Գու Կայչժին ավանդաբար
համարվում է չինական
բնանկարի հիմնադիրը: Այսօր
հայտնի են նկարիչների
անուններ, ովքեր նրանից
առաջ են ստեղծագործել, բայց
Գու Կայչժին չինական
արվեստի պատմության մեջ
մտավ որպես չինական
բնանկարի խոշոր բարեփոխիչ՝ կանգնած
վերջինիս ակունքներին մոտ:
Գու Կայչժին ապրել
է Ցզին դինաստիայի
թագավորության ժամանակ /265-420/:
Ցզին պետության անվան
հետ է կապվում
մեր պատկերացումները չինական
առաջին կալիգրաֆների, նկարիչների
եւ գեղանկարի տեսաբանների
մասին: Գու Կայչժին
այն աստիճանի հայտնի
անձ էր, որ
նրա կենսագրությունը ներկայացված է
«Ցզինշի»-ում /Ցզին պետության
պատմությունը/, որը կազմվել
է 9-րդ դարում:
Նրա մասին անեկտոդները եւ
լեգենդները մտել են
«Պատմությունների նոր շարադրանք
քայլողների աշխարհում» պատմությունների հայտնի
ժողովածուի մեջ՝ կազմված
5-րդ դ. Լյու
Իցինի կողմից: Այս
պատմական աղբյուրներից գծագրվում
է նկարչի ոչ
այնքան ամբողջական եւ
անեկտոդային դիմանկարը: Հնագույն
կենսագիրը ընդգծում է,
որ Գու Կայչժին
եղել է շատ
էքսցենտրիկ, տարօրինակ, կախարդանքի
եւ հրաշքների հավատացող
մարդ:
Գու Կայչժին ծնվել
է 344թ. /թեեւ
նշում են նաեւ
այլ թվականներ, բայց
սա առավել տարածվածն
է/ Ուս գավառում՝
ժամանակակից Ցզյանսի պրովինցիայում /գտնվում
է Չինաստանի հարավում/:
Նկարչի նախնիները զբաղեցրել
են պետական համակարգում բարձր
պաշտոններ: «Ցզին դինաստիայի պատմությունը» աշխատությունը հայտնում
է, որ նրա՝
արվեստի հանդեպ սերն
ու հետաքրքրությունը դրսեւորվել
է վաղ մանկությունից: Երիտասարդ ժամանակ
անցել է պետական
ծառայության: Հեծելազորի ղեկավար
Խուան Վենը նրան
ընդունել է որպես
իր քարտուղար: Խուան
Վենը հեղինակավոր գեներալ
էր, որը մահացավ
373թ. եւ Գու
Կայչժին նրա հիշատակին
նվիրված բանաստեղծություն գրեց:
Խուան Վենի մահից
հետո Գու Կայչժիի
կյանքի հաջորդ 20
տարիների մասին չնչին
տեղեկություն կա: Հիմնականում
նրա այդ տարիների
կյանքը մնում է
անհայտ: Հավանաբար այդ
տարիներին նա գրել
է, ստեղծագործել, ճանապարհորդել: 50
տարեկանում նա ընկնում
է Ին Չժունկանի
ղեկավարության տակ /նրա
քարտուղարն է դառնում/,
որը մեծատոհմիկ իշխան
էր ու շուտով
դառնում է նրա
լավագույն ընկերը: Գու
Կայչժիի մոտ ընկերն
էր նաեւ Սե
Անը, որը խոշոր
չինովնիկ էր: Նա
հայտնի է որպես
բարեգործ 6 դինաստիաների
դարաշրջանում: Վերջինս հիացած
էր նկարչի նկարներով՝
համարելով, որ նա
գերազանցել է իրեն
նախորդող բոլոր նկարիչներին:
Գու Կայչժին մահացել
է 406թ., նրա
մահվան հանգամանքներն ու
տեղը հայտնի չեն:
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՀԱՅԱՑՔ`
Չինական
պատմությունը աշխարհ է
բերել բազմաթիվ կիսաառասպելական կերպարներ՝ դինաստիաների հիմնադիրներ, նկարիչներ
ու երաժիշտներ, հերոսներ
ու հերոսուհիներ, որոնք
կիսով չափ պատկանում
են պատմությանը, մյուս
կեսով՝ առասպելին: Նրանց
մասին շատ վկայություններ սկիզբ
են առնում ավելի
ուշ ժամանակներից, ուստի
եւ փաստերը հորինվածքից տարբերելը
դառնում է չափազանց
բարդ:
Գու Կայչժին, ում անունը դարձել է չինական գեղանկարչության սնզբնավորման հոմանիշը, եւս պատկանում է այդ կատեգորիային: Նրա կյանքի վաղ շրջանի նկարագրությունը՝ ստեղծված Լու Իցինի կողմից «Պատմությունների նոր շարադրանք քայլողների աշխարհում» գրքում, գրվել է 430թ.՝ նկարչի մահից մոտ քառորդ դար հետո, երբ նրա կյանքն արդեն լի էր լեգենդներով: Այդ լեգենդները միավորված են նրա կենսագրության մեջ, որն էլ գրվել է նկարչի մահից 400 տարի հետո: Նրա փառքն աճեց ժամանակի ընթացքում: Գու Կայչժիի անունը հռչակվեց այսօր նրան վերագրվող 3 նկարների շնորհիվ՝ «Իմաստուն եւ պատկառելի կանայք», «Պալատական ավագ տիկնոջ խրատը» եւ «Լո լճի հավերժահարսը»: Այս նկար-գալարները անանուն են, եւ հետաքրքիր է, որ Գու Կայչժիի աշխատանքների ցանկում այս 3 ստեղծագործությունների անվանումները բացակայում են: Այդուամենայնիվ ժամանակակից հետազոտողների մեծամասնությունը այս երեքը համարում են Գու Կայչժիի ստեղծագործությունները:
Գու Կայչժին, ում անունը դարձել է չինական գեղանկարչության սնզբնավորման հոմանիշը, եւս պատկանում է այդ կատեգորիային: Նրա կյանքի վաղ շրջանի նկարագրությունը՝ ստեղծված Լու Իցինի կողմից «Պատմությունների նոր շարադրանք քայլողների աշխարհում» գրքում, գրվել է 430թ.՝ նկարչի մահից մոտ քառորդ դար հետո, երբ նրա կյանքն արդեն լի էր լեգենդներով: Այդ լեգենդները միավորված են նրա կենսագրության մեջ, որն էլ գրվել է նկարչի մահից 400 տարի հետո: Նրա փառքն աճեց ժամանակի ընթացքում: Գու Կայչժիի անունը հռչակվեց այսօր նրան վերագրվող 3 նկարների շնորհիվ՝ «Իմաստուն եւ պատկառելի կանայք», «Պալատական ավագ տիկնոջ խրատը» եւ «Լո լճի հավերժահարսը»: Այս նկար-գալարները անանուն են, եւ հետաքրքիր է, որ Գու Կայչժիի աշխատանքների ցանկում այս 3 ստեղծագործությունների անվանումները բացակայում են: Այդուամենայնիվ ժամանակակից հետազոտողների մեծամասնությունը այս երեքը համարում են Գու Կայչժիի ստեղծագործությունները:
«ԼՈ ԼՃԻ ՓԵՐԻՆ»
Այս գալարը, մոտավորապես
5 մետր երկարությամբ եւ
30 սմ լայնությամբ, ստեղծվել
է պոեմի թեմայով,
որը գրվել է
հայտնի վեյան պոետ
Ցաո Չժիի կողմից
/192-232/: Պոեմը նվիրված
է պոետի անսպասելի
հանդիպմանը չքնաղ հավերժահարսի հետ,
պոետի մոտ առաջացրած
խորը տպավորությանը ու
երազանքների երեւակայական կնոջ
հետ թախծալի բաժանմանը:
Այսօր գալարը գոյություն ունի
մի քանի կրկնօրինակներով: 3
ամենահայտնիները պահվում են
Գուգնի պեկինյան թանգարանում, Վաշինգտոնի Ֆռիռ
պատկերասրահում եւ Շինյանի
ծայրամասային Լյաոնին թանգարանում: Այդ
3 գալարները իրենցից
ներկայացնում են Սուն
դարաշրջանի /960-1279/ պատճենը՝
ստեղծված անհայտ նկարիչների
կողմից: Ընդ որում
Լյաոնինա թանգարանի նմուշը
համարվում է մասնագիտորեն ամենաճշգրտը
այն պատճառով, որ
պոեմի տեքստը համընկնում
է նկարի սյուժեների
հետ. դա համարվում
է օրիգինալը: Մյուս
տարբերակներում կա՛մ տեքստն
է բացակայում, կա՛մ
նրա հատվածները զետեղված
են առանձին շրջանակներում, որի
հետեւանքով մեծանում
է տարածությունը լանդշաֆտի
եւ մարդու մասնակցությամբ տեսարանների համար:
«Լո լճի փերին»
գալարը վկայում է
2 կարեւոր նվաճումների մասին
չինական գեղանկարչությունում: Առաջինը,
դա պատկերային պատմության ժամանակների երկարաձգված
գյուտն է, որում
միեւնույն կերպարը հանդիպում
է մի քանի
անգամ: Երկրորդը, դա
գեղանկարչական արվեստի զարգացումն
էր՝ սարերը, ծառերը,
գետերի հոսանքը օգտագործվում է
ոչ միայն որպես
մեկուսացված էություն, այլ
նաեւ որպես ֆիզիկապես
միմյանց հետ կապված
տարածության բաղադրիչ: Բացի
այդ, գեղանկարչության տարրերը
խաղում են կրկնակի
դեր՝ եւ՛ պատկերի
բաղադրիչ, եւ՛ պոետական
փոխաբերություն: Պոետը նկարագրում
է հավերժահարսին այսպիսի
խոսքերով.
Թեթեւ, ինչպես վախեցած
կարապ, ճախրում է,
Իսկ ճկունությամբ՝ թռչող
հրեղ,
Աշնանային քրիզանթեմների մեջ
է հանդարտությունը,
Գարնանային սոճին այդպես
փարթամ չէ,
Երեւում է ոչ
պարզորոշ, ինչպես երազ:
Բառային
կերպարները՝ կարապը, հրեշը,
քրիզանթեմը, սոճին ու
մյուսները փոխակերպվել են
պատկերային կերպարների, որոնք
ձուլված են բնանկարին
եւ ընկալվում են
որպես փոխաբերություններ: Չինական
գեղանկարչությունում ամեն մի
սիմվոլ ունի որոշակի
խորհուրդ: Հրեշը Հեռավոր
Արեւելքի ժողովրդական սիմվոլներից է,
որը երբեմն նույնացվում է
կայսրերի հետ, երբեմն
էլ նույնացվում է
անձրեւի հետ, ինչի
հտտեւանքով էլ խորհրդանշում է
բերրիություն, հարստություն, փարթամություն: Սակայն
առավել հաճախ հրեշը
ունի յան-ի խորհուրդը,
որն ունի տղամարդկային էներգիայի
նշանակությունը: Քրիզանթեմը կատարելության խորհրդանիշ
է, ասոցացվում է
աշնան հետ: Սոճին,
որը չինացի գեղանկարիչների կողմից
սիրված ծառ է,
խորհրդանշում է երկարակեցություն, կանգունություն, անդրդվելիություն:
Հավերժահարսի ֆիզիկական
ներկայության մեկ այլ,
նախկինում երբեք չհանդիպող
գալարի առանձնահատկությունը համարվում
է այն, որ
նրա սյուժեն ոչ
թե առհասարակ կինն
է, այլ նրա
գեղեցկությունը, որպես պոետական
ներշնչման առարկա, ռոմանտիկական ցանկություն եւ
նկարչական արտացոլում:
Իր
պոետական եւ նկարչական
պատկերացմամբ «Լո լճի
փերին» գալարը գեղարվեստական արժանիքների
տեսակետից առավել բարձր
գնահատելի է, քան Գու Կայչժիի
մյուս հայտնի
նկար-գալարները:
Վարդուհի Կարապետյան
Վարդուհի Կարապետյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 4-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий