Ճանապարհ
Ես մեկնում եմ:
Վաղն արդեն կմեկնեմ:
Ուղին կլինի երկար, երկար:
Կգնամ գնացքով:
Գնացքը կունենա հարյուր, գուցե հազար ու բյուր վագոն:
Յուրաքանչյուր վագոն կունենա հարյուր պատուհան, որովհետև ամեն վագոն մի հարյուրյակ է:
Կբարձրանամ վերջին վագոնն ու կկանգնեմ վերջին վագոնի պատուհանի մոտ, որպեսզի գոնե
մի քիչ մոտ լինեմ քեզ…
Գրպանահատը
Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:

Երբ ես վայր ընկա
Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։ Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում։ Իսկ ես ուզում էի այդ հիվանդասենյակից հեռանալ աստիճաններով։
Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
Հանուն արևի՞…
Այն բոլորինն է։
Հանուն գարնա՞ն… Հանուն առաջին ձյա՞ն… Հանուն մայիսմեկյան ամպրոպի՞…
Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը։
Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին:

Ստվերը
Խնդրու՛մ եմ քեզ, տու՛ր ինձ քո ստվերը՝ այն զգեստով, որ զարդարված է թխկու տերևների միջով ճանապարհ հարթած արևի ցոլքերով։
Տու՛ր ինձ քո ստվերը, չէ՞ որ վաղը կծագի արևը, և դու ճիշտ այդպիսի գեղեցիկ ստվեր կունենաս։
Մի՛ վախեցիր, գետնին չեմ նայի, որ պատահմամբ չտեսնեմ, թե ինչպես է քո ստվերն իր ձեռքերը դնում ինչ-որ մեկի ուսերին։
Ես
խնամքով կպահեմ քո նուրբ սլացիկ ստվերը, իսկ երբ անձրև գա, ես այն քեզ
կվերադարձնեմ, և դու հպարտ, կքայլես մեր քաղաքում։ Անցորդները զարմացած
կնկատեն. «Տեսե՛ք, անձրև է գալիս, իսկ այս աղջնակը երկար ոտքերով ստվեր
ունի։ Այդպիսի բան հնարավոր չէ»:
Պարզապես նրանք չգիտեն, որ մարդիկ, որոնց սիրում են, միշտ էլ արտասովոր են լինում:
Ես կրկին միայնակ եմ
Տանջալի է: Սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան էլ նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի: Սա է դառը ճշմարտությունը…

Իսկ
վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն
դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի,
փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն
բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս
երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երևի, ոչ իմ մասին:
Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, և
ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Համ էլ քաղց է
զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի
պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանու՞մ ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը, նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան` միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ այնպես, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ:
Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ:

Անձրևանոցը
Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։ Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։
Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել,
հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև… Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ինչ…» և
հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց
բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի անձրևանոց, իսկ
եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու
բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է… Այժմ, շատ տարիներ անց, նա վերջապես
հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից
բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ
օրերին… Եվ նա թախծում է իր արդեն երեքսենյականոց բնակարանում, որովհետև
ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են
այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր անձրևանոցը
փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո
անձրևանոցը։ Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է
արդյոք վերելակը։
Գունդը ափի մեջ
Կրկեսում մարդիկ շատ համարներ են կատարում:
Նրանք ճախրում են գմբեթների տակ, աճպարարություն են անում տասնյակ առարկաներով, հետո ձեռքերի վրա են կանգնում. հաստատում եմ՝ հատկապես դա սովորելը դժվար է ու բարդ:
Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից գիշերները կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թեվերը, եվ աչքերն արյունով կլցվեն…
Այս ամենն, իհարկե, ծանր է եվ, այնուամենայնիվ, վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբեվէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եվ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:

Մի՜ նեղացրեք մարդուն
Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշըե: Դուք նրան կնեղացնեք, եվ նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, եվ աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ եվ լավ մարդիկ:
Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:

Սովորականն ամենակարևորն է
Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

մնացածը կարդալ arxangelo.info -յում Լեոնիդ Ենգիբարով – Պատուհանը http://arxangelo.info/?p=5363
Պատուհաններ… Նրանցից
յուրաքանչյուրի ետևում մարդիկ են։ Եվ պատուհանները պատմում են մեզ նրանց
մասին։ Այդ պատերն ու դռներն են անթափանց, իսկ պատուհանները միշտ էլ մի քիչ
դավաճաններ են։
Լսե՛ք ահա պատմություն, որն ինձ պատմել է մի պատուհան։
Լույսն այդ պատուհանի ետևում երբեմն վառվում էր մինչ ուշ գիշեր, իսկ երբեմն
էլ երկու-երեք օր շարունակ ընդհանրապես չէր վառվում։ Պատուհանի գոգին միշտ
թափված էին գծագրերի փաթեթներ, դրված էին կեֆիրի, հազվադեպ էլ գինու,
շշեր։
Բայց մի անգամ պատուհանին ճերմակին տվեց վարագույրը, ճիշտ է, չափից ավելի
գեղեցիկ-տխուր, իսկ պատուհանի գոգին հայտնվեց խորդենին՝ թունավոր-կանաչ
տերևներով և կապտուկի նման հիվանդագին– վարդագույն ծաղիկներով։
Մեկ ամիս էլ, սակայն, չէր անցել, վարագույրն ու խորդենին անհետացան, և
փոշոտված ապակու ետևում երևացին կեֆիրի շշերն ու գծագրերի փաթեթները։
Դրանից, չգիտես ինչու, ես շատ տխրեցի։
Հետո եկավ գարունը, չէ՞ որ նա անպայման երբևէ գալիս է։ Եվ հանկարծ
պատուհանը բացվեց ու երևաց մի շիկահեր անծանոթ աղջիկ։ Նա ուրախ ու
բարձրաձայն ծիծաղեց և պատուհանի գոգին դաշտային ծաղիկներ դրեց։ Ես ի
պատասխան բերկրանքով ժպտացի և հանգիստ սրտով գնացի իմ գործերով։
Հետո ես մեկնեցի և երկար ժամանակ ճանապարհորդում էի։
Չորս տարի անց տուն վերադառնալով, ես, իհարկե, նայեցի ծանոթ պատուհանին…
Փոքրիկ մի նկարիչ, լեզուն դուրս հանած, պատուհանի մաքուր֊ ապակու վրա
հրաշալի նկար էր ավարտում, կապույտ-կապույտ ծով և ճերմակ-ճերմակ շոգենավ,
որի ծխնելույզից թանձր քուլաներով սև ծուխ էր բարձրանում, ու նրանց վերևում
կարմիր արևը իր շողերը բոլոր ուղղություններով տարածած։
Այդ նկարն ինձ դուր եկավ։

Комментариев нет:
Отправить комментарий