...Այդ կնոջ մահվան
մասին ողջ Թիֆլիսն էր խոսում: Երիտասարդ էր դեռ, իսկ նման դեպքերում մահը
ավելի դաժան ու անողոք ուրվանկարներով է գծագրվում բոլորի սրտերում:
Թաղումից մեկ օր առաջ մտածեցին, որ ոչ մի հիշատակ, ոչ մի պատկեր չի մնալու
Շուշանիկից: Մի քանի "պատկեր քաշողների" հիշեցին, բայց հետո ինչ-որ մեկն
ասաց, որ ամենալավ նկարիչ Հակոբն է, այդ մասին անգամ "գազեթով" էլ գրված է
եղել:
-Ո՞ր Հակոբը,-հարցրեց մյուսը:
-Մկրտումի որդին: Հայրն էլ նկարիչ էր:
-Հա,-հիշեց սա,-լավն է:
Ու մյուսները համաձայնվեցին ոչ թե նրա համար, որ գտնեին նկարչին, այլ ուղղակի չցանկանան այդ տխուր պահին ուրիշ բաներից խոսել:
Նկարիչը եկավ: Հանեց գլխարկը, սեղմեց բոլորի ձեռքերը, սովորական դարձած խոսքերով ցավակցեց և մտավ այն սենյակը, ուր ննջեցյալն էր: Բոլորը լուռ էին, իրենց վշտի մեջ, իրենց վշտի հետ ու ոչ մեկը ուշադրություն չդարձրեց նրա վրա: Իսկ նա՝ նկարիչ Հակոբ Հովնաթանյանը, նայում էր այդ կնոջը ու զգում, որ սիրտը ավելի ու ավելի է սեղմվում: Քանի անգամ էր փողոցում, հեռվից հեռու տեսել նրան, հիացել անթերի դեմքով, սլացիկ հասակով, նազանքով, քայլվածքով: Հիմա էլ թեկուզ դեմքը գունատ է ու աչքերը խուփ, այդ գեղեցկությունը կարծես՝ սառել է նրա դեմքին, սպասում է մի քանի ակնթարթ էլ, որ հետո հավերժ անհետանա, անէանա:
Նկարիչը չիմացավ, թե ինչքան կանգնեց այդպես, ինչքան նայեց այդ կնոջը, ինչքան խորհեց կյանքի ու մահվան մասին: Հետո նա սթափվեց, ծանր քնից արթնացողի պես թափահարեց գլուխը ու կամաց դուրս եկավ սենյակից: Ոչ ոք ոչինչ չասաց նրան, չհարցրեց, թե ինչու սովորականի պես ճեպանկար չարեց մատիտով: Նկարիչն էլ լուռ էր: Միայն մի անգամ էլ "դուք ողջ մնաք" ասաց ու գնաց:
Նա քայլում էր ծանոթ փողոցներով ու ոչ մի բան չէր տեսնում, ոչ մեկին չէի նկատում: Նկարիչը մտածում էր այդ կնոջ մասին, աշխատում մոռանալ նրա դեմքի սառը դեղնությունը և վերակենդանացնել այնպիսին, ինչպիսին ժամանակին տեսել էր. երիտասարդ, հպարտ, կյանքով ու սիրով լեցուն:
Շուշանիկ Նադիրյանին նա կնկարի հենց այդպես: Այդ դիմանկարը նման չէր լինի իր նախորդ գործերին, նա կփոխի ամեն ինչ, կաշխատի ապացուցել, որ Հակոբ Հովնաթանյանի փառքը իզուր չէ թևածում ամենուր, որ ինքը ավելի լավ կարող է նկարել, քան "ուսում առածները", որոնք հիմա ավելի հաճախ են Պետերբուրգից Թիֆլիսի կողմերը գալիս: Չէ՛, անպատճառ կապացուցի, որ առանց սովորելու, առանց գիտուն ձևերի, միայն հորից ստացած դասերով էլ կարող է շատ բան անել:
... Նա հասավ տուն, առանց որևէ մեկին բան ասելու մտավ արվեստանոց, վառեց բոլոր մոմերն ու ճրագները, ձեռքը վերցրեց վրձինը: Մի քանի ժամ նա նկարում էր ինքնամոռաց, երբեմն չհասկանալով, այլ զգալով, թե ինչու է առաջին անգամ դիմանկարի կողքին բաց պատուհան նկարել ու մի քանի վարդից բաղկացած ծաղկեփունջ, թե ինչու են հարթավայրի մյուս կողմում վեր բարձրացած լեռները պատվել մշուշով, թե ինչու է Շուշանիկի շորը համարյա այդ մշուշի գույնին է, բայց հաղթողը կարմիրն է՝ կյանքի գույնը: Նա նկարում էր կյանքը, նրա անմահությունը, նա պատկերում էր ճակատագիրն ու ափսոսանքը, քնքշությունն ու դառնությունը: Նա նկարում էր այնպես, ինչպես երբեք չէր նկարել, զգում էր, որ հաջողվում է ու դրանից վրձինն ավելի արագ ու ավելի վստահ էր շարժվում նրա ձեռքերում...
...Այդ պահին նա չգիտեր, որ մի տասնամյակ առաջ արդեն ծնունդ է առել լուսանկարչությունը, որ Թիֆլիս մուտք գործելուն պես եռոտանու վրա դրված այդ փայտե արկղը իսկույն գրավելու է բոլորի ուշադրությունը և դիմանկարների պատվիրատուները երես են թեքելու իրենից: Նա չէր մտածում, որ ծերության տարիներին, լքված ու մոռացված ամենքի կողմից ստիպված է լինելու գնալ Պարսկաստան, աղջկա մոտ և այնտեղ էլ հողին են հանձնելու նրա հոգնատանջ մարմինը:
Նա ոչինչ չգիտեր: Նա նկարում էր հանգուցյալ Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը, նկարում էր կյանքը...
...Գուցե բոլորովին էլ այսպես չի եղել: Հայտնի չէ: Ո՞վ կարող է ասել, թե ինչպե՞ս, ո՞ր աստղերի բարենպաստ համադրության տակ է ստեղծվել այս դիմանկարը, որը դեռ ինչքան պետք է զարմացնի ու հիացնի մեզ:
աղբյուրը` http://laz-arev-a.livejournal.com/