воскресенье, 7 апреля 2013 г.

Վան Գոգի կտավն անհետացավ 3-րդ անգամ

2010թ. օգոստոսին ն Եգիպտոսի Մահմուդ Հալիլի անվան թանգարանից անհետացավ Վինսենտ վան Գոգի «Կակաչներ» կտավը: Որոշ ժամանակ անց  հայտնի դարձավ, որ այս գործով ազատազրկման են դատապարտվել այդ երկրի մշակույթի նախարարության 11 աշխատակից` ծառայողական պարտականությունները զանցառելու համար: Դատապարտվածների թվում էին մշակույթի փոխնախարարն ու թանգարանի տնօրենը: Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, քանի որ քննության ընթացքում պարզվեց, որ թանգարանում տեղադրված ազդանշանային համակարգերից ոչ մեկը չէր գործում, տեղադրված 43 տեսախցիկներից 36-ը անջատված են եղել , ինչը հնարավորություն է տվել գողերին գործել անարգել եւ նաեւ մնալ անհայտ:


 1887թվականին ստեղծված «Կակաչները», որը գնահատվում է ավելի քան 50 մլն դոլար, թանգարանից գողացել էին նկարը շրջանակից հանելու միջոցով: Նշված կտավն առեւանգվել է արդեն երկրորդ անգամ: Առաջինը 1978 թվականին էր, սակայն 2 տարի անց «Կակաչները» հայտնաբերվել էր Քուվեյթում: