսին
Ուիլիամ Հոլ
Խուան դե Ֆլանդես
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը

Комментариев нет:

Отправить комментарий