Մի առիթով Բեռնարդ Շոունա ասել է, որ բոլոր մեծ բանաստեղծները կարողանում
են իրենք իրենց հետ այնպես խոսել, որ նրանց լսում է ամբողջ աշխարհը:
Նույնը կարելի է ասել նաև բոլոր մեծ նկարիչների
մասին: Գծանկարները,
որ նրանք արել են իրենք իրենց համար, հետո դարձել են համաշխարհային արվեստի արժեքներ: Գծանկարի
վարպետներից մեկը` Էնգրը (Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր) այն կերպարվեստի բարձրագույն
ազնվությունն է համարում: Երբեմն ի միջի այլոց, մեքենայաբար
արված գծանկարը
նկարչի մասին ավելի շատ բան է ասում, քան ամիսների ընթացքում
ստեղծված մեծ կտավի գործը: Ինչով են իրարից տարբերվում
գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները:
Գեղանկարիչը օգտագործում
է հեղուկ կամ խմորակերպ
ներկեր, իսկ գծանկարիչը` հիմնականում
չոր, ամուր նյութեր: Նա ոչ թե գույներով է պատկերում առարկան,
այլ`գծերով: Մաքուր ճերմակ թուղթը նրա համար անսահման
տարածություն է` լի օդով ու լույսով:
Մատիտի մի քանի վարժ շարժումով այն վերածվում է անտառի, սառցադաշտի,
պուրակի, մարգագետնի:
Գույներ չկան: Կան միայն գծեր, տարածության մեջ տարածված բազմապիսի
գծեր…
Ինչպես յուրաքանչյուր գույն և ինչպես գույների յուրաքանչյուր հարաբերակցություն որոշակի իմաստ, տրամադրություն, զգացմունք է արտահայտում:
Ընդունված
է նաև գծանկարը համարել սևագիր արվեստ, որովհետև, թե գեղանկարիչը, թե քանդակագործը նախ գծանկարում են և ապա
<<մաքրագրում>> իրենց մտահղացումները` յուրաքանչյուրն իր տեխնիկայով:
Ահա թե ինչպես է բնորոշել
գծանկարները Միքելանջելոն.
<<…
Գծանկարը, որն այլ կերպ անվանում են ուրվանկարի արվեստ, և գեղանկարչության, և քանդակագործության, և ճարտարապետության բարձրագույն կետն է… Նա, ով շատ բանի է հասել տիրապետելով
գծանկարին, ես կասեի` տեր է մի մեծ գանձի, որովհետև հավասարապես
թե վրձնով, թե բանականությամբ կարող է կերտել ցանկացած
աշտարակից ավելի բարձր կերպարներ
և դեմ չի առնի պատի, որը կխանգարեր նրա երևակայությանը>>:
Գծանկարը
զարգացում ապրեց Իտալիայում և հատկապես Հոլանդիայում`
հանձինս Ռեմբրանդտի,
որի ստեղծագործություններում այն առանձնահատուկ տեղ է գրավում:
Մեծ հոլանդացին
ընդլայնեց գծանկարի
հնարավորությունները` այն դարձնելով ավելի գեղանկարչական, տալով հոգեբանական ուղղվածություն, որը հատուկ էր նրա գեղանկարներին ու փորագրապատկերներին: Իզուր չէ, որ Ռեմբրանդտին համարում
են գծանկարի
անգերազանցելի վարպետ:
Մեզ են հասել մեծ նկարչի ձեռքով արված ավելի քան հազար հին հարյուր գծանկարներ:
Դրանք նրա ապրած երջանիկ ու դժբախտ կյանքի ինքնատիպ
վավերագրերն են, երկխոսություն սեփական
<<ես>>-ի հետ, անկեղծ ու անմիջական
զրույց հարազատների
ու մերձավորների,
աշակերտների ու արվեստակից ընկերների
հետ, խորհրդածություններ ու մտորումներ:
Ռեմբրանդտյան գծանկարների
զարգացումը հետաքրքիր
շարունակություն գտավ համաշխարհային կերպարվեստի
խոշորագույն դեմքերից
մեկի` Գոյայի արվեստում:
Գծանկարներ
ստեղծվում են մինչև օրերս, ցանկացած նկարիչ գծերի վարպետ է յուրովի...
Комментариев нет:
Отправить комментарий