Հայկական
դասական
արվեստի
ցուցադրումը
սկսվում
է
միջնադարյան
որմնանկարի
և
մանրանկարչության
նմուշների
վավերագրական
պատճեններից,
որ
1936-1951 թթ.
կատարել
են
հայ
արվեստի
նշանավոր
հետազոտող
Լիդիա
Դուռնովոյի
(1885-1963) ղեկավարությամբ մի խումբ հայ նկարիչներ: Հայկական եկեղեցիները զարդարող որմնանկարների՝ ժամանակի ընթացքում
կրած
կորուստներն
ու
վնասները
թանգարանում
պահվող
պատճեններին
հաղորդում
են
բնօրինակի
արժեք:
Գեղանկարչական
մեծ
ավանդույթի
վկայությունն
են
նաև
ձեռագրերը,
որոնց
թվում`
անցյալի
մեծագույն
մանրանկարիչներ
Թորոս
Ռոսլինի,
Սարգիս
Պիծակի
և
այլոց
գործերը:
18-20-րդ դարերի հայկական արվեստը դժվար է գնահատել Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և արևելյան երկրների հետ մշակութային կապերի կոնտեքստից դուրս: Ժամանակի ընթացքում ընդհատվող թելը վերականգնվում է ոչ միայն
կրոնական
թեմաներով
գործերի,
այլև
Հովնաթանյանների
գեղարվեստական
դինաստիայի
թողած
ժառանգության
շնորհիվ:
Ամենից
ամբողջական
է
ներկայացված
ընտանիքի
ամենավառ
ներկայացուցիչ
Հակոբ
Հովնաթանյանի
(1806-1881) արվեստը, որն աշխատել է Թիֆլիսում 1830-1880 թվականներին: Նրա դիմանկարների
շարքը
իր
ժամանակի
ոգու
և
մթնոլորտի
լավագույն
վկայությունն
է:
Դրանք
ընդգծում
են
պատկերվածների
անհատականությունը,
նրանց
սոցիալական
դիրքը.
դրանցում
արտահայտվել
է
նկարչի
եզակի
գեղանկարչական
ձիրքը,
դրանք
աչքի
են
ընկնում
դետալների
մանրակրկիտ
ու
նրբաճաշակ
մշակումով:
Այդ
ամենն
ապահովել
է
հայկական
գեղանկարի
պատմության
մեջ
Հովնաթանյանի
տեղը
որպես
դիմանկարի
ժանրի
հիմնադրի:
Թանգարանի էքսպոզիցիան լուսաբանում է թե´
արտասահմանում
բնակվող,
թե´ հայրենիք վերադարձած հայ վարպետների տարբեր սերունդների արվեստը, բացահայտելով նրանց համար
ընդհանուր
գծեր:
Նրանում
կարևոր
տեղ
են
զբաղեցնում
աշխարհահռչակ
ծովանկարիչ
Հովհաննես
Այվազովսկու
(1817-1900) գործերը: Պատկերասրահում է պահվում Թեոդոսիայի թանգարանից հետո նրա աշխատանքների ամենապատկառելի հավաքածուն`
62 նկար,
որոնց
թվում
են
նաև
Այվազովսկու
հայկական
թեմաներով
կոմպոզիցիաները
(«Բայրոնը
Սուրբ
Ղազար
կղզում»,
«Նոյն
իջնում
է
Արարատից»):
Դրանցում
նրա
նախասիրած
ծովային
տեսարանները
ներդաշնակվում
են
հայկական
մոտիվների
հետ,
ինչն
ավելի
հասկանալի
է
դարձնում
Այվազովսկու
հոգատարությունը
կոտորածներ
վերապրած
հայրենակիցների
հանդեպ,
շատ
հայ
նկարիչների
ստեղծագործական
կայացման
հանդեպ
նրա
հետաքրքրությունը:
Թանգարանի
հայ
գեղանկարչության
ցուցադրության
զգալի
մասը
նվիրված
է
հայկական
արվեստի
դասականներ
Վարդգես
Սուրենյանցի
(1860-1921), Ստեփան Աղաջանյանի (1863-1940), Եղիշե Թադևոսյանի (1870-1936), Փանոս
Թերլեմեզյանի
(1865-1941), Գևորգ Բաշինջաղյանի (1857-1925), Մարտիրոս Սարյանի (1880-1972), Հակոբ
Կոջոյանի
(1883-1959) ստեղծագործությանը, որոնց դերն ազգային արվեստի կայացման գործում հսկայական է: Զուգակցելով ռեալիզմի և ռոմանտիզմի միտումները, իմպրեսիոնիզմի, պոստիմպրեսիոնիզմի և մոդեռն
ոճի
նվաճումները
ազգային
ավանդույթների
հետ,
նրանք
կերտում
էին
հայկական
մշակույթի
ինքնատիպ
հյուսվածքը:
Ժամանակի
ընթացքը
փոխում
է
հայկական
արվեստը՝
բազմաթիվ
տաղանդավոր
ու
ինքնատիպ
նկարիչների
ներգրավելով
սովետական
արվեստի
ծիրի
մեջ.
դրանք
էին
Մարտիրոս
Սարյանը
(1880-1972), Հակոբ Կոջոյանը (1883-1959), Սեդրակ Առաքելյանը (1884-1942), Սեդրակ
Ռաշմաճյանը
(1907-1978), Արա Բեքարյանը (1913-1986), Էդվարդ Իսաբեկյանը (1914-2007), Հովհաննես
Զարդարյանը
(1918-1992), Հմայակ Ավետիսյանը (1912-1978), Եփրեմ Սավայանը (1909-1974): Այս արվեստագետների
անունների
հետ
առնչվող
թեմաների
նոր
շրջանակը
նպաստեց
ազգային
մշակույթի
նկարագրի
կերտմանը:
Այս մշակույթի անկապտելի մասն է կազմում մի շարք նկարիչների, ի թիվս որոնց` Պետրոս Կոնտուրաջյանի (1905-1965), Բարթուղ
Վարդանյանի
(1897-1978), Արարատ Ղարիբյանի (1903-1952), Հարություն Կալենցի (1910-1966), Հովհաննես
Ասատրյանի
(1914-2007), Հակոբ Հակոբյանի (1923) արվեստը, որոնց գործունեությունը մասամբ ծավալվել
է
արտասահմանում
և
որոնք
յուրացրել
են
ֆրանսիական
դպրոցի
գեղարվեստական
փորձը:
Չնայած
նրանք
ներկայացնում
են
տարբեր
սերունդներ
և
ստեղծագործական
ուղղություններ,
նրանց
միավորողը
բարձր
մասնագիտական
չափանիշներն
են:
Փարիզը
միշտ
գրավել
է
շատ
հայ
վարպետների,
ինչպես
Գեորգի
Յակուլովին
(1884-1928), Մարտիրոս Սարյանին (1880-1972), Վահրամ Գայֆեճյանին (1899-1960), Երվանդ
Քոչարին
(1899-1979), որոնք կարողացան պահպանել իրենց անհատականությունը գեղարվեստական հոսանքների
հորձանուտում:
Լինելով
20-րդ
դարի
ավանգարդում,
նրանք
մեծապես
կանխորոշեցին
ժամանակակից
հայկական
գեղանկարչության
զարգացումը:
Բացառիկ նշանակալից է հայկական գեղանկարչության ձևավորման մեջ Մարտիրոս
Սարյանի
(1880-1972) ազդեցությունն ու դերը: Նրա արվեստը դարձավ Հայաստանի խորհրդանիշը: Սարյանը ցայտուն
ու
պատկերավոր
կերպով
արտահայտեց
մեր
հոգևոր
էությունն
ու
աշխարհընկալումը:
Միևնույն
ժամանակ
նա
նորարար
է,
20-րդ
դարի
մի
շարք
խոշոր
արվեստագետների
թվում
արվեստում
նոր
ուղիներ
ու
նոր
գեղարվեստական
արտահայտչամիջոցներ
հայտնագործողներից
մեկը:
Սարյանն
օժտված
է
գույնի,
կոմպոզիցիայի
և
գծանկարի
բնատուր
վարպետությամբ:
Նրա
ընդհանրացման
տաղանդը
հնարավորություն
է
տալիս
իր
հայրենիքի
պատկերները
փոխակերպելու
աշխարհի
սինթետիկ
պատկերի,
աշխարհի
արարչության,
նրա
փոփոխականության,
նրա
մեջ
մարդու
դերի
մասին
մտորումների:
Միևնույն
ժամանակ
դա
Հայաստանն
է՝
իր
բնությամբ
ու
մարդկանցով,
լեռներով
ու
արևով:
Սարյանի
արվեստը
նաև
միավորում
է
հայկական
աշխարհընկալման
երկու
հակադարձ
բևեռները`
Արևելքն
ու
Արևմուտքը:
Հայերի
համար
Արևելքը
ոչ
միայն
բնական
միջավայր
է,
մտածելակերպ
և
ավանդական
ապրելակերպ,
այն
մշակույթի
մաս
է,
որ
վառ
արտահայտված
է
Սայաթ-Նովայի
և
Ավետիք
Իսահակյանի
պոեզիայում,
Վարդգես
Սուրենյանցի
(1860-1921) նկարչության մեջ, Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում:
Արևելքի ոգով ու շնչով է տոգորված Թիֆլիսի հայ նկարիչների խոհուն ու նրբագեղ աշխարհը: Այս քաղաքը հայկական մտավոր ու մշակութային կյանքի կենտրոնն է եղել 17-20-րդ դարերում: Հովնաթանյանների դինաստիա, Գևորգ
Բաշինջաղյան
(1857-1925), Գեորգի Յակուլով (1884-1928), Հովսեփ Կարալյան (1897-1981), Վանո Խոջաբեկյան
(1875-1922), Գևորգ Գրիգորյան (Ջոտտո) (1897-1976), Հակոբջան
Ղարիբջանյան
(1902-1987), Վեհիկ Տեր- Գրիգորյան (1903-1965), Վաղարշակ Էլիբեկյան (1910-1994),- ահա Պատկերասրահում
ցուցադրված
նկարիչների
այս
ճյուղի
ոչ
լրիվ
ցանկը:
Ինքնատիպ
արվեստագետներից
մեկին`
Ալեքսանդր
Բաժբեուկ-Մելիքյանին
(1891-1966) հատուկ վառ երևակայությունը, գեղեցիկի սուր զգացումը արտահայտվել են կանացի կերպարների` նրբագեղ զգացմունքայնությամբ լի աշխարհում:
Սա
էքսպոզիցիայի
ուշագրավ
մասերից
մեկն
է:
Սարյանի
գեղարվեստական
հայտնագործությունները,
նրա
գեղանկարչական-
պլաստիկական
լեզվի
թարմությունը
տարբեր
փոխակերպումների
ենթարկվեցին
վարպետների
մի
ողջ
համաստեղության`
Մարիամ
(1907-2006) և Երանուհի (1909-1998) Ասլամազյանների, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի
(1922-2005), Սարգիս Մուրադյանի (1927-2007), Նիկոլայ Քոթանջյանի (1928), Մինաս Ավետիսյանի
(1928-1975), Աշոտ Հովհաննիսյանի (1929-1997), Հենրիկ Սիրավյանի (1928-2001), Ալեքսանդր
Գրիգորյանի
(1927-2008), Ռուբեն Ադալյանի (1929), Վարոս Շահմուրադյանի (1940-1977), Սեյրան
Խաթլամաջյանի
(1937-1994) արվեստում: Ստեղծագործական խառնվածքի բազմազանությամբ
հանդերձ,
նշված
արվեստագետների
համար
ընդհանուր
է
ազգային
ավանդույթների
և
ժամանակակից
գեղանկարչության
նվաճումների
իմաստավորված
յուրացումը.
այս
երևույթն
ընդհանրապես
հատկանշական
է
հայկական
արվեստի
համար:
Հայ վարպետների (ընդհանրացումների և փոխաբերականության
հանդեպ
իրենց
հակումներով
հանդերձ)
գեղարվեստական
մտածելակերպը,
գունանկարչական
լեզուն
շատ
համահունչ
են
ժամանակակից
արվեստին
հատուկ
գունային
ու
պլաստիկական
սինթեզի
որոնումներին:
Դրա
վառ
օրինակն
են
Մինաս
Ավետսիյանի
(1928-1975) աշխատանքները: Օժտված լինելով գույնի զգացմունքային բնույթի ընկալումով՝
նա
իր
արվեստում
միավորեց
միջնադարյան
հայկական
նկարչության
ավանդույթները
և
պոստիմպրեսիոնիստների
ու
ֆովիստների
փորձը:
Ձևի
և
գույնի
սինթեզին
ձգտելը
հատուկ
է
այլ
հայ
նկարիչների`
Աշոտ
Հովհաննիսյանի
(1929-1997), Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի (1922-2005), Սարգիս Մուրադյանի (1927-2007), Գրիգոր
Խանջյանի
(1926-2000), Հրաչյա Հակոբյանի (1935-1982), Անատոլի Պապյանի (1924-2007) և ուրիշների
գեղարվեստական
մտածողությանը:
Պատկերասրահի
հավաքածուն
ներառում
է
նաև
մի
շարք
ժամանակակից
նկարիչների՝
Էդուարդ
Արծրունյանի
(1929), Ալեքսանդր
Գրիգորյանի
(1927-2008), Ալբերտ Պարսամյանի (1935-1995), Ռուբեն Ադալյանի (1929), Կարեն Սմբատյանի
(1932-2008), Էդուարդ Խարազյանի (1939), Հենրի Էլիբեկյանի (1936), Վարուժան Վարդանյանի
(1948-2010), Ռոբերտ Էլիբեկյանի (1941), Ռուբեն Աբովյանի (1948), Աշոտ Բայանդուրի
(1947-2003), Փարավոն Միրզոյանի (1949), Կարո Մկրտչյանի (1951-2001), Արամ Իսաբեկյանի
(1952) և
այլոց
գործերը:
Ծանոթացնելով
հայ
գեղանկարիչների
մի
քանի
սերունդների
հոգևոր
որոնումներին,
թանգարանի
էքսպոզիցիան
բացահայտում
է
աշխարհընկալման
այն
նոր
կողմերը,
որոնք
աստիճանաբար
փոփոխվելով՝
ձևավորում
են
ժամանակակից
գեղարվեստական
մշակույթի
պատկերը:
Գրաֆիկա
Թանգարանի գրաֆիկայի հավաքածուի կորիզն են կազմում շուրջ
250 հայ նկարիչների գծանկարները,
ջրանկարները,
պաստելները,
գրքային գրաֆիկան,
ծաղրանկարները,
պլակատները,
որոնք ընդհանուր հաշվով կազմում են ավելի քան
4000 միավոր: Հայկական գրաֆիկան իր արմատներով կապված է միջնադարի հայերեն ձեռագիր գրքի ստեղծման,
նրա ձևավորման ու նկարազարդման հետ:
Մի կողմ թողնելով գրաֆիկայի ծագման պատմությունը`
նշենք,
որ ի տարբերություն գեղանկարչության,
հայկական գծանկարը որպես արվեստի տեսակ սկսել է ձևավորվել
19-րդ դարից:
Հայկական հավաքածուն արժևորվում է ինչպես ցուցանմուշների մեծ մասի բարձր գեղարվեստական մակարդակով,
այնպես էլ նրանով,
որ այստեղ ներկայացված են,
թեև ոչ համազոր,
գրաֆիկայի հայրենական դպրոցի զարգացման բոլոր փուլերը,
նրանց հիմնական տեսակներն ու ժանրերը`
սկսած
19-րդ դարում
Կոստանդնուպոլսում է
ապրել և
ստեղծագործել գծանկարի
վարպետ դիմանկարիչ
Մելքոն Տիրացույանը
(1837-1904):
19-րդ դարավերջի
և 20-րդ
դարասկզբի հայկական
արվեստը բնորոշվում
է Ռուսաստանում,
Եվրոպայում և
Անդրկովկասի մշակույթի
կենտրոն Թիֆլիսում
մասնագիտական կրթություն
ստացած նկարիչների
թվային աճով:
Նրանցից ոմանք
մնացին օտար
երկրներում, շատերը
հաստատվեցին Թիֆլիսում:
Ընդլայնվում է
նաև նրանց
ստեղծագործական թեմատիկան:
Գրաֆիկայում ի
հայտ են
գալիս նոր
ժանրեր` բնանկար,
այդ թվում
նաև ճարտարապետական, կենցաղային
տեսարաններ, շարունակվում
են զարգանալ
դիմանկարը և
գրքարվեստը, ծնունդ
են առնում
նոր տեսակներ`
պլակատ, թատերա-դեկորացիոն արվեստ
և այլն:
Դիմանկարի ժանրը, որ
նախորդ ժամանակաշրջանի գեղանկարչության գրեթե
միակ ոլորտն
էր, իր
զարգացումն ապրեց
նաև գրաֆիկայի
մեջ` Ստեփան
Աղաջանյանի (1863-1940), Փանոս Թերլեմեզյանի
(1865-1941), Ենովք Նազարյանցի (1868-1928), Հմայակ Հակոբյանի
(1871-1939), Դավիթ Օքրոյանցի (1874-1943) արվեստում: Հայկական
գրաֆիկայի հետագա
զարգացմանը զգալիորեն
նպաստեց բոլոր
ժանրերում ստեղծագործող
Վարդգես Սուրենյանցի
(1860-1921) արվեստը: Պատկերասրահում հավաքված
են նկարչի
գրքային, ամսագրային
ձևավորումները, թատերական
ձևավորումների էսքիզները,
դիմանկարները, պլակատները:
Գևորգ Բաշինջաղյանի
(1857-1925), Հարություն Շամշինյանի (1856-1914), Հմայակ Հակոբյանի
(1871-1939), Սեդրակ Առաքելյանի (1884-1942) աշխատանքներում կենտրոնական
տեղ է
գրավում բնանկարը:
Բացի բնանկարից,
Հարություն Շամշինյանը
(1856-1914) անդրադարձել է նաև
ժանրային տեսարաններին,
նա առաջինն
էր հայ
նկարիչներից, որ
պատկերեց հասարակ
մարդկանց կենցաղը:
Այդ թեման
իր ուրույն
և վառ
արտացոլումը գտավ
ինքնատիպ գծանկարիչ
Վանո Խոջաբեկյանի
(1875-1922) ստեղծագործության մեջ:
Ճարտարապետական պեյզաժը
ներկայացված է
Արշակ Ֆեթվաճյանի
(1866-1947) վարպետորեն արված և
պատմական արժեք
ունեցող ջրանկարներում, իսկ
հետագայում նաև
քանդակագործ Ստեփան
Թարյանի (1899-1954) գործերում:
Հայկական գրաֆիկայում առանձնահատուկ տեղ
է գրավում
ֆրանսահայ նկարիչ
Էդգար Շահինը
(1874-1947), որի օֆորտներն արժանացել
են համաշխարհային ճանաչման:
Օֆորտի
և վիմագրության
տեխնիկայով են
աշխատել նաև
ֆրանսահայ արվեստագետներ Տիգրան
Փոլադը (1874-1950), Գառզուն (1907-2000), Ժանսեմը (1920), Արսեն Շաբանյանը
(1864-1949) և այլք:
Ամերիկահայ
աշխարհահռչակ նկարիչ
Արշիլ Գորկու
(1904-1948) արվեստը սյուրռեալիզմն ու
աբստրակտ էքսպրեսիոնիզմը կապող
օղակ է:
Թանգարանի հավաքածուում
տեղ է
գտել 1930-ական թվականներին
ստեղծած նրա
մեկ ճեպանկար:
Սկսած 20-րդ դարի
առաջին կեսից
և հետագայում
շատ նկարիչներ,
որ ճակատագրի
բերումով ապրում
էին աշխարհի
տարբեր ծայրերում,
հնարավորություն ունեցան
վերահաստատվելու հայրենիքում:
Այս հանգամանքը
ևս նպաստեց
գրաֆիկայի բոլոր
ժանրերի և
տեսակների զարգացմանը,
իսկ գծանկարը
հետզհետե ստացավ
ինքնուրույն բնույթ:
1920-ական, նաև
1940-ական թվականներին պատմական-քաղաքական իրադարձությունների բերումով
ուշադրության են
արժանանում ծաղրանկարը
և պլակատը:
Գրաֆիկայի նշված
տեսակներում էին
աշխատում Լևոն
Գենչօղլյանը (1897-1974), Աշոտ Մամաջանյանը
(1908-1994), Մարիամ Ասլամազյանը (1907-2006) և Երանուհի
Ասլամազյանը (1909-1998), Դմիտրի Նալբանդյանը
(1906-1993/4), Սարգիս Արուտչյանը (1920-2000) և ուրիշներ:
Մեծ հետաքրքրություն են
ներկայացնում քանդակագործներ Հակոբ
Գյուրջյանի (1881-1948) և Երվանդ
Քոչարի (1899-1979) գրաֆիկական գործերը,
որոնք աչքի
են ընկնում
գծերի պլաստիկայով,
կերպարների յուրովի
մեկնաբանմամբ և
կատարման ֆակտուրայով:
Պետրոս
Կոնտուրաջյանի (1905-1965) ստեղծագործական ժառանգությունը ամենամեծն
է հավաքածուում:
Բազմաթիվ են
պաստելով, մատիտով
և ածուխով
արված կանանց
մերկ ֆիգուրներն
ու դիմանկարները,
բնապատկերներն ու
նատյուրմորտները: Պատկերասրահի
ֆոնդերում են
գտնվում Նիկոլայ
Թևոսյանի (1910-1957)` եվրոպական հին
վարպետների ոճով,
սանգինայով արված
նրբագեղ դիմանկարները:
Ուշագրավ
են Մարտիրոս
Սարյանի (1880-1972), Հակոբ Կոջոյանի
(1883-1959), Տաճատ Խաչվանքյանի (1896-1940), Միքայել Արուտչյանի
(1897-1961), Շավարշ Հովհաննիսյանի (1908-1980), Արարատ Ղարիբյանի
(1903-1952), Սարգիս Ալեքսանյանի (1910-1942), Կարապետ Տիրատուրյանի
(1911-1975), Էդվարդ Իսաբեկյանի (1914-2007), Գրիգոր Խանջյանի
(1926-2000), Գեորգի Յարալյանի (1927) ինչպես գրքային
նկարազարդումներն ու
ձևավորումները, այնպես
էլ ինքնուրույն
գծանկարները: Կերպարվեստի
և ժամանակատարածական արվեստների
սինթեզի խնդիրներն
է փորձել
լուծել իր
ստեղծագործության մեջ
Գեորգի Յակուլովը
(1884-1928): Թանգարանի ֆոնդերում են
պահվում Մարտիրոս
Սարյանի (1880-1972), Գեորգի Յակուլովի
(1884-1928), Միքայել Արուտչյանի (1897-1961), Մինաս Ավետիսյանի
(1928-1975), Գեղամ Ասատրյանի (1920-1995) թատերական բեմադրությունների էսքիզները:
20-րդ դարի
70-80-ական թվականներին մի
շարք նկարիչների`
Վլադիմիր Այվազյանի
(1915-1999), Կարապետ Գյոկչակյանի (1916-1999), Վահրամ Խաչիկյանի
(1923-2002), Պետրոս Մալայանի (1927-1999), Արկադի Պետրոսյանի
(1933), Ռուդոլֆ Խաչատրյանի (1937-2007), Հենրիկ Մամյանի
(1934), Անդրանիկ Կիլիկյանի (1937-2005), Արա Բաղդասարյանի
(1940), Գաստելլո Գասպարյանի (1941), Ռուբեն Ղևոնդյանի
(1942) և շատ ուրիշների
արվեստի կարևոր
մասն են
կազմում հաստոցային
գծանկարը և
տպագրական գրաֆիկան:
axbyur@`
http://www.gallery.am/hy/
Комментариев нет:
Отправить комментарий