Գրաֆֆիթի բառը լատիներեն նշանակում է <<քերծել>>: Առաջին
ամենահայտնի գրաֆֆիթիները ժայռապատկերներն են` հայտնի արվեստի
պատմությունից: Դրանք հիմնականում պատկերել են կենդանիների և
մարդկանց:Ժամանակակից գրաֆֆիթին մի փոքր այլ կողմնորոշում ունի, այն կարելի
է դիտարկել իբրև միջոց, որով մարդը կարող է արտահայտել իր
դժգոհությունը,ուրախությունը կամ մտահոգությունը:Այսօրվա գրաֆֆիթին
բազմազան է:Այն ավելի տպավորիչ և գեղեցիկ է դառնում, երբ համեմվում է
գույներով,կիրառվում են հատուկ այս նկարչության համար նախատեսված սփրեյ
ներկեր,որոնք մեր օրերում դարձել են գրաֆֆիթիի անբաժանելի մասը:Գրաֆֆիթի
առանց գույների այսօր գրեթե չենք տեսնի:Սա երբեմն դիտարկվում է իբրև
վանդալիզմի դրսևորում կառույցների ամբողջականության տեսանկյունից. այն
բռնություն է կառույցի վրա` սպառնալով արժեզրկել և փչացնել նրա գեղագիտական
տեսքը:Մեկ այլ տեսնակյունից, եթե գրաֆֆիթին դիտենք որպես արվեստի տեսակ,
այն իրոք արվեստ է:Մեր օրերում տաղանդավոր նկարիչներ կան` ունակ ստեղծելու
արվեստի հիանալի գործեր: Գրաֆֆիթիով զբաղվողներին ասում են writer-ներ`
գրողներ,որովհետև գրաֆֆիթին խոսք է` ուղղված հասարակությանը և կազմված
մի քանի բառից:Ժամանակակից գրաֆֆիթին ծնվել է 1960թ-ին Ամերիկայում:
Սկզբից գրաֆֆիթի արել են միայն հանցավոր խմբավորումների անդամները, որոնք գրում էին բանդայի անունը,նկարում տիրույթը, թե որտեղ են իրենք իշխում, և, իհարկե,այդ ամենը` իրենց բանդան խորհրդանշող գույնով:Ամեն խմբավորում իր գույնը ուներ:
Սկզբից գրաֆֆիթի արել են միայն հանցավոր խմբավորումների անդամները, որոնք գրում էին բանդայի անունը,նկարում տիրույթը, թե որտեղ են իրենք իշխում, և, իհարկե,այդ ամենը` իրենց բանդան խորհրդանշող գույնով:Ամեն խմբավորում իր գույնը ուներ:
Մեր օրերում չի դադարել հետաքրքրությունը նկարչության այս ունիկալ տեսակի
հանդեպ: Այն բավականին բարդ արվեստ է`բողոքական, որով կարելի է արտահայտել
սեփական կարծիքը:Այսօր այն հայտնի է ոչ միայն իր ունիկալ լինելու պատճառով,
այլ նաև իր մեջ պարունակող իմաստի: Այն իր զարգացման ճանապարհին շատ է
փոփոխվել:Արդյունքում ծնվել են գրաֆֆիթիի մի քանի ոճեր. դրանք են` Սթրիթ
սթայլ,Քրերթր,Էֆեքս,և Բաբլ սթայլ:
Բաբլ սթայլը համարվում է ամենահեշտը,այս ոճով հիմնականում զբաղվում են
սկսնակները,այն յուրահատուկ է տառերի <<ուռուցիկությամբ>>:
Սթրիթ սթայլը փողոցային ոճն է :Սա ամենատարածված ու բարդ ոճն է
,խորհուրդ չի տրվում կիրառել սկսնակներին:Սրա մեջ շեշտը դրված է բառերի
վրա,նկարիչը բառերով արտահայտում է իր մտահոգությունը և բողոքը որևէ հարցի
շուրջ:Սթրիթ ոճով նկարված բառերը գերեթե ոչ ոք չի կարողանում կարդալ,
որովհետև դրանք հաճախ շատ խճողված են:Սրա բարդությունը կայանում է
նրանում, որ նայողը պետք է կարողանա կարդալ գրվածը:Այս ոճի
<<արժանիքն>> այն է, որ լինի պատկերավոր և ծավալային:
Քրեքթր,այսինքն` անհատականություն,կերպար: Այս ոճում ներկայացողները
նկարում են կենդանիներ,դիմակներ,մի խոսքով` կերպարներ: Նկարների
<<զոհ>> են դառնում նաև նշանավոր մարդիկ:
Էֆեքս-Սա էլ հայտնի է նաև որպես Մյուրալիզմ:Սա հիմնականում արվում է
Եվրոպայում,որովհետև մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ դա սկիզբ է
առել Ֆրանսիայում: Սա ոճերի մեջ ամենաբարդն է և պահանջում է տարիների
փորձ:Այս ոճի նկարիչները արդեն չեն սահմանափակվում պատերով, այն արդեն
արվում է ակումբներում,գրասենյակներում,հասարակական վայրերում մարդկանց
գեղագիտական հաճույք պատճառելու համար:Բավական է նշել, որ նկարիչները
բավական լավ են վարձատրվում,սրանք արվում են նույնիսկ կտավների
վրա,վաճառվում իբրև բնանկար կամ աբստրակտ նկար:
Ինչևէ, պետք է նշել, որ Հայաստանում`մասնավորապես Երևանում այն նույնպես
ունի իր հետևորդները. հայ երիտասարդների մոտ էլ բավական լավ է ստացվում
գրաֆֆիթի անելը:Այն բավական նորաձև և ակտուալ երևույթ է, որով կուզենային
զբաղվել շատերը:
Բելլա ԱսլանյանԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
աղբյուրը` http://hinunor.wordpress.com/
Комментариев нет:
Отправить комментарий