Փ. Թերլեմազյանը 19-րդ դարի վերջի մեծ հայ նկարիչն է, հայրենասեր ազատամարտիկը: Ծնվել է 1865թ. մարտի 11-ին Վանի Այգեստան նահանգում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի տարրական դպրոցում, սակայն հոր մահից հետո` 1877թ. ստիպված է լինում թողնել ուսումը: Հազիվ տասներկու տարեկան, նա կորցնում է հորը։ Այդ էր պատճառը, որ Փանոսը շատ ավելի կապված էր մոր հետ և զրույցի ժամանակ հաճախ ասում էր. «Մինչև խոր ծերություն չեմ մոռանալու նրան, որպես մայրական հոգատարության, սիրո ու գուրգուրանքի կատարյալ կերպարի»։ Ժամանակավորապես որպես աշակերտ սկսում է աշխատել դերձակի մոտ, սակայն ըմբոստ տղան հեռանում է արվեստանոցից ու սկսում հող մշակել: Միայն երեք տարի անց է ընդունվում Վանի Կեդրոնական վարժարան, որտեղ սովորում է սիրով, փորձում է հնարավորինս շատ գիտելիքներ ստանալ ուսուցիչներից: Դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատում է որպես ուսուցիչ, սակայն հեռացվում է աշխատանքից կասկածելի անձնավորություն լինելու պատճառով, քանի որ արդեն իրեն նվիրել էր ազատագրական գործին: Նրան հաջողվում է մի քանի անգամ անցնել Պարսկաստան, զենք գնել և փոխադրել Վան: 1889թ. Փանոսը ձերբակալվում, սակայն փրկագնով ազատվում ու մեկնում է Բիթլիս, որտեղ էլ հիմնում է հայրենասիրական խմբակը: 1893թ. արդեն Թիֆլիսում էր, որտեղ, տեսնելով Գ. Բաշինջաղյանի բնանկարները, կրկին սկսում է զբաղվել նկարչությամբ: 1895-97-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում: Այստեղ էլ սակայն չի դադարում զբաղվել քաղաքականությամբ: 1897թ. ամառային ուսումնասիրական աշխատանքներ և բացօթյա էտյուդներ կատարելու նպատակով ակադեմիայի իր դասընկերների հետ Փանոսը մեկնում է Էստոնիա։ Թուրքական կառավարության հասցեին գրած մեղադրանքների և հակահամիդյան մտքերի համար Փանոսը ոստիկանության կողմից խիստ հետապնդվում էր։ Համիդյան կառավարությունը, դիմելով ցարական ոստիկանությանը, ձերբակալել է տալիս Փանոսին, և նա նետվում է Ռեվելի բանտը։ Սակայն բանտում նա անգործ չի նստում և կոտրված հայելու փոքրիկ կտորի միջոցով նկարում է իր ինքնանկարը։ Հազիվ մի քանի տարի նկարչություն սովորած Թերլեմեզյանի այս գործը զարմացնում է կատարման վարպետությամբ, սրությամբ, ներքին տրամադրությամբ և ներգործող ուժով։ Դիմանկարը դիտողի վրա ազդում է բանտարկյալի մտախոհ ու խստաբարո արտահայտությամբ, կենտրոնացած, շիտակ ու ներթափանցող հայացքով։ Ձախ կողմից ընկած լույսը առատորեն լուսավորում է Թերլեմեզյանի դեմքը, հատկապես նրա բարձր ճակատը, կարծես ինչ-որ լուսավոր քողի տակ հաստատակամ ու համոզված Փանոսը նայում է դեպի իր ապագան, դեպի ազատություն։
Վեց ամիս Ռեվելի բանտում պահելուց հետո, ձմռանը, մերթ ոտքով և մերթ ֆուրգոնով նրան տեղափոխում են Թիֆլիսի Մետեխի բանտը։ Ոստիկանությունը, չկարողանալով ապացուցել նրա հանցանքը, արտաքսում է նրան Պարսկաստան։ Այստեղից Թերլեմեզյանը մեկնում է Փարիզ` շարունակելու կիսատ թողած գեղարվեստական ուսումը։ Նրան հաջողվում է ընդունվել երիտասարդ հայ նկարիչներին հյուրընկալած և մեծ ճանաչում վայելող Ժուլիենի Ակադեմիան, ուր դասավանդում էին բազմաթիվ օտար ու հատկապես հայ արվեստագետների բարեկամ և ուսուցիչ, Ֆրանսիայի նշանավոր նկարիչներ Բենժամեն Կոնստանը և Ժան Պոլ Լորանսը: Ստանալով նյութական օգնություն Խրիմյան Հայրիկից, Թերլեմեզյանն ամբողջությամբ նվիրվում է արվեստին։ Երեսունն անց սկսնակ նկարչի համար թանկ էին րոպեներն անգամ, ու նա նկարում էր զօր ու գիշեր, ամենուր՝ ակադեմիայում, Փարիզի փողոցներում և բուլվարներում, ամեն տեղ, ուր տեսնում էր շրջապատի գեղեցիկ բնությունն ու մարդկանց: Փանոսը ամբողջ իր աշխատանքային օրը անց էր կացնում ակադեմիայում։ Շնորհիվ այդպիսի համառ աշխատասիրության, ուսման երկրորդ տարում նա հասնում է մեծ արդյունքի, որը և բարձր է գնահատվում պրոֆեսորների կողմից։ Կարճ ժամանակ անց Թերլեմեզյանին բախտ է վիճակվում ցուցադրվել ֆրանսիական նկարիչների սալոնում` «Բանվորուհին ջրհորի մոտ» նկարով։
Կոմիտաս |
1903թ. գալիս է Էջմիածին, ներկայանում Խ. Հայրիկին ու նրա հանձնարարությամբ կատարում է մի շարք աշխատանքներ: Նկարում է Սևանի, Դիլիջանի, Անիի ու Ալեքսանդրապոլի պատկերներով բնանկարներ: Լավագույնը <<Էջմիածնի եկեղեցին>> կտավն է, որտեղ եկեղեցին պատկերված է իրիկնամուտին: Կարմիր գույնի միջոցով փորձել է հասնել մեծ արտահայտչականության: Կրկին վերադառնում Փարիզ ու սովորում Լորանի դասարանում: Այստեղ կատարելագործում է իր վարպետությունը, <<Լամանշի ափերը>>, <<Օվկիանոսի ափերը Բրետանում>> և <<Ձկնորսական նավակ>> գործերի համար արժանանում է մրցանակների: Կրկնօրինակում է Ռեմբրանդտի <<Սբ. Մատթևոս առաքյալ>> կտավը, ապա մասնակցում ակադեմիայի անցկացրած մրցույթին, որտեղ իր <<Հայ գաղթականը>> կտավը զբաղեցնում է 1-ին տեղը: 1904 թ. վերջնականպես վերադառնում է Հայաստան: Այստեղ նկարում է կաթողիկոսի դիմանկարը, պատկերում է <<Սանահինը գետնափոր տներով>>, հնաոճ զգեստներով մարդկանց: <<Գարունը Սանահահինում>> կտավն ասես շնչում է գարնանային թարմությամբ: ՍԱ աչքի է ընկնում իր մաքուր գույներով: <<Սանահինի վանքի գավիթը>> պատկերում է աղոթարանը ժամերգության պահին: Այս նկարում կա տրամադրություն, հոգեվիճակ: գործը Մյունխենի համաեվրոպական ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: Փ. Թերլեմազյանը լայն ծանոթություն է հաստատում իր ժամանակի հայ մտավորականների` Ե. Թադևոսյանի, Կոմիտասի, Հովհ. Թումանյանի, Գ. Բաշինջաղյանի, Կ. Պոլսում` Սիամանթոյի ու Դ. Վարուժանի հետ: Դսեղում Թումանյանին նկարում է որսորդական զգեստով, իսկ 1912 թ. Կոմիտասի հետ մեկնում է վերջինիս ծննդավայր Կուտինա: Մեծ նկարիչը մեծ երգահանին նկարել է ծառի տակ նստած` գիրք կարդալիս: Այս կտավը հիացնում է իր թարմությամբ ու ներդաշնակությամբ: Նկարը չափազանց ճշմարտացի է ու մտերմիկ։ Փանոսը իր բարեկամին նկարել է մեծագույն սիրով ու ջերմությամբ: Բացօթյա միջավայրում նկարված այդ պորտրետը գծանկարի ճշտությամբ, դեմքի ու գանգի կառուցվածքով, ընդհանուր նմանությամբ ու մեղմությամբ լավագույններից է, եթե ոչ լավագույնը կոմիտասյան պորտրետների ստվար շարքում։ Նկարը զվարթ է իր կոլորիտով, արևի շողքերի ու ստվերների ուրախ խաղերով, լուսառատությամբ։ Այն խիստ տպավորիչ է, և դիտողը հեռանում է նկարից, իր հետ տանելով ինչ-որ թանկագին, բայց և միաժամանակ թախծալի ու անբացատրելի մի զգացում։
Ինքնանկար |
Շրջելով Լոռվա գյուղերում ու սարերում, հանդիպելով և զրուցելով հեքիաթային բնության ծոցում ապրող հովիվների հետ, Փ. Թերլեմեզյանը ստեղծում է պատանի հովվի կերպարը։ Չնայած հովվի առնական տեսքին և առաջին պլանում նկարված ինքնապաշտպանության միակ զենքին` խանչալին, պատանու դեմքի, մանավանդ աչքերի արտահայտության մեջ նկատելի է թախիծ, մտահոգություն, ճնշվածություն: Այսպիսի հոգեկան կացությունն ու տրամադրությունը խիստ հատկանշական էին հայ գյուղացու համար, որն ապրում էր տանուտերերի կամայականության ու քմահաճության ներքո: Նկարը կառուցված է ակադեմիական դասական սկզբունքներով, պատկերի շագանակագույն-մով կոլորիտը լիովին արտահայտում է նկարի տրամադրությունը: Հովվի մարմնի համաչափությունները ներդաշնակ են, գծանկարը՝ ամուր, լույս-ստվերի խաղերը մեղմ ու չափավոր։Ստեղծագործական նույն սկզբունքներով է կառուցված նաև այդ շրջանին համընկնող մի այլ «Ապաշխարողը» («Աստվածաշնչի ընթերցում») նկարը։ Այստեղ պատկերված է կաթողիկոսի հրամանով Սևանա կղզին աքսորված մի վանական, որը ծնկաչոք ընթերցում է և ապաշխարում։Չնայած թեմայի կրոնական բնույթին, նկարը լուսառատ է, հեռու մռայլությունից։ Թերլեմեզյանը վանականին պատկերել է որպես սովորական մի մահկանացու, որն ինչ-որ գործով մեղանչել է և մենության մեջ այժմ փնտրում է թողություն և հոգու հանգստություն։
Փ. Թերլեմեզյանը որպես
ղեկավար
մասնակցել է Վանի ինքնապաշտպանության կռիվներին: 1915-ին
արևմտահայության զանգվածների հետ
գաղթել
է
Անդրկովկաս: Ճանապարհին կորցրել է 76 կտավ: Այս շրջանից մեզ հասել են մի քանի գործեր, որոնցից է <<Սիփան սարը Կտուց կղզուց>>: Նկարչին հաջողվել է ցույց տալ կատարյալ հանգստություն, ծովափը լուսավորված է արևով, քարերն ասես փայլում են: Սիփան սարը
նա
նկարել
է
հայրենի
բնության
հանդեպ
ունեցած
մեծագույն սիրով ու
պաշտամունքի զգացումով։ Լճափի
քարքարոտ
ու
չոր
զանգվածը,
կանաչակապտավուն մակերեսով լույսը,
Սիփանի
սպիտակ
ու
սև
գագաթը,
երկնագույն ֆոնը, ահա
նկարչի
չորս
ծավալային ու գունային
պարզ,
սակայն
գրավիչ
տարրերը,
որոնց
միահյուսությունը մի ամբողջական գեղանկարչական պոեմ
է՝
նվիրված
հայրենիքին:
1916-ին Թիֆլիսում կազմակերպել է
Հայ
արվեստագետների միությունը (նախագահ՝
Ե.
Թադևոսյան), իսկ 1917-ին
Ռոստովում՝ Հայ արվեստագետների միության մասնաճյուղը: 1919—22-ին եղել
է
Կ.
Պոլսում,
Իտալիայում, Ֆրանսիայամ, ստեղծել
բնանկարներ: 1923-ին մեկնել
է
Ամերիկա,
մի
քանի
տարբերակով նկարել «Նիագարայի ջրվեժը» (1923), Ֆրեզնոյի
(1925), Կալիֆոռնիայի (1926), Խաղաղ օվկիանոսի ափերի տեսարաններ, ինչպես նաև
Հ.
Աբելյանի,
Հ.
Ջարիֆյանի և ուրիշ մտավորականների դիմանկարներ: Կարոտախտից իր հայրենիքն է որոնել` նկարելով նռեր, կակաչներ, խաղողի ողկույզներ: Ստեղծում է նաև Զորավար Անդրանիկի դիմանկարը: 1924-ին
Ամերիկայում կտակ է
ձևակերպել՝ իր մահից
հետո
դրամական
և
նյութական ողջ ունեցվածքը նվիրելով Հայաստանի թանգարանին: 1928-ին
վերադարձել է Սովետական Հայաստան,
նվիրվել
հայ
սովետական արվեստի կազմավորմանն ու զարգացմանը: Երևանում, ծննդյան
75-ամյակի
առթիվ
կազմակերպված անհատական ցուցահանդեսի բացմանը, իր
պատասխան
ելույթում Թերլեմեզյանը ասաց
սրտի
խորքից
բխած
հետևյալ՝
խոսքերը.
«Ես
եկել
եմ
իմ
ճակտի
քրտինքը
խառնելու
հայ
շինականի
քրտինքին,
որպեսզի
մեր
երկիրը՝
իմ
Հայաստանը, վերաշինենք»։
Ռեալիստ վարպետն
աշխատել
է
նաև
թեմատիկ
պատկեր
ստեղծելու ուղղությամբ։ Դեռևս
երիտասարդ տարիներից նա
ձգտել
է
իր
գաղափարներն ու խոհերը,
տրամադրություններն ու որոշ
երևույթների հանդեպ իր
վերաբերմունքը արտահայտել որոշակի
բովանդակություն ունեցող նկարների
միջոցով,
որոնք,
սակայն,
մնացել
են
անկատար,
էսքիզային վիճակում։ Ւր
ժողովրդի
հետ
ապրելով
19-րդ
դարի
վերջի
և
20-րդ
դարի
սկզբի
արհավիրքները, Փանոսը մտադրվել
է
ստեղծել
այդ
թեման
արտահայտող կտավներ, ինչպես՝
«Հայ
գաղթականները ողբում են
իրենց
հայրենիքը», «Հայկական կոտորածը»,
«Պատերազմի արհավիրքները» և
այլն։
Տարիներ
անց,
Սովետական Հայաստանում, 1928-ից
հետո
Թերլեմեզյանը նորից փորձեր
է
անում
անցնել
կոմպոզիցիոն կտավների և
կատարում
է
Էսքիզներ
հետևյալ
բովանդակությամբ՝ «Խորհրդային գերբը
սավառնում է աշխարհի վրա»,
«Հայ
մայրը
իր
զավակին
ձոնում
է
կարմիր
հոկտեմբերին» և այլն։ Այդ
գործերի
մասին
մենք
հնարավորություն չունենք խոսք
ասելու,
քանի
որ
դրանք
մնացել
են
էսքիզային վիճակում
Սանահինի վանքի գավիթը |
Փ. Թերլեմեզյանի արվեստը հենված էր ռեալիստական ամուր սկզբունքների վրա։ Իր ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Թերլեմեզյանը չի դավաճանել գեղագիտական իր համոզմունքներին և չի ընկել ֆորմալիստական ուղղությունների ազդեցության տակ։ Սակայն եթե սկզբնական շրջանում նրա ստեղծագործությունների մեջ նկատելի են ակադեմիական դպրոցի գունային պահպանողական գամման և նկարի կառուցման նույն դպրոցի տրադիցիոն օրենքները, ապա հետագա տարիներին Թերլեմեզյանը պայծառացնում է գույները` թարմացնելով իր արվեստը նոր հոսանքների ընդունելի տարրերի ներմուծությամբ։ Նրա ստեղծագործությունը համահունչ էր իր ապրած ժամանակաշրջանի տրամադրություններին և գեղարվեստական ձևերի ռեալիստական արտահայտությամբ մատչելի ժողովրդի լայն խավերին։ Այդ է պատճառը, որ նրա արվեստը բարձր գնահատվեց ժողովրդի կողմից և սիրելի դարձավ բոլորին։
Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
Նավասարդյան Գոհար
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին 3-րդ կուրս
Комментариев нет:
Отправить комментарий